Դե լավ, արի ես էլ Դիմակ լինեմ։ Տենց շատ բան չկա ասելու, ես էլ ամեն մեկիդ նման բու-արտույտ խառնած, քնել-արթնանալու ժամերը կորցրածմարդ եմ։
Սիրում եմ թթու վարունգ, հեռախոսով խոսալ ու քնել։ Չեմ սիրում չատ անել, կաբլուկ հագնող աղջիկներին ու տրանսպորտի մեջ հավայի տեղը ճաքող տղեքին։
Անունս շատ եմ սիրում, վաբշե անուններ շատ եմ սիրում ու չեմ կարում առանց կոչականի (տենց էր չէ՞, անունը) մարդու հետ խոսամ։ Զզվում եմ սմայլիկից, ու սմայլները շատ եմ հավանում, տենաս իրանք իմ հանդեպ ինչ ե՞ն զգում։
Տարվա ամեն եղանակին ինձ լավ եմ զգում բայց դուրըս գալիս ա էն եղանակները սիրել, որ ուրիշները չեն սիրում։ Նույն ձև էլ որ մոտս սաղ ասեն որ մեկից զզվում են, կարող ա պաշտպանեմ, բայց մտքիս մեջ մտածեմ որ սենց որ գնա մի օր փորձանքի մեջ կընկնեմ էդ բնավորությանս էրեսից։
Նայեք ինձ պրինցիպի չքցեք, ձեր էրեսից փորձանքի մեջ ընկնեմ։
Էջանիշներ