Ձեր քննադատությանն ու գնահատականին եմ ուզում ներկայացնել կայքս, որ հիմա պատրաստման փուլում է։
http://poqrik.am
Դեռ միայն ուրվագծերն են, բայց կարծում եմ, որ արդեն բավական պարզ կլինի, թե ինչում է կայանում մտահաղացումը։
Ձեր քննադատությանն ու գնահատականին եմ ուզում ներկայացնել կայքս, որ հիմա պատրաստման փուլում է։
http://poqrik.am
Դեռ միայն ուրվագծերն են, բայց կարծում եմ, որ արդեն բավական պարզ կլինի, թե ինչում է կայանում մտահաղացումը։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 15.01.2014, 15:49:
Մտահղացումը լավն է, բայց ձևավորումը կարելի է ավելի գրավիչ դարձնել՝ ավելի գունեղ ու պայծառ։ Էս կանաչը մի տեսակ մռայլ է որպես ֆոն։ Բացի դրանից, ֆոնի նկարի որակն էն չի։
Մեկ էլ էս նախադասությունը չհասկացա. «Այն Ձեր բալիկների համակարգչային աշխարհը կդարձնի ավելի գունգագեղ, նպատակաուղղված ու իմաստալից»։ «Համակարգչային» բառն ավելորդ է թվում, կամ գուցե ուրիշ բառ պիտի լիներ դրա փոխարեն...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (29.12.2013), enna (29.12.2013), Vardik! (29.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.12.2013)
Ուղղակի ես ենթադրում էի, որ կայքը նախատեսված ա ծնողների համար, այսինքն՝ գաղափարներ պիտի տա, որոնք ծնողները կկիրառեն իրենց երեխաների ժամանցն ավելի օգտակար ու հետաքրքիր դարձնելու համար։ Ինձ թվում ա՝ երեխան ինքը դժվար թե մտնի էս տիպի կայք՝ իր ժամանցն ապահովելու համար։ Վստահ չեմ, իհարկե, բայց տենց եմ կարծում, չգիտեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Vardik! (29.12.2013)
Լավ նախաձեռնությունա,Կասիոպեա ջան,հաջողություն եմ մաղթում:
Իմ կարծիքով կարելի է ստեղծել տարբեր բաժիններ՝ ծնողներին ու երեխաներին հետաքրքրելու համար: Իսկ եթե ցանկություն ունեք,որ երեխաներն էլ հետաքրքրվեն,ապա ժամանցի տարբեր ձևերին պետքա ուշադրւթյուն դարձնել: Իհարկե,սա իմ կարծիքն է,իսկ թե ինչպես կանեք ինքներդ,հետո կտեսնենք: Ամեն դեպքում լավ միտք է:![]()
Cassiopeia (29.12.2013)
Մի հատ խորհուրդ տամ հա՞: Առաջին էջ, որ մտնում ես, նենց տպավորություն ա, ոնց որ ոչ մի նյութ չլինի կայքում, դրա համար խորհուրդ եմ տալիս, ասենք վերջին ավելացրած նյութերը հենց գլխավոր էջում էլ երևան:![]()
Cassiopeia (29.12.2013), enna (29.12.2013), Jarre (22.01.2014), Աթեիստ (29.12.2013), Ուլուանա (29.12.2013)
Վերջին թարմացումները չեմ տեսել, դրա համար կարող ա նենց բան ասեմ, որ կա արդեն
եկեք երեխայի առողջության մասին բաժին բացենք, կգրենք, օրինակ թե որ դեպքում չի կարելի դեղ տալ, որ դեպքում պետք ա բժշկի անպայման տանել, ճիշտ սնունդ, պատվաստումների մասին և այլն:
Smokie (24.01.2014)
Freeman ջան, նախնական մտահաղացումը հենց երեխաներ-ծնողներ միաժամանակյա կայքն էր։ Քո ասածը վերաբերում ա ավելի շատ ծնողներին, քան երեխաներին, քանի որ հենց նրանք են էդ հարցերով զբաղվում։ Տվյալ պահին կենտրոնացել ենք երեխաների մտահորիզոնի զարգացմանը։ Բայց կարծում եմ, որ որոշ ժամանակ անց դրանով էլ կզբաղվենք։ Մինչև էս կայքի գաղափարը հենց նման մի բան ուզում էինք սարքել, հիմնվելով էս նյութերի վրա։
Cassiopeia (24.01.2014), Աթեիստ (24.01.2014)
Մուշու (28.06.2014)
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր բաժին, որն աստիճանաբար համալրվելու է հայերեն տեսանյութերով: http://poqrik.am/սովորում-ենք-մարմնի-մասերը/
Ակումբցի ծնողներ ջան, կասե՞ք, թե ձեր երեխաներն ի՞նչ տեսահոլովակներ ու մուլտֆիլմեր են դիտում, որ կցանկանայիք հայերեն լեզվով լինեին: Միգուցե դրանցից որոշները կարողանանք թարգմանել:
Լա՞վ ա ստացվում.
Սովորում ենք հաշվել մինչև 20-ը
Cassiopeia (15.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ