ivy ջան, մեր տղեն 2 տարեկանից իր կոմպն ունի։ Ասեմ, որ դա մեծ առավելություն ունի, ինքը հիմա կոմպից հագեցած ա, ու անընդհատ կոմպի մոտ չի քցվում։ Իսկ քանի որ էդ տարիքից արդեն նստում են, ավելի լավ է տենց խաղերով զբաղվեն, նամանավանդ հայերեն լեզվով։
ivy ջան, մեր տղեն 2 տարեկանից իր կոմպն ունի։ Ասեմ, որ դա մեծ առավելություն ունի, ինքը հիմա կոմպից հագեցած ա, ու անընդհատ կոմպի մոտ չի քցվում։ Իսկ քանի որ էդ տարիքից արդեն նստում են, ավելի լավ է տենց խաղերով զբաղվեն, նամանավանդ հայերեն լեզվով։
Jarre (24.01.2014)
Վերա ջան, իհարկե էդ ամեն ծնողի անձնական գործն է, թե ինքն իր երեխայի համար ինչն է ճիշտ համարում, բայց կան բաներ, որոնք համընդհանուր են ու մեծ գիտություն չեն՝ նոր ապացույցներ պահանջող:
Երկու տարեկան երեխային նույնիսկ օրական կես ժամից ավել հեռուստացույցն է հակացուցված, ուր մնաց ժամերով կոմպը, ու դրանք ուղղակի սիրուն նկատառումներ չեն: Էդ տարիքի պստոների ամբողջ նյարդային համակարգն ու հոգեկան գործընթացները կարող են լավ տուժել նման ժամանակակից տեխնոլոգիաներից: Տեսողությունը, մտածողությունը, էմոցիաները, կոգնիտիվ պրոցեսները, ամեն ինչը:
Բերածդ «առավելությունը», որ երկու տարեկանում էնքան է զբաղվել իր կոմպով, որ հիմա հոգնել է ու մոտ չի գալիս, նույնն է ինձ համար, թե մեկն ասեր, որ վեց տարեկանում ծխել է սկսել ու դա մեծ առավելություն է համարում, որովհետև մի քանի տարուց լրիվ հոգնել ու թարգել է:
Կան բաներ, որ փոքր օրգանիզմի համար ուղղակի մեծ վնաս են: Ավելի շատ, քան դա կլիներ մեծահասակի համար:
Այվիի հետ համամիտ եմ...
Չեմ բացառում, որ կայքը շատ լավն ա, որ լավ գործ ա վրան արված, բայց անձամբ ես իմ երեխուն չէի թողնի՝ ասենք գույները կոմպով սովորեր: Ու ընդհանրապես՝ էդ տարիքից կոմպի դեմը շատ ժամանակ անցկացներ:
ivy ջան, ես չասեցի, թե Կորյունը ժամերով դիմացը նստել ա։ Հակառակը, նա իմացել ա, որ երբ ցանկանա կնստի, արգելված չի իր համար ու դրա համար էլ չի ձգտել։ Ծխախոտի հետ համեմատությունը լրիվ անտեղի էր համենայն դեպս մեր դեպքում։
Իսկ կայքը միայն 2-3 տարեկան երեխաների համար չի նախատեսված։ Եթե էնտեղ կան այդ տարիքի խաղեր, զուտ նրա համար, որ եթե երեխան կոմպի մոտ է հայտնվում, ապա գոնե ուսուցանող բանով զբաղվի։ Եթե նկատել ես, կայքում բացարձակապես չկան ժամանակ անց կացնելու համար նախատեսված խաղեր։ Կայքում միայն սովորեցնող, լոգիկան զարգացնող, ստեղծագործական աշխարհը հարստացնող նյութեր են։
Եթե կայքում առկա է ֆլեշ խաղի միջոցով կետերն իրար միացնող նյութեր, ապա այդ նյութերի ավելի մեծ տեսականի կա պրինտի ենթակա ու հենց գրիչով կամ մատիտով դրանցով զբաղվելու համար։
Ինձ դուր եկավ էս վեբ կայքը:
Մեկ ա ՝ էս դարի էրէխեքը կոմպով ու պլանշետով են ծնվում: Անհնար ա էրէխեքին հեռու պահել օնլայն աշխարհից:
Հազար անգամ ավելի գերադասելի ա, որ նմանատիպ բաներով զբաղվեն, քան փսիխիկան խանգարող ու դաժանություն հարուցող խաղեր խաղան:
Ապրե՛ք կայքի վրա աշխատողներ:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Cassiopeia (27.01.2014), Smokie (27.01.2014), Աթեիստ (27.01.2014)
Կայքը արդեն գործում է, եթե կարիք է առաջանում ընթացքում կատարավում են կայքի կառուցվածքի փոփոխություններ ու լրացումներ։
Թեմաները լրացվում են գրեթե ամեն օր։
Ցանկալի կլիներ հիմա ևս կարծիքներ ու առաջարկներ լսել։
Ի դեպ, կայքում բաժին է ավելացվել, որտեղ ցուցադրվում է կայքի այցելուների ձեռքի աշխատանքները։ Եթե կգտնվեն ցանկացողներ, ապա իրենց ձեռքի աշխատանքներն էլ կտեղադրվի կայքում։
Մի քանի առաջարկ անեմ:
1. Չի աշխատում որոնման համակարգը:
2. Մեկնաբանություն ուղարկելիս, երբ հավասարումը սխալ ենք լրացնում, ապա տալիս է այսպիսի էջ
Լոգիկայով, պետք է նույն էջում, հայերենով տեղեկացներ սխալի մասին:
3. Ինչպես հասկացա մեկնաբանությունների կապչայում միայն թվաբանական գործողություններ են, բայց թույլ է տալիս նաև տառեր մուտքագրել:
4. Եթե մի անգամ որևէ անունով և էլ. փոստով մեկնաբանություն ես ուղարկում, ապա հաջորդ անգամ սեղմելով «Զրոյացնել բոլոր դաշտերը», անվան և էլ. փոստի դաշտերը չի զրոյացնում:
5. Չի թարգմանված
6. Եթե ցանկանում եմ գնալ, ասենք «Մտքի զարգացում» բաժնի 12-րդ էջ, ապա պետք է իջնեմ էջի ներքև և սեղմեմ հաջորդ էջի թիվը, և այդպես 12 անգամ:
Ցանկալի կլիներ ավելացվեր էջերի թվերի քանակը, ավելացվեր միջանկյալ էջի թիվ և էջի թվերը կրկնվեր վերևում, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինեի իջնել:
7. Ցանկալի կլիներ, երբ մենյուի որևէ բաժնից անցում կա ենթաբաժին, ապա այդ բաժնի անվան դիմաց դրվեր ... կամ սլաք:
8. Կարելի է մեկնաբանել կապչայի դերը:
9. Եթե որոնման և մեկնաբանության դաշտերում կա հուշում, ապա տրամաբանական կլիներ նաև անվան և էլ. փոստի դաշտերում էլ լիներ հուշում:
10. Ի՞նչ իմաստ կար, «Կիսվել» բառի վրա «անպետք» հղում դնել:
Cassiopeia (26.04.2014), Vardik! (26.04.2014), Աթեիստ (26.04.2014), Արամ (27.04.2014)
Bruno (26.04.2014)
Այստեղ, սեղմելով «Կիսվել» բառի վրա
բացվում է http://www.simplesharebuttons.com/ կայքը:
Իմաստը ո՞րն է:
Cassiopeia (26.04.2014)
Վայ, փաստորեն ստեղ էլ ա հայտնվել։ Մի պահ գլխավոր էջում էր հայտնվել, դզեցինք, հիմա էլ ստեղ։ Չէի նկատել։ Մերսիներ։
Bruno (26.04.2014)
Մուշու (28.06.2014)
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր բաժին, որն աստիճանաբար համալրվելու է հայերեն տեսանյութերով: http://poqrik.am/սովորում-ենք-մարմնի-մասերը/
Ակումբցի ծնողներ ջան, կասե՞ք, թե ձեր երեխաներն ի՞նչ տեսահոլովակներ ու մուլտֆիլմեր են դիտում, որ կցանկանայիք հայերեն լեզվով լինեին: Միգուցե դրանցից որոշները կարողանանք թարգմանել:
Լա՞վ ա ստացվում.
Սովորում ենք հաշվել մինչև 20-ը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ