Պահո՜, ես ոնց որ թե Մեֆի հետ համաձայն եմ: Ինքը սաղ ասեց, մի երկու բան էլ իմ կողմից:
Կարծում եմ՝ ինքնակրթությունը լավ բան ա, բայց երբեք չի կարող փոխարինել ակադեմիական կրթությանը, ինչքան էլ տվյալ բուհը հիմնված լինի ուսանողի ինքնուրույնության վրա:
Բժիշկների օրինակը մի քանի անգամ բերվեց: Էստեղ մենակ վիրահատողը չի ու մենակ փորձը չի: Բժիշկ դառնալու համար 60-ից ավելի առարկաներ են անցնում մարդիկ (դեռ փորձը հանած), ու էդ առարկաներից շատերը շատ խիստ հերթականությամբ են: Ասենք, եթե դու օրգանական քիմիա չգիտես, կենսաքիմիան չես հասկանա: Եթե կենսաքիմիա ու ֆիզիոլոգիա չգիտես, դեղաբանությունը չես հասկանա: Եթե դեղաբանություն չգիտես, կլինիկական առարկաներից ոչ մեկը չես կարող նորմալ իմանալ: Իսկ ինքնուսները սովորաբար միանգամից կլինիկական առարկաներն են կարդացած լինում, որովհետև դրանք առաջին հայացքից ամենահեշտն ու հասկանալին են: Ու երբ իրենց հետ բանավեճի մեջ ես մտնում, մեկ ա, իրանք կենսաքիմիա ու դեղաբանություն չգիտեն, հետևաբար խորությամբ չեն պատկերացնում ոլորտը, հետևաբար չեն կարող դեղերը ճիշտ նշանակել ու ճիշտ հետևել արդյունքներին:
Մի խոսքով, ակադեմիան առաջին հերթին համակարգում ա ձեռք բերած գիտելիքը կամ էդ գիտելիքը համակարգված ա տալիս, ինչը երբեք չի անում ինքնակրթությունը. դու չես նստում, սկսում գրքեր կարդալ ու որոշում, որ վեց տարի հետո բժիշկ ես դառնալու: Դու կարդում ես էն, ինչ էդ պահին քեզ հետաքրքրում ա: Էս վայրկյանին դա կարա լինի ներքին հիվանդությունների դասագիրք, հաջորդ վայրկյանին՝ Նիցշե:
Բացի դրանից, ակադեմիան գնահատման համակարգ ունի. քննություններ, էսսեներ, թեզեր և այլն: Երբ դու մի բանի վրա աշխատում ես, անընդհատ ֆիդբեք ես ստանում, լինի դա գնահատականի, թե մեկնաբանությունների տեսքով: Դրանից դու իմանում ես որ կողմդ է ուժեղ, որը՝ թույլ, ու պետք է ավելի շատ աշխատել: Ինքնակրթության ժամանակ դու դա չես ունենում: Ավելին՝ հաճախ ամեն ինչ շատ լավ իմանալու պատրանք է ստեղծվում:
Ինչ խոսք, ակադեմիայի ներսում ինքնակրթությունը լավ բան ա, այսինքն՝ ձեռք բերել ավելին, քան քեզնից պահանջվում ա: Բժշկականում շատերս էդպես էլ անում էինք. մնալով կառուցվածքի ներսում՝ կարդում էինք լրացուցիչ գրքեր, որոնք ոչ ոք մեզնից չէր պահանջում:
Ու ընդհանրապես ինքնակրթությունը լավ բան ա, եթե հավակնություն չունի մասնագիտություն դառնալու: Չնայած հա, գուցե որոշ մասնագիտություններ (օրինակ՝ ծրագրավորում) հնարավոր ա ինքնակրթությամբ ձեռք բերել, բայց մեծ մասամբ, կարծում եմ, էնքան էլ չէ: Ինքնակրթությունը լավ ա ընդհանուր գիտելիքների ավելացման, «ավելի զարգացած մարդ» լինելու համար:
Էջանիշներ