Մենակ կլոր անկյունը նկատեցի՞ր, Վահե
Կլոր անկյուններով կարելի ա լիքը լավ բաներ անել: Ոնց-որ, ի դեպ, ուռուցիկ, եռաչափ տառերով: Բայց էդ չի նշանակում, որ եթե կլոր անկյուն դրեցիր, արդեն լավ ա, եթե եռաչափ գրեցիր, արդեն լավ ա, եթե գրադիենտ դրեցիր, արդեն լավ ա, եթե քառակուսի գրեցիր, արդեն լավ ա:
Կոնկրետ ստեղ ես ոչինչ իրականում չեմ արել, ընդամենը ռադ եմ արել.
1. իրար հետ բացարձակ չկապվող տարբեր բլոկների կլոր անկյունները
2. ընդհանուր ֆոնի ախմախ տեքստուրան
3. տարբեր բլոկների վարդագույնից սպիտակ տգեղ գրադիենտը
4. սքրոլլերի դեղին գույնը, որը ընդհանրապես չէր խոսում մնացած գույների հետ
5. header-ի տգեղ գրադիենտը
6. տառերի վատ եռաչափությունը
7. վերնագիրը լրիվ մեծատառերով գրելու դեպքում որևէ բանով չարդարացված N տառի ավելի մեծ լինելը (իրականում ցույց եմ տվել, որ հանգիստ կարելի ա փոքրատառերով գրել վերնագիրը)
8. բլոկների header-ների անիմաստ եզրագիծը, փոխել եմ թափանցիկ գույնը մուգ գույնով, չափը դարձրել բլոկի չափ
Արդյունքում կրկնվեմ, որ լավ բան չի ստացվել, բայց գոնե ստացվել ա չեզոք մի բան, այլ ոչ թե որ նայում ու մտածում ես, էս չպետք ա լիներ, էս էլ չպետք ա լիներ, էս էլ չպետք ա լիներ:
Էջանիշներ