User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Պարականոն Ավետարան Թովմասի

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարականոն Ավետարան Թովմասի

    ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԹՈՎՄԱՍԻ



    Կամ, ինչպես ընդունված է ասել՝ “ըստ Թովմասի”: Բայց ինձ, միգուցէ տգիտությունս է պատճառը, ավելի մոտ է առանց “ըստ”-ի: Այնպես որ հենց այդպես էլ թողնում եմ: “Պարականոն Ավետարան Թովմասի”:

    Հաճախ անվանում են նաև. “Հինգերորդ Ավետարան”:
    Եթե ինձանով լիներ, կանվանեի “Ավետարան համար մեկ”: Թե ինչու՞, այս պահին առանձնապես խորանալու ցանկություն չկա: Եվ հետո, կուզենայի, որ ամեն կարդացող ինքը կարծիք կազմեր:

    Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեջս ցանկություն ծնվեց թարգմանել Օշոյի “Մանանեխի հատիկը” գիրքը, որը Թովմասի Ավետարանի մեկնությունն է: Օշոն երբեք ինձ առանձնապես մոտ չի եղել, բայց ցնցեց ինձ այն հանգամանքը, որ հնդիկ մտածողն այնպիսի իմաստնությամբ է մոտեցել հարցին, ինչպես ոչ մի քրիստոեա՝ երբեք: (Այս պահին հիշեցի Նիկոլայ Ռերիխի ցավով լի խոսքերը, որ՝ ուր էր, թե քրիստոնեաները Բուդդայի հանդեպ ունենային չնչին տոկոսն այն հարգանքի, որը բուդդիստները տածում են Քրիստոսի հանդեպ…)

    Այս՝ Հինգերորդ Ավետարանում, - Հիսուսն ինձ համար հեղափոխական է: Հարյուր տոկոսանոց: Թե ինչու՝ այդ մասին հետո կարելի է խոսել: Իսկ այս պահին հիշեցի այդ բառը, քանզի նա իրոք որ հեղափոխություն կատարեց:

    Ինձ թվում է, որ նորություն չի և ոչ մի քրիստոնեայի համար, որ Հիսուսի արածն իրոք հեղափոխություն էր: Բայց նրանցից ոչ մեկի մտքով չի անցնում, որ Թովմասի Ավետարանը՝ կարող է հեղափոխություն դառնալ այսօրվա քրիստոնեության համար: Ասեմ ավելին. ամենաանհրաժեշտ հեղափոխություն քրիստոնեության համար, որովհետև առանց այդ հեղափոխության, քրիստոնեությունը դատապարտված է… Ավելի լավ է չշարունակեմ, բայց “ով ականջներ ունի լսելու, թող լսի”:

    … Չգտնելով Ավետարանի հայերեն տարբերակը, ինքս սկսեցի թարգմանել ռուսերենից: Թարգմանել էի արդեն կեսից ավելին, երբ ծանոթացա մի շատ հաճելի անձնավորության հետ, ով, պարզվեց, ունի հայերենը: Ուղարկեց ինձ: Կարդացի: Համեմատեցի ու հասկացա, որ հիմնականում լավն է, բայց կան տեղեր, որոնց հետ ես համաձայնվել չեմ կարող: Ինչու՞…

    Պիտի ասեք, թե նորից մեջ եմ գցում “Նյու-Էյջը”, բայց անկարող եմ այդ չանել: Քանզի այսօր մենք այնքան նոր տեղեկություններ ենք ստանում տարբեր մակարդակների վրա և այնքան լիքն են դրանցով (կամոք թե ակամա), որ շրջանցել դրանք այլևս անկարող ենք, որովհետև մեր ընկալման սահմաններն էլ՝ կամոք թե ակամա, - ավելի լայնացած են արդեն: Թարգմանությանս մեջ որոշ տեղեր ես օգտագործել եմ դրանք, իսկ ընդհուր առմամբ օգտվել եմ անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակներից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.12.2013), Jarre (27.12.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՎԵՏԱՐԱՆ ԹՈՎՄԱՍԻ

    Սրանք գաղտնի խոսքեր են, որ ասաց կենդանի Հիսուս և որոնք գրի առավ Դիդիմոս (Երկվորյակ) Հուդա Թովմասը: Եվ նա ասաց.
    Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը, մահ չի ճաշակի:


    1. Հիսուս ասաց. Թող նա, ով փնտրում է, թող չդադարի փնտրել, քանի դեռ չի գտել, և, երբ նա գտնի, նա կտատանվի, և, եթե նա տատանվի, նա կզարմանա, և նա կթագավորի ամեն ինչի վրա:

    2. Հիսուս ասաց. Եթե նրանք, ովքեր առաջնորդում են ձեզ, ասում են ձեզ. Նայե’ք, արքայությունը երկնքու’մ է, - ուրեմն երկնային թռչունները ձեզանից առաջ կհասնեն: Եթե նրանք ասում են ձեզ, որ այն` ծովի մեջ է, ուրեմն ձկները ձեզանից առաջ կհասնեն: Բայց Արքայությունը ձեր մեջ է և ձեզանից դուրս:

    3. Երբ դուք ճանաչեք ձեզ, դուք կճանաչվեք և կիմանաք, որ դուք` կենդանի Հոր զավակներն եք: Իսկ եթե դուք չճանաչեք ձեզ, ուրեմն դուք աղքատության մեջ կմնաք և դուք` աղքատություն եք:

    4. Հիսուս ասաց. Ծերունին իր օրերում չի հապաղի հարցնել յոթ օրեկան մանկանը կյանքի տեղի մասին, և նա կապրի: Քանզի շատ առաջիններ կլինեն վերջիններ, և նրանք մեկ կդառնան:

    5. Հիսուս ասաց. Ճանաչիր այն, ինչ (կամ նրան, ով) քո առջև է, և այն, ինչ (կամ նա, ով) թաքնված է քեզանից, - կբացվի քո առջև: Քանզի չկա գաղտնի ոչինչ, ինչը հայտնի չի դառնա:

    6. Նրա աշակերտները հարցրեցին նրան, նրանք ասացին նրան. Արդյո՞ք դու ուզում ես, որ մենք ծոմ պահենք; և ինչպե՞ս մենք աղոթենք; տա՞նք ողորմություն և խուսափե՞նք ուտելիքից: Հիսուս ասաց. Մի’ ստեք, և այն, ինչ ատում եք, մի’ արեք: Քանզի ամեն ինչ բաց է երկնքի առջև: Քանզի չկա ոչինչ գաղտնի, ինչը հայտնի չի դառնա, և ծածուկ ոչինչ ծածկված չի մնա:

    7. Հիսուս ասաց. Օրհնված է առյուծ, ում կուտի մարդ և առյուծը մարդ կդառնա: Եվ անիծված է այն մարդ, ում կուտի առյուծ, և առյուծը մարդ կդառնա: 

    8. Եվ նա ասաց. Մարդը նման է իմաստուն ձկնորսի, ով ցանցը ծովն է գցել: Նա դուրս է քաշում ցանցը ծովից, լիքը փոքր ձկներով; այդ փոքր ձկների մեջ իմաստուն ձկնորսը գտավ մի մեծ և լավ ձուկ: Բոլոր փոքր ձկներին նա նետեց ծովը, նա առանց չարչարանքի ընտրեց մեծ ձկանը: Ով ականջներ ունի լսելու, թող լսի:

    9. Հիսուս ասաց. Ահա, դուրս եկավ սերմանողը, նա վերցրեց մի լիքը բուռ սերմ, նա նետեց (սերմերը): Բայց ոմանք ընկան ճանապարհին, թռան-եկան թռչունները և կտցեցին նրանց: Ոմանք ընկան քարերին, և արմատներ չարձակեցին, և հասկերը չուղարկեցին երկինք: Եվ ոմանք ընկան փշերի մեջ, նրանք խեդեցին սերմերը, և որդը կերավ նրանք: Եվ ոմանք ընկան բարենպաստ հողի վրա և առատ բերք տվեցին երկինք: Դա բերեց վաթսուն չափ մեկի վրա և հարյուր քսան չափ մեկի վրա:

    10. Հիսուս ասաց. Ես կրակ եմ գցել աշխարհի մեջ, և ահա ես հսկում եմ այն, մինչև այն բոցավառվի:

    11. Հիսուս ասաց. Այդ երկինքը կանցնի-կգնա, և այն, ինչ նրանից վեր է, կանցնի-կգնա, և նրանք, ովքեր մեռած են, կենդանի չեն, և նրանք, ովքեր կենդանի են, չեն մեռնի:

    12. Հիսուս ասաց. (Այն) օրերին դուք մեռյալ էիք ուտում, դուք կենդանացնում էիք նրան: Երբ որ դուք հայտնվեք լույսի մեջ, դուք ի՞նչ եք անելու: Այդ օրը դուք` մեկ էիք, դուք դարձաք երկու: Իսկ երբ դառնաք երկու, դուք ի՞նչ եք անելու:

    13. Աշակերտներն ասացին Հիսուսին. Մենք գիտենք, որ դու կհեռանաս մեզանից: Ո՞վ է նա, ով մեր մեծը կդառնա: Հիսուս ասաց նրանց. Այն տեղում, ուր դուք եկաք, դուք կգնաք Հակոբ Արդարի մոտ, ում պատճառով առաջացան երկինք և երկիր:

    14. Հիսուս ասաց իր աշակերտներին. Նմանեցրեք ինձ, ասացեք ինձ, թե ում եմ ես նման: Սիմոն Պետրոսն ասաց նրան. Դու նման ես արդար հրեշտակի: Մատթեոսն ասաց նրան. Դու նման ես իմաստուն փիլիսոփայի: Թոմասն ասաց նրան. Տեր, իմ շուրթերը ոչ մի կերպ չեն ստանձնում ասել, թե ում ես դու նման: Հիսուս ասաց. Ես քո տերը չեմ, քանզի դու խմել ես, դու հագեցել ես եռացող աղբյուրից, որը չափել եմ ես: Եվ նա վերցրեց նրան, մի կողմ տարավ նրան (և) երեք խոսք ասաց նրան: Իսկ երբ Թովմասը վերադարձավ ընկերների մոտ, նրանք հարցրեցին նրան. Ի՞նչ ասաց քեզ Հիսուս: Թովմասն ասաց նրանց. Եթե ես ասեմ ձեզ այդ խոսքերից մեկն անգամ, որ նա ասաց ինձ, դուք կվերցնեք քարերը, կնետեք (դրանք) ինձ վրա, կրակ կժայթքի քարերից (և) կայրի ձեզ:

    15. Հիսուս ասաց. Եթե դուք ծոմ եք պահում, դուք ձեր մեջ մեղք եք հարուցում, և, եթե դուք աղոթում եք, դուք դատապարտված կլինեք, և, եթե դուք ողորմություն եք տալիս, դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում: Եվ եթե դուք գալիս եք մի երկիր և գնում եք բնակավայրեր, եթե ձեզ հյուրընկալում են, կերեք այն, ինչ ձեր առջև կդնեն: Նրանք, ովքեր հիվանդ են նրանց մեջ, բժշկեք: Քանզի այն, ինչ կմտնի ձեր բերանը, չի պղծի ձեզ, բայց այն, ինչ դուրս է գալիս ձեր բերանից, կարող է ձեզ պղծել:

    16. Հիսուս ասաց. Երբ դուք տեսնեք նրան, ով ծնված չէ կնոջից, ոտքերն ընկեք (և) երկրպագեք նրան; նա` ձեր Հայրն է:

    17. Հիսուս ասաց. Կարող է, մարդիկ մտածում են, որ ես եկել եմ, որ խաղաղություն նետեմ աշխարհ, և նրանք չգիտեն, որ ես եկել եմ, որ աշխարհ նետեմ բաժանումներ, կրակ, սուր, պատերազմ: Քանզի հինգ հոգի կլինեն տանը. երեքը կլինեն երկուսի դեմ և երկուսը երեքի դեմ: Հայրը որդու դեմ և որդին հոր դեմ; և նրանք կանգնած կլինեն որպես միակը:

    18. Հիսուս ասաց. Ես կտամ ձեզ այն, ինչ չի տեսել ձեր աչքը, և այն, ինչ չի լսել ձեր ականջը, և այն, ինչին չի դիպել ձեր ձեռքը, և այն, ինչ դեռ մարդու սիրտը չի մտել:

    19. Աշակերտներն ասացին Հիսուսին. Ասա մեզ, ինչպիսի՞ն կլինի մեր վերջը: Հիսուս ասաց. Բացահայտե՞լ եք դուք սկիզբը, որ փնտրում եք վերջը: Քանզի այնտեղ, որտեղ սկիզբն է, այնտեղ կլինի վերջը: Օրհնված է նա, ով կանգնած է սկզբում. և նա կճանաչի վերջը, և նա չի ճաշակի մահը:

    20. Հիսուս ասաց. Օրհնված է նա, ով եղել է մինչև ծնվելը:

    21. Եթե դուք իմ աշակերտներն եք (և) եթե լսում եք խոսքերս, այս քարերն էլ կծառայեն ձեզ:

    22. Քանզի դուք հինգ ծառ ունեք դրախտում, որոնք անշարժ են և ամառ և ձմեռ, և նրանց տերևները չեն թափվում: Նա, ով կճանաչի դրանք, մահ չի ճաշակի:

    23. Աշակերտներն ասացին Հիսուսին. Ասա մեզ, ինչի՞ է նման երկնային արքայությունը: Նա ասաց նրանց. Այն նման է մամանեխի հատիկին, ամենափոքրին բոլոր սերմերի մեջ: Իսկ երբ նա ընկնում է մշակված հողի վրա, նա մեծ ճյուղ է տալիս (և) ապաստարան է դառնում երկնային թռչունների համար:

    24. Մարիամն ասաց Հիսուսին. Ու՞մ են նման քո աշակերտները: Նա ասաց. Նրանք նման են փոքր երեխաների, ովքեր տեղ են բռնել մի դաշտում, որն իրենց չի պատկանում: Երբ գան դաշտի տերերը, նրանք կասեն. Վերադարձրեք մեզ մեր դաշտը: Նրանք կմերկանան նրանց առջև, որպեսզի այն թողնեն նրանց և տերերին վերադարձնեն դաշտը:

    25. Այդ պատճառով ասում եմ ես. Եթե տանտերը գիտի, որ գալիս է գողը, նա անքուն կմնա այնքան, մինչև որ նա գա, և նա թույլ չի տա նրան մտնել իր տուն իր արքայությունը, որպեսզի տանի իր իրերը: Եվ դուք էլ արթուն մնացեք աշխարհի առջև, գոտեպնդվեք մեծ ուժով, որպեսզի ավազակները ձեզ հասնելու ճանապարհները չգտնեն: Քանզի պետքականը, որ դուք սպասում եք, կգտնվի:

    26. Երնե՜կ ձեր մեջ գիտակ մեկը լիներ: Երբ բերքը հասներ, նա կգար շտապ` նրա մանգաղը նրա ձեռքին, - (և) կհավաքեր այն: Ով ականջներ ունի լսելու, թող լսի’:

    27. Հիսուս տեսավ նորածինների, որ կաթ էին ծծում: Նա ասաց իր աշակերտներին. Այս նորածինները, որ կաթ են ծծում, նման են նրանց, ովքեր արքայություն են մտնում: Աշակերտներն ասացին նրան. Ուրեմն ի՞նչ է, եթե մենք նորածիններ ենք, մենք արքայությու՞ն կմտնենք: Հիսուս ասաց նրանց. Երբ դուք սարքեք երկուսը մեկ, և երբ դուք ներսը կսարքեք ինչպես դուրսը, և դուրսը կսարքեք ինչպես ներսը, և վերևը կսարքեք ինչպես ներքևը, և երբ տղամարդուն ու կնոջը կսարքեք մեկ, որպեսզի տղամարդը չլինի տղամարդ և կինը չլինի կին, երբ դուք աչքերի տեղ աչք սարքեք, և ձեռքերի տեղ ձեռք, և ոտքերի տեղ ոտք, և դեմքերի տեղ դեմք, - դուք (արքայություն) կմտնեք:

    28. Հիսուս ասաց. Ես կընտրեմ ձեզ մեկին հազարից և երկուսին տաս հազարից, և նրանք կկանգնեն որպես մեկ:

    29. Աշակերտներն ասացին նրան. Ցույց տուր մեզ այն տեղը, որտեղ դու ես, քանզի մեզ անհրաժեշտ է գտնել այն: Նա ասաց նրանց. Ով ականջներ ունի լսելու, թող լսի’: Լույս կա լուսավորված մարդու ներսում, և այն լուսավորում է ամբողջ աշխարհը: Եթե նա չի լուսավորում, ուրեմն` մթություն:

    30. Հիսուս ասաց. Սիրիր քո եղբորն, ինչպես քո հոգուն: Պահպանիր նրան, որպես աչքիդ լույսը:

    31. Հիսուս ասաց. Ոստիկը եղբորդ աչքում տեսնում ես, իսկ գերանը քո աչքում չես տեսնում: Երբ որ հանես գերանը քո աչքից, այնժամ կտեսնես, թե ինչպես հանես ոստիկը քո եղբոր աչքից:

    32. Եթե դուք ծոմ չպահեք աշխարհից, դուք արքայություն չեք գտնի: Եթե շաբաթը շաբաթ չանեք, դուք չեք տեսնի Հորը:

    33. Հիսուս ասաց. Ես կանգնեցի աշխարհի կենտրոնում, և ես մարմնավորված հայտնվեցի նրանց: Ես բոլոր նրանց հարբած գտա, ես չգտա ոչ ոգու ծարավի, և իմ հոգին թախծեց մարդկային զավակների համար: Քանզի կույր են նրանք իրենց սրտի մեջ և նրանք չեն տեսնում, որ աշխարհ են գալիս դատարկ; նրանք փնտրում են, թե ինչպես նորից դատարկ հեռանան աշխարհից: Բայց հիմա նրանք հարբած են: Երբ հրաժարվեն իրենց գինուց, այնժամ կապաշխարեն:

    34. Հիսուս ասաց. Եթե մարմինը ծնվել է հանուն հոգու, դա` հրաշք է: Իսկ եթե հոգին է ծնվել հանուն մարմնի, դա` հրաշքների հրաշք է: Բայց ես, ես զարմանում եմ, թե ինչպես է այդքան մեծ հարստությունը բանտարկվել այդպիսի աղքատության մեջ:

    35. Հիսուս ասաց. Այնտեղ, որտեղ երեք աստված կա, այնտեղ աստվածներն են: Այնտեղ, որտեղ երկու կամ մեկ, ես նրա հետ եմ:

    36. Հիսուս ասաց. Չկա մարգարե, որ ընդունված է իր բնակավայրում: Բժիշկը չի բուժում նրանց, ովքեր ճանաչում են իրեն:

    37. Հիսուս ասաց. Բարձր սարի վրա կառուցած քաղաքը չի կարող շուտ ընկնել, և չի կարող գաղտնի լինել:

    38. Հիսուս ասաց. Այն, ինչ լսում ես քո ականջով, քո տանիքներից ավետիր ուրիշ ականջների: Քանզի ոչ ոք չի վառում կանթեղը (և) դնում ամանի տակ և ոչ ոք չի թաքցնում այն գաղտնի տեղում, այլ դնում է պատվանդանի վրա, որպեսզի բոլորը, ով ներսուդուրս է անում, տեսնեն նրա լույսը:

    39. Հիսուս ասաց. Եթե կույրն առաջնորդում է կույրին, երկուսն էլ ընկնում են փոսը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    40. Հիսուս ասաց. Անհնար է, որ ինչ-որ մեկը մտնի ուժեղի տուն և ուժով հաղթի նրան, եթե չկապի նրա ձեռքերը: (Միայն) այդպես նա կթալանի նրա տունը:

    41. Հիսուս ասաց. Մի’ հոգացեք առավոտից երեկո և երեկոյից առավոտ, թե ինչ եք հագնելու:

    42. Նրա աշակերտները հարցրեցին. Ե՞րբ դու կհայտնվես մեզ և ե՞րբ մենք կտեսնենք քեզ: Հիսուս ասաց. Երբ դուք մերկանաք և չամաչեք դրանից, և վերցնեք ձեր հագուստները, դնեք ձեր ոտքերի մոտ, փոքր երեխաների պես տրորեք դրանք, այդժամ (դուք կտեսնեք) որդուն նրա, ով կենդանի է, և դուք չեք վախենա:

    43. Հիսուս ասաց. Բազմիցս դուք ցանկացել եք լսել այս խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, և դուք չունեք ուրիշին, ումից (կարող եք) լսել դրանք: Կգան օրեր` դուք կփնտրեք ինձ, դուք չեք գտնի ինձ:

    44. Հիսուս ասաց. Փարիսեցիներն ու դպիրները վերցրել են գիտության բանալիները: Նրանք թաքցրել են դրանք և ներս չեն մտել և ով ցանկացել է մտնել, նրանց էլ չեն թողել: Իսկ դուք իմաստուն եղեք օձերի պես, և մաքուր, աղավնիների պես:

    45. Հիսուս ասաց. Խաղողի վազը տնկել էին առանց Հոր, և այն չզորացավ: Նրան արմատահան կանեն, և այն կզոհվի:

    46. Հիսուս ասաց. Նա, ով ունի իր ձեռքի մեջ, - նրան էլի կտան, և նա, ով չունի այն քիչն, ինչ ունի, - նրանից կխլեն:

    47. Հիսուս ասաց. Անցորդ եղեք:

    48. Նրա աշակերտներն ասացին նրան. Ո՞վ ես դու, որ ասում ես մեզ այդ: (Հիսուս ասաց նրանց). Նրանից, ինչ ես ասում եմ ձեզ, դուք կիմանաք, թե ով եմ ես: Բայց դուք դարձել եք ինչպես հրեաներ, քանզի նրանք սիրում են ծառը (և) ատում են նրա միրգը, նրանք սիրում են միրգը (և) ատում են ծառը:

    49. Հիսուս ասաց. Նա, ով վատաբանեց Հորը, - կներվի, և նա, ով վատաբանեց Որդուն, - նա էլ կներվի: Բայց նա, ով վատաբանել է Սուրբ Հոգուն, - չի ներվի ոչ երկրի վրա, և ոչ երկնքում:

    50. Հիսուս ասաց. Չեն հավաքում խաղող մամխենուց և թուզ չեն քաղում ուղտի տատասկներից: Դրանք բերքատու չեն: Բարի մարդը բարիք է դուրս բերում իր գանձից: Չար մարդը չարիք է դուրս բերում իր չար գանձից, որը նրա սրտում է, (և) նա ասում է վատ բաներ, քանզի սրտի առատությունից նա չարիք է դուրս բերում:

    51. Հիսուս ասաց. Ադամից մինչև Հովհաննես Մկրտիչ կնոջից ծնվածների մեջ չկա մեկը Հովհաննես Մկրտչից վեր, այնպես որ նրա աչքերը չպետք է խոնարհ լինեն: Բայց ես նաև ասացի. Ձեզանից նա, ով նորից երեխա կդառնա, - կճանաչի (Հոր) արքայությունն ու կդառնա Հովհաննեսից բարձր:

    52. Հիսուս ասաց. Հնարավոր չէ մարդուն երկու ձի հեծնել, քաշել երկու աղեղ, և հնարավոր չէ ծառային ծառայել երկու տիրոջ. կամ էլ նա կմեծարի մեկին և կկոպտի մյուսին: Ոչ ոգ, ով խմում է հին գինի, չի ձգտում իսկույնևեթ երիտասարդ գինի խմել: Եվ չեն լցնում ջահել գինին հին տիկերի մեջ, որպեսզի նրանք չպատռվեն, և չեն լցնում հին գինին նոր տիկերի մեջ, որպեսզի այն չփչացնեն: Նոր հագուստի վրա հին կարկատան չեն դնում, քանզի չի համապատասխանի:

    53. Հիսուս ասաց. Եթե երկուսը մի տան մեջ խաղաղության մեջ են իրար հետ, նրանք կասեն սարին. Փոխի’ր տեղդ, - և սարը կտեղափոխվի:

    54. Հիսուս ասաց. Օրհնված են միակներն ու ընտրյալները, քանզի դուք կգտնեք արքայությունը, քանզի դուք այնտեղից եք (և) այնտեղ կվերադառնաք:

    55. Հիսուս ասաց. Եթե ձեզ ասում են. Որտեղի՞ց եք սերում. – ասացեք նրանց. Մենք եկել ենք լույսից, այնտեղից, որտեղ լույսը գոյացավ ինքն իրեն, հաստատեց ինքն իրեն և հայտնվեց իրենց պատկերով: Երբ ձեզ հարցնեն. “Այդ դու՞ք եք”, - ասացեք. Մենք նրա զավակներն ենք, և մենք կենդանի Հոր ընտրյալներն ենք: Եթե ձեզ հարցնում են; Ո՞րն է ձեր Հոր նշանը, որը ձեր մեջ է, - ասացեք նրանց. Դա շարժումն է և հանգիստը:

    56. Նրա աշակերտներն ասացին նրան. Ե՞րբ կգա հանգիստը նրանց, ով մեռյալներ են: Եվ ե՞րբ է նոր աշխարհը գալու: Նա ասաց նրանց. Այն (հանգիստը), որին դուք սպասում եք, եկել է, բայց դուք չճանաչեցիք նրան:

    57. Նրա աշակերտներն ասացին նրան. Քսան և չորս մարգարեներ արտահայտվել են Իսրայելի մեջ, և նրանք բոլորն ասել են քո մասին: Նա ասաց նրանց. Դուք թողել եք նրան, ով կենդանի է ձեր առջև, և խոսում եք մեռյալների մասին:

    58. Նրա աշակերտներն ասացին նրան. Թլպատումն օգտակա՞ր է, թե՞ ոչ: Նա ասաց նրանց. Եթե այն օգտակար լիներ, նրանց հայրը կբեղմնավորեր նրանց նրանց մոր մեջ թլպատված: Բայց հոգու մեջ իսկական թլպատումը լիակատար օգուտ է հայտնաբերել:

    59. Հիսուս ասաց. Օրհնված են աղքատները, քանզի ձերն է` երկնային արքայությունը:

    60. Հիսուս ասաց. Նա, ով չի ատել իր հորն ու իր մորը, իմ աշակերտը լինել չի կարող, և նա, ով չի ատել իր եղբայրներին և քույրերին և չի տարել իր խաչն ինչպես ես, ինձ արժանի չի դառնա:

    61. Հիսուս ասաց. Նա, ով ճանաչել է աշխարհը, դիակ է գտել, և նա, ով դիակ է գտել` աշխարհն արժանի չէ նրան:

    62. Հիսուս ասաց. Հոր արքայությունը նման է մի մարդու, ով (լավ) սերմեր ունի: Նրա թշնամին եկավ գիշերը, և լավ սերմերի հետ մեկտեղ մոլախոտ ցանեց: Մարդը նրանց (ծառաներին) չթողեց, որ մոլախոտը պոկեն: Նա ասաց նրանց. Մի’ եկեք, որ մոլախոտի հետ մեկտեղ ցորեն չպոկեք: Քանզի հունձի օրը մոլախոտը կաճի, և այն կպոկեն ու կայրեն:

    63. Հիսուս ասաց. Օրհնյալ է մարդ, ով մաքառել է. Նա գտել է կյանքը:

    64. Հիսուս ասաց. Քանի դեռ կենդանի եք, փնտրեք նրան, ով կենդանի է, որպեսզի չմեռնեք` փնտրեք տեսնե’լ նրան: Եվ դուք չեք կարող տեսնել սամարացու, ով գառը վերցրել ուսերին (և) մտնում է Հրեաստան: Նա ասաց իր աշակերտներին. (Ինչու՞) է նա գառան հետ: Նրանք ասացին նրան. Որպեսզի սպանի նրան և ուտի նրան: Նա ասաց նրանց. Քանի նա կենդանի է, նա նրան չի ուտի, բայց (միայն) եթե նա սպանի նրան, (և) նա (գառը) դառնա դիակ: Նրանք ասացին. Այլ կերպ նա չի կարող հարվածել: Նա ասաց նրանց. Դուք նույնպես փնտրեք ձեր համար տեղ հանգստի մեջ, որպեսզի չդառնաք դիակ և ձեզ չուտեն:

    65. Հիսուս ասաց. Երկուսը կհանգստանան մահճի վրա. Մեկը կմեռնի, մյուսը կենդանի կմնա: Սալոմեն ասաց. Ո՞վ ես դու, Վարպետ, և ու՞մ (որդին) ես: Դու ելար իմ մահիճը, և դու կերար իմ սեղանից: Հիսուս ասաց նրան. Ես նա եմ, ով սերվել է նրանից, ով ամբողջն է; ինձ տրված է այն, ինչ պատկանում է իմ Հորը: (Սալոմեն ասաց). Ես քո աշակերտն եմ: (Հիսուս ասաց նրան). Այդ պատճառով ես ասում եմ հետևյալը. Եթե մեկն ամբողջություն է, նա կլցվի լույսով, բայց, երբ մեկը մասնատվի, կլցվի մութով:

    66. Հիսուս ասաց. Ես նրանց եմ բացահայտում իմ գաղտնիքները, ովքեր արժանի են: Բայց, ինչ որ անելու է աջ ձեռքը, - թող ձախ ձեռքը չիմանա այն, թե ինչ է անում նա:

    67. Հիսուս ասաց. Կար մի հարուստ մարդ, ով շատ բարիք ուներ: Նա ասաց. Ես օգտագործում եմ իմ բարիքը, որպեսզի ցանեմ, հավաքեմ, տնկեմ, լցնեմ ամբարներս պտուղներով, որպեսզի ոչ մի բանի կարիք չունենամ: Ահա թե ինչի մասին էր մտածում նա իր սրտոում: Եվ նույն գիշեր նա մեռավ: Նա, ով ականջներ ունի, թող լսի’:

    68. Հիսուս ասաց. Մի մարդ հյուրեր ուներ, և, երբ ընթրիքը պատրաստ էր, նա ուղարկեց իր ծառային, որ նա հրավիրի հյուրերին: Նա գնաց առաջինի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց. Ես դրամ եմ պատրաստել առևտրականների համար, նրանք գալու են երեկոյան, ես գնալու եմ նրանց առաջադրանքներ տալու: Ես հրաժարվում եմ ընթրիքից: Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց նրան. Ես տուն եմ գնել, և ինձ կանչում են ցերեկը: Ես ժամանակ չեմ ունենա: Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց նրան. Իմ ընկերոջ հարսանիքն է, և ես ընթրիք եմ կազմակերպում: Ես գալ չեմ կարող: Ես հրաժարվում եմ ընթրիքից: Նա գնաց մյուսի մոտ, նա ասաց նրան. Իմ տերը հրավիրում է քեզ: Նա ասաց նրան. Ես մի գյուղ եմ առել, գնում եմ հարկը հավաքելու: Ես գալ չեմ կարող: Ես հրաժարվում եմ: Ծառան եկավ և ասաց տիրոջը. Նրանք, ում դու հրավիրել էիր ընթրիքի, հրաժարվեցին: Տերն ասաց ծառային. Գնա փողոց, ում կգտնես, հրավիրիր ընթրիքի: Գնորդներն ու առևտրականներն իմ Հոր տեղերը չեն մտնի:

    69. Նա ասաց. Մի բարի մարդ խաղողի այգի ուներ: Նա տվեց այն աշխատավորներին, որ նրանք մշակեն այն և որ նա բերք ստանա: Նա ուղարկեց իր ծառային, որպեսզի աշխատավորները նրան տան խաղողի այգու բերքը: Նրանք բռնեցին նրան, նրանք ծեծեցին նրան, ևս մի փոքր` և նրանք կսպանեին նրան: Ծառան եկավ և պատմեց տիրոջը: Նրա տերն ասաց. Միգուցէ նրանք չճանաչեցին նրան: Նա ուղարկեց ուրիշ ծառայի: Աշխատավորները նրան էլ ծեծեցին: Այդժամ տերն ուղարկեց իր որդուն, ասելով. “Զավակիս հարգանք կցուցաբերեն”: Այդ աշխատավորները, երբ իմացան, որ դա խաղողի այգու ժառանգորդն է, բռնեցին և սպանեցին նրան: Ով ականջներ ունի, թող լսի’:

    70. Հիսուս ասաց. Ցույց տուր ինձ այն քարը, որ շինարարները մի կողմ են նետել: Դա` անկյունաքար է:

    71. Հիսուս ասաց. Նա, ով ամեն ինչ գիտի, բայց չի բավարարում ինքն իրեն, - ծայրահեղ կարիքավոր է:

    72. Հիսուս ասաց. Օրհնված եք դուք, երբ ձեզ ատում են (և) ձեզ հետապնդում են: Եվ տեղ չեն գտնի այնտեղ, որտեղ ձեզ հետապնդել են:

    73. Հիսուս ասաց. Օրհնված են նրանք, ում հետապնդել են իրենց սրտում; այդ նրանք են, ովքեր Հորը ճշմարտության մեջ են ճանաչել: Օրհնված են սովյալները, որովհետև ով ցանկանում է, նրա որովայնը կհագենա:

    74. Հիսուս ասաց. Երբ դուք ծնում եք դա ձեր մեջ, այն, ինչ դուք ունեք, կփրկի ձեզ: Եթե դուք չունեք դա ձեր մեջ, այն, ինչ չունեք ձեր մեջ, կսպանի ձեզ:

    75. Հիսուս ասաց. Ես կավերեմ (այդ) տունը, և չկա ոչ ոք, ով կկարողանա սարքել այն (կրկին):

    76. (Մի մարդ ասաց) նրան. Ասա իմ եղբայրներին, որ իմ հոր իրերը կիսեն ինձ հետ: Նա ասաց նրան. Ով մարդ, ո՞վ է ստեղծել ինձ որպես նա, ով բաժանում է: Նա շուռ եկավ դեպի իր աշակերտներն ու ասաց նրանց. Չե’մ դառնա ես նա, ով բաժանում է:

    77. Հիսուս ասաց. Հունձը շատ է, իսկ աշխատողները քիչ: Խնրդեք ուրեմն տիրոջը, որ նա հնձվորներ ուղարկի:

    78. Նա ասաց. Տեր, շատերը կան աղբյուրի շուրջ, բայց աղբյուրը ցամաք է:

    79. Հիսուս ասաց. Շատերն են կանգնաց դռան առջև, բայց միակն են նրանք, ովքեր հարսանեաց պալատ կմտնեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (10.08.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    80. Հիսուս ասաց. Հոր արքայությունը նման է շատ ապրանք ունեցող առևտրականի, ով մարգարիտ է տեսել: Այդ առևտրականը շրջահայաց էր. Նա ծախեց իր ապրանքները (և) գնեց այդ միակ մարգարիտն իր համար: Դուք նույնպես` փնտրեք նրա (Հոր) գանձը, որը ճշմարիտ է, որը տևական է, որը չի ուտի ցեցը, և չի վնասի որդը:

    81. Հիսուս ասաց. Ես` լույս եմ, որ ամենի վրա է: Ես` ամեն ինչ եմ. Ամեն ինչ դուրս է եկել ինձանից և ինձ է վերադառնում: Կտրիր ծառը` ես այնտեղ եմ; բարձրացրու քարը, և կգտնես ինձ այնտեղ:

    82. Հիսուս ասաց. Ինչու՞ դուք դաշտ գնացիք: Որպեսզի տեսնեք եղեգ, որ քամի՞ն է տատանում, և տեսնել մարդու, ով նուրբ շորե՞ր է հագնում: (Տեսեք, ձեր) արքաներն ու ձեր երևելիները` այդ նրանք են նուրբ շորեր հագնում, և նրանք չեն կարողանում ճանաչել ճշմարտությունը:

    83. Ամբոխի միջի կինն ասաց նրան. Օրհնված է արգանդը, որ կրել է քեզ, և (կուրծքը), որ սնուցել է քեզ: Նա ասաց նրան. Օրհնված եմ նրանք, ովքեր լսել են Հոր խոսքը (և) պահպանել են այն ճշմարտության մեջ: Քանզի կգան օրեր, երբ դուք կասեք. Օրհնված է արգանդը, որ չի ծնել, և կուրծքը, որ կաթ չի տվել:

    84. Հիսուս ասաց. Նա, ով ճանաչել է աշխարհը, հայտնաբերել է մարմինը, բայց նա, ով հայտնաբերել է մարմինը, - աշխարհն արժանի չէ նրան:

    85. Հիսուս ասաց. Նա, ով հարստացել է, թող թագավորի, և նա, ով հզոր է, թող հրաժարվի:

    86. Հիսուս ասաց. Նա, ով մոտ է ինձ, մոտ է կրակին, և ով հեռու է ինձանից, հեռու է արքայությունից:

    87. Հիսուս ասաց. Մարդկանց պատկերները տեսանելի են, բայց լույսը, որ նրանց մեջ է, թաքնված է Հոր պատկերի լույսի մեջ: Նա (Հայրը) ակնհայտ է, բայց նրա կերպարը թաքնված է նրա լույսի պատճառով:

    88. Հիսուս ասաց. Երբ դուք տեսնում եք ձեր նմանին, դուք երջանիկ եք: Բայց երբ տեսնեք ձեր իսկ պատկերները, որ եղել են ձեզանից առաջ, - նրանք չեն մեռնում և ի հայտ չեն գալիս, - դեռ որքա՞ն բաներ եք դուք հղանալու:

    89. Հիսուս ասաց. Ադամը սերում էր մեծ ուժից և մեծ հարստությունից, բայց նա արժանի չէր ձեզ: Քանզի եթե արժանի լիներ, մահ չէր ճաշակի:

    90. Հիսուս ասաց. (Աղվեսներն իրենց որջն ունեն), և թռչուններն (իրենց) բույնն ունեն, իսկ մարդու Որդին չունի տեղ, որ խոնարհի իր գլուխն (ու) հանգստանա:

    91. Հիսուս ասաց. Թշվառ է մարմինը, որը կախված է այլ մարմնից, և թշվառ է հոգին, որը կախված է այս երկուսից:

    92. Հիսուս ասաց. Ավետիչները կգան ի ձեզ և մարգարեները, և կտան նրանք ձեզ այն, ինչը ձերն է, և դուք նույնպես տվեք նրանց այն, ինչ ունեք, և ասեք ձեզ. Ե՞րբ են գալու նրանք և վերցնելու այն, ինչ իրենցն է:

    93. Հիսուս ասաց. Ինչու՞ եք դուք լվանում գավաթի ներսը (և) չեք հասկանում, որ նա, ով սարքել է ներսը, սարքել է նաև դուրսը:

    94. Հիսուս ասաց. Եկեք ինձ մոտ, քանզի իմ լուծը` բարիք է և իշխությունն իմ հեզահամբույր է, և դուք ձեզ հանգիստ կգտնեք:

    95. Նրանք ասացին նրան. Ասա մեզ, ով ես դու, որ մենք հավատանք քեզ: Նա ասաց նրանց. Դուք քննում եք երկնքի ու երկրի երեսը, բայց չճանաչեցիք նրան, ով ձեր առջև է, - և դուք չգիտեք, ինչպես քննել ներկա պահը:

    96. Հիսուս ասաց. փնտրեք և կգտնեք: Այն, ինչի մասին դուք հարցրեցիք նախկինում, - ես չասացի ձեզ: Հիմա ես ցանկանում եմ ասել, բայց դուք չեք փնտրում այլևս:

    97. Այն, ինչ սրբություն է, շներին մի տվեք, որպեսզի նրանք այն կեղտը չգցեն: Խոզերի առջև մարգարիտ մի լցրեք, որպեսզի նրանք այն ոտքի կոխան չանեն:

    98. Հիսուս (ասաց). Նա, ով փնտրում է, կգտնի, և նրան, (ով թակում է), կբացվի:

    99. (Հիսուս ասաց). Եթե դրամ ունեք, տոկոսով մի’ տվեք, այլ տվեք նրան, ումից հետ չեք կարող վերցնել:

    100. Հիսուս (ասաց). Հոր (Արքայությունը) նման է մի կնոջ, ով վերցրեց մի քիչ թթխմոր, (խառնեց) այն խմորին (և) մեծ-մեծ հացեր թխեց: Ով ականջներ ունի, թող լսի’:

    101. Հիսուս ասաց. (Հոր) Արքայությունը նման է մի կնոջ, ով ալյուրով լիքը մի սափոր է տանում: Քանի դեռ հեռու էր տանից, սափորի բռնակը կոտրվեց և ալյուրը կնոջ հետևից թափվեց ճանապարհին: Նա չգիտեր (այդ մասին), նա չնկատեց թափվելը: Երբ նա տուն հասավ և ցած դրեց սափորը, նա տեսավ, որ այն դատարկ է:

    102. Հիսուս ասաց. Հոր Արքայությունը նման է մարդու, ով ցանկանում է հզոր մեկին սպանել: Իր տանը նա թուրը հանեց, նա մխրճեց այն պատի մեջ, որպեսզի գիտենա, կլինի՞ ամուր արդյոք ձեռքն իր: Հետո նա սպանեց հզորին:

    103. Աշակերտները ասացին նրան. Քո եղբայրներն ու քո մայրը դրսում են: Նա ասաց նրանց. Նրանք, ովքեր այստեղ են, ովքեր իմ Հոր կամքն են կատարում, - իմ եղբայրներն են ու իմ մայրը: Այդ նրանք են, որ կմտնեն Արքայությունն իմ Հոր:

    104. Հիսուսին մի ոսկեդրամ ցույց տվեցին և ասացին նրան. Նրանք, ովքեր պատկանում են Կեսարին, հարկ են պահանջում մեզանից: Նա ասաց նրանց. Տվեք Կեսարին այն, ինչ պատկանում է Կեսարին, տվեք Աստծոն այն, ինչ Աստծոն է պատկանում, և ինձ տվեք այն, ինչ իմն է:

    105. Նա, ով չի ատել իր հորն ու մորն, ինչպես ես, չի կարող իմ (աշակերտը) լինել, և նա, ով չի սիրել իր հորն ու մորն, ինչպես ես, չի կարող իմ աշակերտը լինել: Իմ մոր համար [...], բայց իմ ճշմարիտ մայրը կյանք է տվել ինձ:

    106. Հիսուս ասաց. Վա՜յ նրանց, փարիսեցիներին: Քանզի նրանք նման են շանը, որ քնում է ցուլերի մսուրի վրա: Ոչ ինքն է ուտում, ոչ էլ թողնում է, որ ցուլերն ուտեն:

    107. Հիսուս ասաց. Երանի մարդուն, ով գիտի, թե երբ են հարձակվելու խռովարարները: Նա կարող է վեր կենալ, հավաքել իր լավագույն ուժերը և նախապատրաստվել, մինչև նրանց գալը:

    108. Նրանք ասացին (նրան). Գնանք աղոթենք և ծոմ պահենք այսօր: Հիսուս ասաց. Իսկ ո՞րն է մեղքը, որ ես գործել եմ կամ որին ես տրվել եմ: Ավելի լավ է, երբ փեսացուն դուրս գա հարսանեաց սենյակից, այդժամ թող նրանք աղոթեն ու ծոմ պահեն:

    109. Հիսուս ասաց. Նա, ով ճանաչի հորն ու մորը, - նրան կանվանեն պոռնիկի զավակ:

    110. Հիսուս ասաց. Երբ դուք երկուսը մեկ սարքեք, դուք Ադամորդի կդառնաք, և, եթե ասեք սարին. Շարժվի’ր, այն կտեղաշարժվի:

    111. Հիսուս ասաց. Արքայությունը նման է հովվի, ով ունի հարյուր ոչխար: Նրանցից մեկը, ամենամեծը, մոլորվել էր: Նա թողեց իննսուիննին (և) սկսեց փնտրել մեկին, մինչև գտավ նրան: Այդքան չարչարվելուց հետո, նա ասաց ոչխարին. Ես քեզ սիրում եմ ավելի, քան իննսունիննին:

    112. Հիսուս ասաց. Նա, ով խմել է իմ շուրթերից, կդառնա ինձ նման: Ես նույնպես, ինքս կդառնամ նա, և գաղտնիքը կբացահայտվի նրան:

    113. Հիսուս ասաց. Արքայությունը նման է մի մարդու, ով իր դաշտում թաղված գանձ ուներ, բաձց չգիտեր այդ մասին: Եվ երբ նա մահացավ, նա թողեց այն իր (որդուն): Որդին նույնպես չգիտեր այդ մասին: Նա ստացավ այդ դաշտը (և) վաճառեց այն: Գնորդը գնաց փորելու, գտավ գանձը, և սկսեց տոկոսով փող տալ (նրանց, ում) ուզեց:

    114. Հիսուս ասաց. Նա, ով գտավ աշխարհը և հարստացավ, թող հրաժարվի աշխարհից:

    115. Հիսուս ասաց. Երկինքը, ինչպես և երկիր, կփակվեն ձեր առջև, և նա, ով կենդանի է Կենդանի Մեկից, մահ չի տեսնի: Չի՞ ասում Հիսուս. Նա, ով գտավ ինքն իրեն, - աշխարհն արժանի չէ նրան:

    116. Հիսուս ասաց. Վա՜յ այն մարմնին, որը կախված է հոգուց; վա՜յ այն հոգուն, որը կախված է մարմնից:

    117. Աշակերտները հարցրեցին նրան. Ե՞րբ է արքայությունը գալու: (Հիսուս ասաց). Այն չի գալիս, երբ սպասում են: Չեն ասի. Ահա, այստե՜ղ է, - կամ. Ահա, այնտե՜ղ է: - Բայց Հոր Արքայությունը սփռվում է երկրով մեկ, և մարդիկ չեն տեսնում այն:

    [Հաջորդ կետը հավանաբար ավելացվել է հավաքածուին ավելի ուշ ժամանակաշրջանում.]


    118. Սիմոն Պետրոսն ասաց. Թող Մարիամը հեռանա մեզանից, քանզի կանայք արժանի չեն կյանքի: Հիսուս ասաց. Տեսեք, ես կուղղորդեմ նրան, որպեսզի սարքեմ այր, որպեսզի նա նույնպես կենդանի հոգի դառնա, ինչպես դուք, այրերդ: Քանզի յուրաքանչյուր կին, ով իրեն այր կդարձնի, կմտնի Երկնային Արքայություն:


    Թովմասի Ավետարան
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Հասցե
    London,Fulham Road
    Տարիք
    33
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի նոր բան ընդհանուր առմամբ:Սկզբում` երբ որ գնեցի պարականոն ավետարանները ներառող ու առաջին հայացքից <<կասկածելի թվացող>> գիրքը,սարսափելի բացահայտումների էի ակնկալում.Discovery-ների ու History channel-ներից ազդված էի երևի,ովքեր գողանում են առանձին նախադասություններ տարբեր ավետարաններից ու սեփական ենթադրությունները հրամցնում բանից անտեղյակ ու անուշադիր ունկնդրին,որպես <<փաստ>> կամ <<այսպիսով պարզ է դառնում>>:
    Ընթերցելուց հետո պարզ դարձավ,ինձ համար իհարկե,որ պարականոն ավետարանները հիմնականում իմաստային ու բովանդակային առումով չեն տարբերվում Նոր Կտակարանում տեղ գտած 4 ավետարաններից:Ընդամենը կրկնում են մեզ ծանոթ մտքերն ու ճշմարտությունները:Հիսուսի մասին ավելի շատ կարդալու ցանկությունը,իմ կարծիքով,կարելի է բավարարել պարականոն ավետարանների ընթերցանությամբ:
    Кто же тебя победил, старик? — спросил он себя. — Никто, — ответил он. — Просто я слишком далеко ушел в море

  8. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba, իսկ կարո՞ղ ես հայերեն էն մյուս թարգմանությունն էլ տեղադրել։

  9. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Garry Galler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի նոր բան ընդհանուր առմամբ:Սկզբում` երբ որ գնեցի պարականոն ավետարանները ներառող ու առաջին հայացքից <<կասկածելի թվացող>> գիրքը,սարսափելի բացահայտումների էի ակնկալում.Discovery-ների ու History channel-ներից ազդված էի երևի,ովքեր գողանում են առանձին նախադասություններ տարբեր ավետարաններից ու սեփական ենթադրությունները հրամցնում բանից անտեղյակ ու անուշադիր ունկնդրին,որպես <<փաստ>> կամ <<այսպիսով պարզ է դառնում>>:
    Ընթերցելուց հետո պարզ դարձավ,ինձ համար իհարկե,որ պարականոն ավետարանները հիմնականում իմաստային ու բովանդակային առումով չեն տարբերվում Նոր Կտակարանում տեղ գտած 4 ավետարաններից:Ընդամենը կրկնում են մեզ ծանոթ մտքերն ու ճշմարտությունները:Հիսուսի մասին ավելի շատ կարդալու ցանկությունը,իմ կարծիքով,կարելի է բավարարել պարականոն ավետարանների ընթերցանությամբ:
    Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեիր պարականոն ավետարաններից. որ դրանք բացահայտեին, որ Հիսուս՝ այլմոլորակայի՞ն է…
    Թող հազար հատ լինեին այդ ավետարանները, և միևնույն է, խոսելու էին մի հոգու մասին ընդամենը, նույն Հիսուսի:
    Ինչպես և բոլորին քաջ հայտնի աստվածաշնչյան չորսը:
    Իմիջիայլոց, մոտենալով հարցին քո տեսակետից, կարելի էր կարդալ ընդամենը այդ չորսից մեկն ու հարցը փակված համարել, համարել, որ Հիսուսի մասին ամեն ինչ գիտես: Ու գիտե՞ս, կարծում եմ, որ այս միտքս հեռու չի ճշմարտությունից և նրանք, ովքեր իրենց խոնարհ քրիստոնեա են համարում՝ խոսքս հոգևորականների մասին չէ իհարկե, - մոտավորապես հենց այդպես են ծանոթ Աստվածաշնչին…

    Ինձ համար պարականոն ավետարանների հիմնական և մեծ նշանակությունն այն է, որ նրանց ոչ ոք ձեռք չի տվել մինչև մեր օրերը, իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի հասցրել աղավաղել դրանք և նրանք մեզ հասել են իրենց անարատ վիճակում:

    Քո հետևյալ միտքը. "Discovery-ների ու History channel-ներից ազդված էի երևի,ովքեր գողանում են առանձին նախադասություններ տարբեր ավետարաններից ու սեփական ենթադրությունները հրամցնում բանից անտեղյակ ու անուշադիր ունկնդրին,որպես <<փաստ>> կամ <<այսպիսով պարզ է դառնում>>:", - շատ հարցականներ է պարունակում իր մեջ: Ճիշտն ասած, այս պահին առանձնապես ծավալվելու ոչ ժամանակ կա, ոչ էլ ցանկություն, - բայց մի բան այնուհանդերձ թույլ տուր ասել:
    Չէ, ավելի ճիշտ, թույլ տուր հարցնել, սիրելի Գերրի, դու ու՞մ նկատի ունես, երբ ասում ես "բանից անտեղյակ ու անուշադիր ունկնդիր": Նրանց, ովքեր սերիալից սերիալ ընդմիջման ժամանակ պատահաբար միացրել են "Discovery-ների ու History channel-ները" և, անուշադրորեն լսելով փիս մարդկանց կողմից գողացված ու աղավաղված մտքերը… և այլն, ևայլն, և այլն…
    Ի՞նչ ես կարծում, այս գլխացավանքը նրա՝ անտեղյակի, - ինչի՞ն է պետք: Առավել ևս, որ նա Աստվածաշնչին անգամ ծանոթ չի, ինքդ ասացիր, որ անտեղյակ է…

    Կներես, հիմա շտապում եմ, ստիպված եմ ավարտել: Բայց ուզում եմ ուշադրությունդ գրավել տարբերություններից մեկի վրա, - ցանկության դեպքում մտածիր այդ մասին.

    81. Հիսուս ասաց. Ես` լույս եմ, որ ամենի վրա է: Ես` ամեն ինչ եմ. Ամեն ինչ դուրս է եկել ինձանից և ինձ է վերադառնում: Կտրիր ծառը` ես այնտեղ եմ; բարձրացրու քարը, և կգտնես ինձ այնտեղ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba, իսկ կարո՞ղ ես հայերեն էն մյուս թարգմանությունն էլ տեղադրել։
    Մեծ ուրախությամբ, Ջառ ջան, կաշխատեմ այսօր երեկոյան անել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.01.2014)

  12. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ԹՈՎՄԱՍԻ
    Սրանք են այն գաղտնի ուսմունքները, որ կենդանի Յիսուս աւանդեց Յուդա Թովմաս Երկուորեակին, ով եւ գրի առաւ։

    1
    Եւ նա (Յիսուս) ասաց. «Ով որ գտնի այս ուսմունքների իմաստը, մահ չի ճաշակի»։

    2
    Յիսուս ասաց. «Նա, ով որոնում է, թող շարունակի որոնել, մինչեւ գտնի։ Երբ գտնի, նա կը մտահոգուի։ Երբ մտահոգուի, նա զարմանք կ՝ապրի եւ կը տիրի Համայնին»։

    3
    Յիսուս ասաց. «Ձեր առաջնորդները եթէ ձեզ ասեն. «Տեսէք, արքայութիւնը երկնքում է», ապա երկնքի թռչունները ձեզանից առաջ այնտեղ կը հասնեն։ Եթէ ձեզ ասեն. «Այն ծովում է», ապա ձկները ձեզանից առաջ այնտեղ կը հասնեն։ Մինչդեռ արքայութիւնը ե՛ւ ձեր մէջ է, ե՛ւ ձեզանից դուրս։ Երբ դուք ինքնաճանաչման հասնէք, ապա կը ճանաչուէք ու կը գիտակցէք, որ դուք էք կենդանի Հօր զաւակները։ Բայց եթէ ինքներդ ձեզ չէք ճանաչում, ապա աղքատութեան մէջ էք ապրում եւ ինքներդ էք այդ աղքատութիւնը»։

    4
    Յիսուս ասաց. «Տարիքն առած մարդը չի երկմտի եօթ օրական մանկանը հարցնել կեանքի տեղի մասին, եւ նա կ՚ապրի։ Քանզի շատերը, ովքեր առաջիններն են, կը լինեն վերջինները, եւ նրանք կը դառնան եզակի»։

    5
    Յիսուս ասաց. «Ճանաչէք այն, ինչ ձեր դիմացն է, եւ այն, ինչը ձեզնից թաքնուած է, պարզ կը դառնայ ձեզ։ Քանզի ամէն ինչ, որ թաքնուած է, պիտի բացայայտուի»։

    6
    Աշակերտները նրան դիմեցին՝ հարցնելով. «Կը կամենա՞ս, որ ծոմ պահենք ու աղքատներին ողորմութիւն տանք։ Ինչպէ՞ս աղօթենք։ Ինչպէ՞ս սնուենք»։ Յիսուս պատասխանեց. «Մի՛ ստէք ու մի՛ արէք այն, ինչ ձեր սրտով չէ, որովհետեւ ամէն ինչ երկնքի բաց աչքերի առաջ է։ Քանզի ոչ մի թաքնուած բան անբացայայտ չի մնայ, եւ ոչ մի ծածուկ բան ծածկուած չի մնայ»։

    7
    Յիսուս ասաց. «Երանի այն առիւծին, որ մարդ կ՚ուտի, քանզի այդ առիւծը կը դառնայ մարդ, եւ անիծեալ է այն մարդը, ում առիւծը կ՚ուտի, եւ այդ առիւծը կը դառնայ մարդ»։


    8
    Եւ նա ասաց. «Մարդը նման է այն իմաստուն ձկնորսին, ով իր ուռկանը ծով նետեց ու ծովից հանեց այն՝ լի փոքր ձկներով։ Իմաստուն ձկնորսը դրանց մէջ գտաւ մի մեծ, հիանալի ձուկ։ Նա բոլոր փոքր ձկները ետ նետեց ծովն ու հեշտօրէն ընտրեց մեծ ձուկը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

    9
    Յիսուս ասաց. «Ահաւասիկ, դուրս ելաւ սերմնացանը, վերցրեց մի բուռ սերմ ու ցանեց։ Սերմերից մի քանիսը թափուեցին ճանապարհին, թռչունները եկան ու կերան դրանք։ Միւսներն ընկան քարքարոտ հողին, արմատ չգցեցին ու բերք չտուեցին։ Այն սերմերը, որ ընկան փշերի մէջ, փշերը խեղդեցին, որդերը կերան դրանք։ Մնացածն էլ ընկան բերրի հողին եւ լաւ բերք տուեցին. կար որ մէկին վաթսուն, կար որ մէկին հարիւր քսան»։

    10
    Յիսուս ասաց. «Ես աշխարհը կրակի եմ տուել եւ, տեսէք, հսկում եմ, մինչեւ որ այն
    բոցավառուի»։

    11
    Յիսուս ասաց. «Այս երկինքը կ՚անցնի, եւ դրա վերեւի երկինքն էլ կ՚անցնի։ Մեռելները ողջ չեն, եւ ապրողները չեն մեռնելու։ Այն օրերին, երբ դուք կերաք այն, ինչը մեռած էր, դուք դա կենդանացրեցիք։ Երբ դուք լուսաւորուէք, ի՞նչ պիտի անէք։ Այն օրը, երբ դուք մէկն էիք, դուք դարձաք երկուսը։ Բայց երբ երկուսը դառնաք, ի՞նչ պիտի անէք»։

    12
    Աշակերտները Յիսուսին ասացին. «Գիտենք, որ դու մեզ թողնելու ես։ Այդ դէպքում ո՞վ է լինելու մեր առաջնորդը»։ Յիսուս ասաց նրանց. «Որտեղից էլ որ եկել էք, պէտք է Արդարն Յակոբոսի մօտ գնաք, որի համար երկինքն ու երկիրը գոյացան»։

    13
    Յիսուս իր աշակերտներին ասաց. «Համեմատէք ինձ մեկնումէկի հետ եւ ասէք թէ ու՞մ եմ նման»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Դու մի արդար հրեշտակի ես նման»։ Մաթէոսը նրան ասաց. «Դու իմաստուն մի փիլիսոփայի ես նման»։ Թովմասն ասաց նրան. «Ուսուցի՛չ, լեզուս ամենեւին անկարող է ասել, թէ ում ես դու նման»։ Յիսուս ասաց. «Ես ձեր ուսուցիչը չեմ։ Դուք հարբել էք, որովհետեւ խմել էք այն կարկաչող աղբիւրից, որը ես եմ բխեցրել»։ Եւ նա Թովմասին վերցնելով՝ դուրս եկաւ, ու նրան երեք բան ասաց։ Երբ Թովմասը վերադարձաւ իր ընկերների մօտ, նրանք նրան հարցրեցին. «Յիսուս քեզ ի՞ նչ ասաց»։ Թովմասը նրանց պատասխանեց. «Եթէ ես ձեզ նրա ասածներից նոյնիսկ մէկն էլ ասեմ, դուք քարեր կը վերցնէք ու ինձ կը քարկոծէք։ Այնուհետեւ կրակ կը ցայտի այդ քարերից ու կ՚այրի ձեզ»։

    14
    Յիսուս նրանց ասաց. «Եթէ ծոմ պահէք, ինքներդ ձեզ վրայ մեղք կը բերէք։ Եթէ աղօթէք, կը դատապարտուէք։ Եթէ նուիրատւութիւն անէք, ձեր հոգիներին վնաս կը հասցնէք»։ «Երբ որեւէ երկիր գնաք, եւ մի վայրից միւսը թափառելիս մարդիկ ձեզ հիւրընկալեն, կերէք այն, ինչով ձեզ կը հիւրասիրեն ու բուժէք իրենց հիւանդներին։ Քանզի այն, ինչ ձեր բերանն է մտնում, չի պղծի ձեզ, աւելի շուտ, ձեզ կը պղծի այն, ինչը ձեր բերանից է դուրս գալիս»։

    15
    Յիսուս ասաց. «Եթէ դուք տեսնէք մէկին, ով կնոջից չի ծնուել, խոնարհուեցէք ու երկրպագեցէք։ Նա է ձեր Հայրը»։

    16
    Յիսուս ասաց. «Հաւանաբար մարդիկ կարծում են, թէ ես եկել եմ աշխարհին խաղաղութիւն բերելու։ Նրանք չգիտեն, որ ես եկել եմ հակամարտութիւն բերելու երկրին՝ կրակ, սուր, պատերազմ։ Երբ հինգ հոգի լինեն տան մէջ, երեքը կը լինեն ընդդէմ երկուսի, եւ երկուսն՝ ընդդէմ երեքի, հայրն ընդդէմ որդու եւ որդին ընդդէմ հօր, եւ նրանք կը լինեն միայնակ»։

    17
    Յիսուս ասաց. «Ես ձեզ կը տամ այն, ինչ ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել, ոչ մի ձեռք չի դիպչել, եւ այն, ինչ մարդկային սրտում երբեք չի ծագել»։

    18
    Աշակերտները Յիսուսին ասացին. «Ասա մեզ, թէ ինչպիսի՞ն կը լինի մեր վերջը»։ Յիսուս ասաց. «Դուք, ուրեմն, արդէն յայտնաբերե՞լ էք սկիզբը, որ հիմա ձգտում էք պարզել վերջը։ Քանզի որտեղ սկիզբն է, այնտեղ էլ վերջը կը լինի։ Երանի նրան, ով կանգնած է սկզբին՝ նա կը ճանաչի վերջը եւ մահ չի ճաշակի»։

    19
    Յիսուս ասաց. «Երանի նրան, ով կար նախքան իր լինելը։ Եթէ աշակերտներս դառնաք ու ասածներիս ականջալուր լինէք, այս քարերը կը ծառայեն ձեզ։ Քանզի հինգ ծառ կայ Դրախտում ձեզ համար։ Ամառ թէ ձմեռ նրանք չեն փոփոխւում ու տերեւաթափ չեն լինում։ Ով գիտի դրանց մասին, մահ չի ճաշակի»։

    20
    Աշակերտները Յիսուսին ասացին. «Ասա մեզ, թէ ինչպիսի՞ ն է երկնքի արքայութիւնը»։
    Նա ասաց նրանց. «Մանանեխի սերմի է նման։ Այն ամենափոքրն է բոլոր սերմերից։ Բայց երբ այն մշակուած հողին է ընկնում, հսկայ մի բոյս է դառնում եւ ապաստարան՝ երկնքի թռչուններին»։

    21
    Մարիամն ասաց Յիսուսին. «Ու՞մ են նման քո աշակերտները»։ Նա ասաց. «Նրանք նման են փոքր երեխաների, որոնք ապրում են մի արտում, որն իրենց չի պատկանում։ Երբ արտի տէրերը գան, նրանք կ՚ասեն. «Մեր արտը ետ տուէք մեզ»։ Երեխաները տէրերի ներկայութեամբ կը հանեն իրենց հագուստները, որպէսզի յետ տան դրանք եւ տէրերին կը վերադարձնեն իրենց արտը։ Ահա թէ ինչու եմ ասում. եթէ տանտէրը գիտի, որ գողը գալիս է, ապա արթուն կը մնայ մինչեւ գողի գալը եւ չի թողնի, որ գողը ներս մտնի ու իր ունեցուածքը թալանի։ Ուստի, դուք էլ աշխարհի առջեւ արթուն եղէք։ Զինուէք ու պատրաստուէք գործողութեան, որպէսզի գողերը ձեռք չտան ձեզ, քանի որ այն փորձանքը, որին դուք սպասում էք, գալու է։ Թող ձեր մէջ լինի մի անձ, որը հասկանում է։ Երբ բերքը հասնում է, հնձուորը մանգաղը ձեռքին արագ գալիս եւ հնձում է այն։ Ով լսող ականջ ունի, թող լսի»։

    22
    Յիսուս սնուող մանուկների տեսաւ։ Նա իր աշակերտներին ասաց. «Այս սնուող մանուկները նման են նրանց, ովքեր կը մտնեն արքայութիւն»։ Նրանք ասացին նրան. «Ուրեմն որպէս մանուկնե՞ր կը մտնենք արքայութիւն»։ Յիսուս նրանց ասաց. «Երբ երկուսը մէկ սարքէք, երբ ներքինը սարքէք արտաքին ու արտաքինը՝ ներքին, եւ վերեւինը՝ ներքեւին, երբ վերածէք էգն ու արուն մէկ բանի, այնպէս, որ արուն չլինի արու եւ էգը չլինի էգ, երբ սարքէք աչքին փոխարինող աչք, ձեռքին փոխարինող ձեռք, ոտքին փոխարինող ոտք եւ պատկերին փոխարինող պատկեր, ապա արքայութիւն կը մտնէք»։

    23
    Յիսուս ասաց. «Ես ձեզ կ՚ընտրեմ մէկին՝ հազարից ու երկուսին՝ տաս հազարից, եւ նրանք կը կանգնեն մի մարդու պէս»։

    24
    Նրա աշակերտներն ասացին. «Ցոյց տուր մեզ քո տեղը, քանզի մենք պէտք է ձգտենք այնտեղ հասնել»։ Նա ասաց նրանց. «Ով ականջ ունի, թող լսի։ Լուսաւորուած անձի ներսում լոյս կայ, որը լուսաւորում է ողջ աշխարհը։ Եթէ չի լուսաւորում, մթութիւն է տիրում»։

    25
    Յիսուս ասաց. «Սիրեցէք ձեր քոյր-եղբայրներին ձեր կեանքի չափ, աչքի լոյսի պէս պաշտպանեցէք նրանց»։

    26
    Յիսուս ասաց. «Ձեր եղբօր աչքի մէջի փուշը տեսնում էք, բայց ձեր աչքի մէջի գերանը չէք տեսնում։ Երբ գերանը հանէք ձեր աչքից, այնժամ յստակ կը տեսնէք ու ձեր եղբօր աչքի փուշը կը հանէք»։

    27
    «Եթէ աշխարհից չհրաժարուէք, արքայութիւնը չէք գտնի։ Եթէ շաբաթը որպէս շաբաթ չնշէք, Հօրը չէք տեսնի»։

    28
    Յիսուս ասաց. «Ես կանգնեցի աշխարհի մէջտեղն ու մարմնացած ի յայտ եկայ մարդկութեանը։ Ես նրանց բոլորին գտայ հարբած, եւ նրանցից ոչ մէկին ծարաւ չգտայ։ Հոգիս ցաւեց մարդկութեան զաւակների համար, որովհետեւ նրանց սրտերը կոյր են եւ չեն տեսնում, քանզի նրանք աշխարհ եկան դատարկ եւ ձգտում են աշխարհից դատարկ էլ հեռանալ։ Սակայն նրանք հիմա հարբած են։ Երբ սթափուեն, այնժամ կ՚ապաշխարհեն»։

    29
    Յիսուս ասաց. «Եթէ մարմնի գոյացման պատճառը հոգին է եղել, դա հրաշք է, սակայն եթէ մարմինն է եղել հոգու գոյացման պատճառը, դա աւելի մեծ հրաշք է։ Թէպէտ ես ապշած եմ, թէ այս մեծ հարստութիւնն ինչպէ՞ս է տեղաւորուել այս աղքատութեան մէջ»։

    30
    Յիսուս ասաց. «Այնտեղ, որտեղ կան երեք աստուածութիւն, նրանք աստուածային են։ Այնտեղ, որտեղ երկուսը կամ մէկն են, ես այդ մէկի հետ եմ»։

    31
    Յիսուս ասաց. «Ոչ մի մարգարէ ընդունուած չէ իր հայրենիքում։ Բժիշկը չի բուժում նրանց, ովքեր իրեն ճանաչում են»։

    32
    Յիսուս ասաց. «Բարձր լեռան վրայ կառուցուած ու ամրացուած քաղաքը ոչ կը քանդուի, ոչ էլ թաքնուած կը մնայ»։

    33
    Յիսուս ասաց. «Ձեր ականջի մէջ ինչ որ լսէք, հռչակեցէք ձեր տանիքներից։ Քանզիոչ ոք ճրագ չի վառում ու դնում կաթսայի տակ, ոչ էլ թաքուն մի տեղ։ Այլ այն դնումէ բարձր մի տեղ, որպէսզի բոլոր գնացող եկողները տեսնեն դրա լոյսը»։

    34
    Յիսուս ասաց. «Եթէ կոյրը կոյրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կ՚ընկնեն»։

    35
    Յիսուս ասաց. «Հնարաւոր չէ, որ մէկը մտնի ուժեղի տուն եւ գրաւի այն՝ առանց նրա ձեռքերը կապելու։ Յետոյ նոր կը թալանի նրա տունը»։

    36
    Յիսուս ասաց. «Մի՛ անհանգստացէք առաւօտից երեկոյ ու երեկոյից առաւօտ, թէ ինչ պիտի հագնէք»։

    37
    Նրա աշակերտները ասացին. «Ե՞րբ դու մեզ կը յայտնուես, եւ ե՞րբ մենք քեզ կը տեսնենք»։ Յիսուս ասաց. «Երբ առանց ամաչելու մերկանաք, վերցնէք ձեր շորերն ու փոքր երեխաների նման ոտքերի տակ տրորէք դրանք, այդ ժամանակ դուք կը տեսնէք կենդանի Հօր որդուն ու վախ չէք ունենայ»։

    38
    Յիսուս ասաց. «Բազմիցս դուք ցանկացել էք լսել այս բառերը, որոնցով ձեզ հետ խօսում եմ, եւ դուք ուրիշ մէկը չունէք, ումից դրանք կը լսէք։ Կը գան օրեր, երբ դուք կը փնտրէք ինձ, բայց չէք գտնի»։

    39
    Յիսուս ասաց. «Փարիսեցիներն ու գիտունները վերցրել են իմաստութեան բանալիները, բայց թաքուն են պահել դրանք։ Ոչ իրենք են մտել, ոչ էլ թոյլ են տուել, որ ցանկացողները մտնեն։ Սակայն դուք օձերի պէս խորամանկ եղէք ու աղաւնիների պէս անմեղ»։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    40
    Յիսուս ասաց. «Խաղողի վազ է տնկուել Հօր այգուց դուրս։ Եւ քանի որ վազը հիմնուած չէ, դրա արմատները կը պոկուեն ու այն կը վերանայ»։

    41
    Յիսուս ասաց. «Ով ձեռքին ունի մէկ բան, աւելին կը տրուի նրան։ Եւ ով ոչինչ չունի, այդ քիչն էլ կը վերցուի նրանից»։

    42
    Յիսուս ասաց. «Անցորդ եղէ՛ք»։
    43
    Աշակերտներն ասացին նրան. «Ո՞վ ես դու, որ մեզ այս բաներն ասես»։ Յիսուս ասաց. «Ասածներիցս չէ՞ք գիտակցում, թէ ես ով եմ։ Բայց դուք հրեաների պէս էք դարձել։ Նրանք ծառը սիրում են, սակայն պտուղը ատում են։ Կամ պտուղը սիրում են, սակայն ծառը ատում»։

    44
    Յիսուս ասաց. «Ով որ հայհոյի Հօրը, կը ներուի։ Ով որ հայհոյի Որդուն, կը ներուի։ Բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, չի ներուի ոչ երկրի վրայ, ոչ էլ երկնքում»։

    45
    Յիսուս ասաց. «Փշոտ թփերից խաղող չեն հաւաքում, ոչ էլ փշերից թուզ քաղում, քանի որ դրանք բերք չեն տալիս։ Բարի մարդը իր գանձերից բարութիւն է դուրս բերում։ Չար մարդը իր սրտի չար գանձերից չարիք է դուրս բերում եւ չարիք խօսում։ Քանզի իր սրտի հարստութիւնից չարիք է դուրս բերում»։

    46
    Յիսուս ասաց. «Ադամից մինչեւ Յովհաննէս Մկրտիչ կնոջից ծնուածների մէջ ոչ ոք չի գերազանցում Յովհաննէս Մկրտչին, այնպէս որ նրա աչքերը պէտք չէ խոնարհ լինեն։ Բայց ես նաեւ ասել եմ՝ ձեզանից ով որ երեխայի պէս դառնայ, կը ճանաչի արքայութիւնն ու կը գերազանցի Յովհաննէսին»։

    47
    Յիսուս ասաց. «Անհնար է, որ մարդ երկու ձի հեծնի ու երկու աղեղ ձգի։ Եւ անհնար է, որ ծառան երկու տիրոջ ծառայի. ապա թէ ոչ՝ մէկին կը յարգի իսկ միւսին կ՚անպատուի»։

    48
    Յիսուս ասաց. «Երբ երկուսը մի տան մէջ հաշտուեն ու յետոյ ասեն լեռանը՝ շարժուի՛ր, այն կը շարժուի»։

    49
    Յիսուս ասաց. «Երանի նրանց, ովքեր միայնակ են եւ ընտրեալ, քանզի նրանք կը գտնէն արքայութիւնը։ Քանզի նրանք այնտեղից են եկել ու այնտեղ էլ կը վերադառնան»։

    50
    Յիսուս ասաց. «Եթէ մարդիկ ձեզ ասեն՝ որտեղի՞ց էք դուք եկել, ասացէք նրանց՝ մենք եկել ենք լոյսից, այնտեղից, որտեղ լոյսն ինքն իրեն գոյացաւ, հաստատեց իրեն եւ յայտնուեց իրենց պատկերով։ Եթէ ձեզ ասեն՝ դու՞ք էք լոյսը, ասացէք՝ մենք դրա զաւակներն ենք ու կենդանի Հօր ընտրեալները։ Եթէ ձեզ հարցնեն՝ ո՞րն է ապացոյցը որ ձեր Հայրը ձեր մէջ է, ասացէք նրանց՝ շարժումն ու դադարը»։

    51
    Նրա աշակերտները ասացին նրան. «Մեռելների վերջնական հանգիստը ե՞րբ տեղի կ՚ունենայ, եւ ե՞րբ կը գայ նոր աշխարհը»։ Նա ասաց նրանց. «Ինչ որ փնտրում էք, արդէն եկել է, բայց դուք դա չէք գիտակցում»։

    52
    Նրա աշակերտները ասացին նրան. «Քսանչորս մարգարէ են խօսել Իսրայէլում եւ նրանք բոլորն էլ խօսել են քո մասին»։ Նա ասաց նրանց. «Դուք անտեսել էք կենդանի Մէկին, ով ձեզ հետ է, եւ միայն խօսում էք մեռելներից»։

    53
    Նրա աշակերտները ասացին նրան. «Թլփատումն օգտակա՞ր է, թէ՞ ոչ»։ Նա ասաց նրանց. «Եթէ այն օգտակար լինէր, հայրն արդէն թլփատուած զաւակներ կը սերէր նրանց մօրից։ Փոխարէնը, ամէն առումով, իսկական հոգեւոր թլփատումն է օգտակար»։

    54
    Յիսուս ասաց. «Երանի աղքատներին. երկնքի արքայութիւնը նրանցն է»։

    55
    Յիսուս ասաց. «Ով չի ատում հօրն ու մօրը, չի կարող աշակերտս դառնալ, եւ ով չի ատում եղբայրներին ու քոյրերին ու չի կրում խաչը ինչպէս ես, ինձ արժանի չի լինի»։

    56
    Յիսուս ասաց. «Ով կարողացել է աշխարհը ճանաչել, կմախք է յայտնաբերել, եւ ով կմախք է յայտնաբերել, աշխարհը նրան արժանի չէ»։

    57
    Յիսուս ասաց. «Հօր արքայութիւնը նման է մի մարդու, ով իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ Գիշերով նրա թշնամին եկաւ ու մոլախոտ ցանեց լաւ սերմի մէջ։ Հողագործը չթողեց, որ աշխատողները մոլախոտերը մաքրեն, բայց ասաց նրանց. «Վախենում եմ՝ գնաք մոլախոտերը մաքրելու, բայց ցորենն էլ հետը պոկէք։ Բերքահաւաքի ժամանակ մոլախոտերը կ՚երեւան, ապա կը քաղուեն ու կ՚այրուեն»»։

    58
    Յիսուս ասաց. «Երանի նրան, ով մաքառել է եւ գտել կեանք»։

    59
    Յիսուս ասաց. «Փնտրէք Կենդանի Մէկին քանի դեռ ապրում էք, որ չմեռնէք ու յետոյ փորձէք տեսնել Կենդանի Մէկին, բայց չկարողանաք»։

    60
    Նրանք տեսան մի սամարացու, ով գառ էր տանում Յուդա։ Նա իր աշակերտներին ասաց. «Ինչու՞ է ման տալիս գառը»։ Նրան ասացին. «Որպէսզի մորթի այն եւ ուտի»։ Յիսուս նրանց ասաց. «Նա գառը չի ուտի, քանի դեռ այն ողջ է, այլ կ՚ուտի մորթելուց ու դիակի վերածելուց յետոյ միայն»։ Նրանք ասացին. «Այլ կերպ չի կարող լինել»։ Նա ասաց նրանց. «Նոյնը վերաբերում է ձեզ։ Դուք նոյնպէս ձեզ համար հանգիստ տեղ գտէք, որպէսզի դուք էլ դիակի չվերածուէք եւ ուտուէք»։

    61
    Յիսուս ասաց. «Երկուսը բազմոցին կը հանգստանան, մէկը կը մեռնի, միւսը կ՚ապրի»։ Սալոմէն ասաց. «Պարոն, ո՞վ ես դու, նստեցիր բազմոցիս ու կերար սեղանիցս, կարծես թէ կարեւոր մէկն ես»։ Յիսուս նրան ասաց. «Ես եկել եմ Մէկից, ով լրիւ է, իմ Հօր ունեցածներից է շնորհուած ինձ»։ Սալոմէն ասաց. «Ես քո աշակերտն եմ»։ Յիսուս ասաց. «Սրա համար եմ ասում. մէկը, ով լրիւ է, կը լցուի լոյսով, բայց այն մէկը, ով թերի է, կը լցուի մթութեամբ»։

    62
    Յիսուս ասաց. «Ես նրանց եմ բացայայտում գաղտնիքներս, ովքեր արժանի են իմ գաղտնիքներին։ Մի՛ թողէք ձեր ձախ ձեռքն իմանայ, թէ ինչ է անում ձեր աջ ձեռքը»։

    63
    Յիսուս ասաց. «Հարուստ մի հողագործ շատ փող ունէր։ Հողագործն ասաց. «Ես փողերս կ՚օգտագործեմ, որպէսզի կարողանամ ցանել, հաւաքել, տնկել եւ պահեստներս մթերքով լցնել, որ ոչնչի պակասութիւն չունենամ։ Յետոյ ամէն ինչ կ՚ունենամ»։ Սա էր նրա սրտի ուզածը։ Բայց այդ նոյն գիշերը հողագործը մահացաւ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

    64
    Յիսուս ասաց. «Մի մարդ հիւրեր էր ընդունում, եւ երբ ճաշը պատրաստ էր, նա իր ծառային ուղարկեց, որ հիւրերին հրաւիրի։ Ծառան գնաց առաջինի մօտ ու ասաց. «Տէրս քեզ հրաւիրում է»։ Մարդը ասաց. «Մի քանի վաճառականներ ինձ փող են պարտք, այս գիշեր ինձ մօտ են գալու։ Ես պիտի գնամ նրանց ցուցումներ տալու։ Խնդրում եմ ներէք, չեմ կարող գալ ճաշի»։ Ծառան գնաց մէկ ուրիշի մօտ ու ասաց. «Տէրս քեզ հրաւիրում է»։ Մարդը ծառային ասաց. «Ես տուն եմ գնել, եւ ինձ ամբողջ օրով կանչել են։ Ժամանակ չունեմ»։ Ծառան գնաց մէկ ուրիշի մօտ ու ասաց. «Տէրս քեզ հրաւիրում է»։ Մարդը ծառային ասաց. «Ընկերս ամուսնանալու է, եւ ես պիտի պատրաստեմ ճաշը, այնպէս որ չեմ կարողանալու գալ։ Խնդրում եմ ներէք որ չեմ կարող գալ ճաշի»։ Ծառան մէկ ուրիշի մօտ էլ գնաց ու ասաց. «Տէրս քեզ հրաւիրում է»։ Մարդը ծառային ասաց. «Ես ագարակ եմ գնել, պատրաստւում եմ վարձը հաւաքել, այնպէս որ չեմ կարողանալու գալ։ Ներեցէք ինձ, խնդրում եմ»։ Ծառան վերադարձաւ ու ասաց տիրոջը. «Նրանք, ում դու հրաւիրել էիր ճաշի, խնդրեցին որ ներես իրենց բացակայութիւնը»։ Տէրն ասաց ծառային. «Դուրս եկ փողոց եւ ում որ գտնես ներս հրաւիրիր ճաշ ուտելու»։ Գործարարները եւ վաճառականները չեն մտնելու իմ Հօր արքայութիւնը»։

    65
    Նա ասաց. «Կար մի լաւ մարդ, խաղողի այգի ունէր ու այն վարձով էր տուել մի քանի հողագործների, որպէսզի նրանք այնտեղ աշխատեն, եւ ինքն էլ այգու շահոյթը հաւաքի նրանցից։ Նա մի ծառայ ուղարկեց, որ հողագործները այգու շահոյթը յանձնեն իրեն, բայց նրանք ուժով բռնեցին, ծեծեցին ու գրեթէ սպանեցին ծառային։ Այսպէս ծառան վերադարձաւ ու պատմեց տիրոջը։ Տէրն ասաց. «Երեւի նրանք ծառային չեն ճանաչել»։ Տէրը մի այլ ծառայ ուղարկեց, եւ հողագործները նրան էլ ծեծեցին։ Այնուհետեւ, տէրն իր զաւակին ուղարկեց՝ ասելով. «Գուցէ զաւակիս յարգանքով վերաբերուեն»։ Բայց քանի որ հողագործները գիտէին, որ զաւակն այգու ժառանգորդն էր, ուժով բռնեցին, ծեծեցին ու սպանեցին նրան։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

    66
    Յիսուս ասաց. «Ցոյց տուէք ինձ այն քարը, որ կառուցողները մերժեցին. դա է հիմնաքարը»։

    67
    Յիսուս ասաց. «Ով ամէն ինչ գիտի, բայց ինքն իրեն չի ճանաչում, ոչինչ չգիտի»։

    68
    Յիսուս ասաց. «Երանի՜ ձեզ, որ ատւում ու հալածւում էք, եւ ոչ ոք չի գտնի այն տեղն, ուր դուք հալածուել էք» ։

    69
    Յիսուս ասաց. «Երանի նրանց, ովքեր հալածուել են իրենց սրտում, նրանք իրօք ճանաչում են Հօրը։ Երանի նրանց, ովքեր քաղցած են, որովհետեւ նրանք կը յագենան»։

    70
    Յիսուս ասաց. «Եթէ ի դերեւ հանէք այն, ինչ ձեր մէջ է, ինչ ունէք՝ ձեզ կը փրկի։ Եթէ այն ձեր մէջ չունէք, ինչ ձեր մէջ չունէք՝ ձեզ կը սպանի»։

    71
    Յիսուս ասաց. «Ես կը քանդեմ այս տունը, եւ ոչ ոք չի կարողանայ այն վերակառուցել»։

    72
    Մի մարդ ասաց նրան. «Ասա իմ եղբայրներին, որ իմ հօր սեփականութիւնը կիսեն ինձ հետ»։ Նա ասաց. «Պարո՜ն, ո՞վ ինձ բաժանող սարքեց»։ Նա դարձաւ իր աշակերտներին եւ ասաց նրանց. «Ես բաժանող չեմ, չէ՞»։

    73
    Յիսուս ասաց. «Բերքը շատ է, բայց աշխատողները՝ քիչ, ուրեմն, խնդրեցէք Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի բերքահաւաքին»։

    74
    Ինչ-որ մէկն ասաց. «Տէ՜ր, ջրհորի շուրջը շատերն են, բայց ջրհորը դատարկ է»։

    75
    Յիսուս ասաց. «Շատերն են կանգնած դռան մօտ, բայց նրանք, ովքեր մենակ են, կը մտնեն հարսանեաց սենեակը»։

    76
    Յիսուս ասաց. «Հօր արքայութիւնը շատ ապրանք ունեցող վաճառականի նման է, ով մի օր մարգարիտ տեսաւ։ Այդ վաճառականը խելացի էր։ Նա վաճառեց իր ամբողջ ապրանքն ու գնեց այդ մարգարիտը։ Դուք էլ, փնտրեցէք այն գանձը, որ չի փչանում, որը ոչ մի ցեց չի ուտում, եւ ոչ մի որդ չի ոչնչացնում»։

    77
    Յիսուս ասաց. «Ես ամէն ինչի լոյսն եմ, ես ամէնն եմ։ Ինձանից է ամէնը եկել, եւ ինձ է ամէնը ետ գալիս։ Կիսէք փայտի կտորը, ես այնտեղ եմ, բարձրացրէք քարը եւ ինձ անյտեղ կը գտնէք»։

    78
    Յիսուս ասաց. «Ինչո՞ւ էք եկել գիւղ, որ քամուց շարժուող մի եղէ՞գ տեսնէք եւ փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ՝ ձեր թագաւորների եւ իշխանների նման։ Նրանք փափուկ զգեստ են հագնում, բայց ճշմարտութիւնը չեն հասկանում»։

    79
    Մի կին ամբոխի միջից ասաց նրան. «Երանի այն արգանդին, որ քեզ է ծնել, եւ այն կրծքին, որ քեզ է սնել»։ Նա ասաց. «Երանի նրանց, ովքեր լսել են Հօր խօսքը եւ իրօք պահել են այն։ Քանզի կը գան օրեր, որ կ՚ասէք. «Երանի այն արգանդին, որ չի յղիացել, եւ այն կրծքին, որ կաթ չի տուել»»։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    80
    Յիսուս ասաց. «Ով ճանաչել է աշխարհը՝ յայտնաբերել է մարմինը, եւ ով յայտնաբերել է մարմինը՝ աւելին արժէ, քան աշխարհը»։

    81
    Յիսուս ասաց. «Թող նա, ով հարստացել է, իշխի, եւ թող նա, ով իշխանութիւն ունի, հրաժարուի դրանից»։

    82
    Յիսուս ասաց. «Ով ինձ մօտ է, նա կրակի մօտ է, եւ ով հեռու է ինձանից՝ հեռու է արքայութիւնից»։

    83
    Յիսուս ասաց. «Պատկերները տեսանելի են մարդկանց, բայց ներքին լոյսը թաքնուած է Հօր պատկերի լոյսի մէջ։ Նա կը բացայայտի ինքն իրեն, բայց Նրա պատկերը թաքնուած է Նրա լոյսով»։

    84
    Յիսուս ասաց. «Երբ տեսնում էք ձեր պատկերը, դուք ուրախանում էք։ Բայց երբ տեսնում էք ձեր այն պատկերները, որ գոյացել են ձեզանից առաջ, որ ոչ մահանում են եւ ոչ էլ տեսանելի են դառնում, որքա՜ ն էք դուք դիմանալու»։

    85
    Յիսուս ասաց. «Ադամն եկաւ մեծ հզօրութիւնից եւ մեծ հարստութիւնից, բայց նա ձեզ արժանի չէր։ Քանզի եթէ արժանի լինէր, նա մահ չէր ճաշակի»։

    86
    Յիսուս ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ թռչունները՝ բոյն, սակայն Մարդկութեան Զաւակը տեղ չունի գլուխը դնելու եւ հանգստանալու»։

    87
    Յիսուս ասաց. «Ի՜նչ թշուառ է այն մարմինը, որը կախուած է մէկ ուրիշ մարմնից, եւ ի՜նչ թշուառ է այն հոգին, որը կախուած է այդ երկուսից»։

    88
    Յիսուս ասաց. «Հրեշտակներն ու մարգարէները կը գան եւ կը պարգեւեն ձեզ այն, ինչը ձերն է։ Դուք էլ, ձեր հերթին, տուէք նրանց ինչ ունէք՝ ինքներդ ձեզ ասելով. «Ե՞րբ են գալու եւ վերցնելու այն, ինչ իրենցն է»»։

    89
    Յիսուս ասաց. «Ինչու՞ էք լուանում գաւաթի դուրսը։ Չէ՞ք հասկանում, որ նա, ով պատրաստել է ներսը, նաեւ պատրաստել է դուրսը»։

    90
    Յիսուս ասաց. «Եկէք ինձ մօտ, քանզի իմ բեռը թեթեւ է, եւ իմ տիրութիւնը մեղմ է, եւ դուք հանգիստ կը գտնէք»։

    91
    Նրան ասացին. «Ասա մեզ դու ով ես, որ մենք քեզ հաւատանք»։ Նա ասաց նրանց. «Դուք ուսումնասիրում էք երկնքի ու երկրի երեսը, բայց դեռ չէք ճանաչում նրան, ով ձեր առջեւ է, եւ դուք չգիտէք՝ ինչպէս ուսումնասիրել այս պահը»։

    92
    Յիսուս ասաց. «Փնտրեցէք եւ պիտի գտնէք։ Անցեալում ես չէի պատասխանում ձեր բոլոր հարցերին։ Հիմա ես պատրաստ եմ դրանց պատասխանել, բայց դուք այլեւս չէք փնտրում»։

    93
    «Շներին մի՛ տուէք այն, ինչ սուրբ է, քանզի նրանք կարող են դա աղբի մէջ գցել։ Խոզերին մարգարիտներ մի՛ նետէք, քանզի կարող են դրանք տրորել»։

    94
    Յիսուս ասաց. «Ով որ փնտրի, պիտի գտնի։ Ով որ զարկի, կը բացուի նրա առաջ»։

    95
    Յիսուս ասաց. «Եթէ դրամ ունէք, այն տոկոսով պարտք մի՛ տուէք։ Աւելի լաւ է տաք մէկին, որ չի վերադարձնի»։

    96
    Յիսուս ասաց. «Հօր արքայութիւնը այն կնոջ նման է, որ վերցրեց մի քիչ թթխմոր,
    թաքցրեց խմորի մէջ ու հացի մեծ բոքոններ պատրաստեց։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

    97
    Յիսուս ասաց. «Հօր արքայութիւնը նման է մի կնոջ, ով ալիւրով լի մի կուժ էր տանում։ Տնից հեռու մի ճանապարհով քայլելիս, կժի բռնակը կոտրուեց, եւ ալիւրը կնոջ ճանապարհին թափուեց։ Նա դա չիմացաւ։ Նա չէր նկատել թափուելը։ Երբ հասաւ տուն ու ցած դրեց կուժը, նոր տեսաւ որ այն դատարկ է»։

    98
    Յիսուս ասաց. «Հոր արքայութիւնը նման է մէկին, ով կամենում էր հզօր մի մարդ սպանել։ Տանը նա իր թուրը հանեց եւ խրեց պատի մէջ, որպէսզի փորձի իր ձեռքի ուժը։ Յետոյ սպանեց հզօր մարդուն»։

    99
    Աշակերտները նրան ասացին. «Քո մայրն ու եղբայրները դրսում են»։ Նա ասաց նրանց. «Ովքեր իմ Հօր կամքն են կատարում, նրանք են իմ եղբայրներն ու իմ մայրը։ Նրանք կը մտնեն իմ Հօր արքայութիւնը»։

    100
    Նրանք Յիսուսին ոսկէ դրամ ցոյց տուեցին՝ ասելով. «Կայսրի ծառայողները հարկ են ուզում մեզանից»։ Նա ասաց նրանց. «Տուէք կայսրին այն ինչ կայսրինն է, եւ Աստծուն՝ այն, ինչ Աստծունն է, եւ տուէք ինձ այն, ինչ իմն է»։

    101
    Յիսուս ասաց. «Ով չի ատում իր հօրն ու մօրը ինչպէս ես, չի կարող լինել իմ աշակերտը, եւ ով չի սիրում իր հօրն ու մօրը ինչպէս ես, չի կարող լինել իմ աշակերտը։ Քանզի իմ մայրը ծնունդ է տուել ինձ, բայց իմ ճշմարիտ մայրը կեանք է տուել ինձ»։

    102
    Յիսուս ասաց. «Վա՜յ փարիսեցիներին, քանզի նրանք նման են մի շան, որը քնում է գոմում, քանզի չի ուտում, ոչ էլ թողնում է անասուններն ուտեն»։

    103
    Յիսուս ասաց. «Երանի նրան, ով գիտի ո՞ր պահին են գողերը գալու, որպէսզի ոտքի ելնի, գործերը կարգաւորի եւ պատրաստուի նախքան նրանց գալը»։

    104
    Նրանք Յիսուսին ասացին. «Ե՛կ, աղօթենք եւ ծոմ պահենք այսօր»։ Յիսուս ասաց. «Ի՞նչ մեղք եմ ես գործել կամ ինչի՞ մէջ եմ ես սխալուել։ Աւելի լաւ կը լինի, որ երբ փեսան դուրս գայ հարսանեաց սենեակից, յետոյ մարդիկ աղօթեն ու ծոմ պահեն»։

    105
    Յիսուս ասաց. «Ով ճանաչում է իր հօրը եւ մօրը, կը կոչուի պոռնիկի զաւակ»։


    106
    Յիսուս ասաց. «Երբ երկուսը մէկ սարքէք, կը դառնաք Մարդկութեան Զաւակներ, եւ երբ ասէք՝ «Լե՜ռ, շարժուի՜ր», կը շարժուի»։

    107
    Յիսուս ասաց. «Արքայութիւնը նման է մի հովուի, որ ունէր հարիւր ոչխար։ Դրանցից ամենախոշորը մոլորուեց։ Նա թողեց իննսունիննին եւ փնտրեց, մինչեւ գտաւ կորած ոչխարին։ Այդքան տանջուելուց յետոյ նա ասաց ոչխարին. «Ես քեզ իննսունիննից աւելի եմ սիրում»»։

    108
    Յիսուս ասաց. «Ով իմ բերանից խմի, կը լինի ինձ նման. ես կը դառնամ ինքը, եւ այն, ինչ թաքնուած է, կը բացայայտուի նրան»։

    109
    Յիսուս ասաց. «Արքայութիւնը նման է մի մարդու, ով իր դաշտում թաքնուած գանձ ունէր, որի մասին տեղեակ չէր։ Եւ երբ նա մահացաւ, դաշտը թողեց իր որդուն։ Տղան էլ տեղեակ չէր այդ մասին։ Նա դաշտին տիրացաւ ու այն վաճառեց։ Գնորդը եկաւ ու, հերկելիս, գանձը գտաւ եւ սկսեց տոկոսով դրամ պարտք տալ, ում ցանկացաւ»։

    110
    Յիսուս ասաց. «Ով գտել է աշխարհը եւ հարստացել, թող հրաժարուի աշխարհից»։

    111
    Յիսուս ասաց. «Երկինքն ու երկիրը տակնուվրայ կը լինեն ձեր առջեւ, եւ ով կեանք է ստանում Կենդանի Մէկից, մահ չի տեսնի»։ Չի՞ ասում Յիսուսը. «Նա, ով գտել է ինքն իրեն, աշխարհը նրան արժանի չէ»։

    112
    Յիսուս ասաց. «Վա՜յ այն մարմնին, որ կախուած է հոգուց։ Վայ այն հոգուն, որ կախուած է մարմնից»։

    113
    Նրա աշակերտները ասացին նրան. «Ե՞րբ է գալու արքայութիւնը»։ Նա ասաց. «Այն չի գայ սպասելով։ Ոչ ոք չի ասի՝ նայէք, այստեղ է, կամ՝ նայէք, այնտեղ է։ Փոխարէնը Հօր արքայութիւնը սփռուած է երկրի վրայ, եւ մարդիկ այն չեն տեսնում»։


    114
    Սիմոն Պետրոսը ասաց նրանց. «Թող Մարիամը հեռանայ մեզանից, քանզի կանայք արժանի չեն հոգու կեանքի»։ Յիսուս ասաց. «Տեսէք, ես նրան կ՚առաջնորդեմ, որ դառնայ այր, որ նա էլ ձեզ նման արական կենդանի հոգի դառնայ։ Քանզի ամէն կին, որ ինքն իրեն այր է դարձնում, կը մտնի երկնքի արքայութիւնը»։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Հասցե
    London,Fulham Road
    Տարիք
    33
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեիր պարականոն ավետարաններից. որ դրանք բացահայտեին, որ Հիսուս՝ այլմոլորակայի՞ն է…
    Թող հազար հատ լինեին այդ ավետարանները, և միևնույն է, խոսելու էին մի հոգու մասին ընդամենը, նույն Հիսուսի:
    Ինչպես և բոլորին քաջ հայտնի աստվածաշնչյան չորսը:
    Իմիջիայլոց, մոտենալով հարցին քո տեսակետից, կարելի էր կարդալ ընդամենը այդ չորսից մեկն ու հարցը փակված համարել, համարել, որ Հիսուսի մասին ամեն ինչ գիտես: Ու գիտե՞ս, կարծում եմ, որ այս միտքս հեռու չի ճշմարտությունից և նրանք, ովքեր իրենց խոնարհ քրիստոնեա են համարում՝ խոսքս հոգևորականների մասին չէ իհարկե, - մոտավորապես հենց այդպես են ծանոթ Աստվածաշնչին…

    Ինձ համար պարականոն ավետարանների հիմնական և մեծ նշանակությունն այն է, որ նրանց ոչ ոք ձեռք չի տվել մինչև մեր օրերը, իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի հասցրել աղավաղել դրանք և նրանք մեզ հասել են իրենց անարատ վիճակում:

    Քո հետևյալ միտքը. "Discovery-ների ու History channel-ներից ազդված էի երևի,ովքեր գողանում են առանձին նախադասություններ տարբեր ավետարաններից ու սեփական ենթադրությունները հրամցնում բանից անտեղյակ ու անուշադիր ունկնդրին,որպես <<փաստ>> կամ <<այսպիսով պարզ է դառնում>>:", - շատ հարցականներ է պարունակում իր մեջ: Ճիշտն ասած, այս պահին առանձնապես ծավալվելու ոչ ժամանակ կա, ոչ էլ ցանկություն, - բայց մի բան այնուհանդերձ թույլ տուր ասել:
    Չէ, ավելի ճիշտ, թույլ տուր հարցնել, սիրելի Գերրի, դու ու՞մ նկատի ունես, երբ ասում ես "բանից անտեղյակ ու անուշադիր ունկնդիր": Նրանց, ովքեր սերիալից սերիալ ընդմիջման ժամանակ պատահաբար միացրել են "Discovery-ների ու History channel-ները" և, անուշադրորեն լսելով փիս մարդկանց կողմից գողացված ու աղավաղված մտքերը… և այլն, ևայլն, և այլն…
    Ի՞նչ ես կարծում, այս գլխացավանքը նրա՝ անտեղյակի, - ինչի՞ն է պետք: Առավել ևս, որ նա Աստվածաշնչին անգամ ծանոթ չի, ինքդ ասացիր, որ անտեղյակ է…

    Կներես, հիմա շտապում եմ, ստիպված եմ ավարտել: Բայց ուզում եմ ուշադրությունդ գրավել տարբերություններից մեկի վրա, - ցանկության դեպքում մտածիր այդ մասին.

    81. Հիսուս ասաց. Ես` լույս եմ, որ ամենի վրա է: Ես` ամեն ինչ եմ. Ամեն ինչ դուրս է եկել ինձանից և ինձ է վերադառնում: Կտրիր ծառը` ես այնտեղ եմ; բարձրացրու քարը, և կգտնես ինձ այնտեղ:
    Ես պարականոն ավետարանների ընթերցանությանը դեմ չեմ.դեմ եմ դրանց մեկնության ծիծաղելի ու չհիմնավորված փորձերին:Չեմ կարծում,որ դրանք ավելի հավաստի աղբյուրներ են քան հիմնական 4 ավետարանները, ու որ,դրանց կարելի ա ավելի շատ վստահել.ստեղ տեղին կլիներ հիշել արգելված պտուղի քաղցրության մասին...
    Բանից անտեղյակ ունկնդիրները նրանք են,ովքեր ռեյտինգ խփելու համար անվերջ սենսացիաներ ման եկող հաղորդումները նայելուց առաջ` սեփական մտածողությունը մոռանում են ինչ-որ տեղ.կարևոր չի սիրելի սերիալում,թե Ջոյսի Ուլիսես-ի 600-րդ էջում:
    Տիրոջից կարելի ա անվերջ մեջբերումներ անել,շնորհակալ եմ:
    Кто же тебя победил, старик? — спросил он себя. — Никто, — ответил он. — Просто я слишком далеко ушел в море

  16. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Հասցե
    London,Fulham Road
    Տարիք
    33
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    . Հիսուս ասաց. Ծերունին իր օրերում չի հապաղի հարցնել յոթ օրեկան մանկանը կյանքի տեղի մասին, և նա կապրի: Քանզի շատ առաջիններ կլինեն վերջիններ, և նրանք մեկ կդառնան

    Հիսուս ասաց. Ճանաչիր այն, ինչ (կամ նրան, ով) քո առջև է, և այն, ինչ (կամ նա, ով) թաքնված է քեզանից, - կբացվի քո առջև:

    Հիսուս ասաց. Եթե դուք ծոմ եք պահում, դուք ձեր մեջ մեղք եք հարուցում, և, եթե դուք աղոթում եք, դուք դատապարտված կլինեք, և, եթե դուք ողորմություն եք տալիս, դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում: Եվ եթե դուք գալիս եք մի երկիր և գնում եք բնակավայրեր, եթե ձեզ հյուրընկալում են, կերեք այն, ինչ ձեր առջև կդնեն: Նրանք, ովքեր հիվանդ են նրանց մեջ, բժշկեք: Քանզի այն, ինչ կմտնի ձեր բերանը, չի պղծի ձեզ, բայց այն, ինչ դուրս է գալիս ձեր բերանից, կարող է ձեզ պղծել:

    Հիսուս ասաց նրանց. Երբ դուք սարքեք երկուսը մեկ, և երբ դուք ներսը կսարքեք ինչպես դուրսը, և դուրսը կսարքեք ինչպես ներսը, և վերևը կսարքեք ինչպես ներքևը, և երբ տղամարդուն ու կնոջը կսարքեք մեկ, որպեսզի տղամարդը չլինի տղամարդ և կինը չլինի կին, երբ դուք աչքերի տեղ աչք սարքեք, և ձեռքերի տեղ ձեռք, և ոտքերի տեղ ոտք, և դեմքերի տեղ դեմք, - դուք (արքայություն) կմտնեք:

    Հիսուս ասաց. Նա, ով ճանաչի հորն ու մորը, - նրան կանվանեն պոռնիկի զավակ:

    Նրա աշակերտներն ասացին նրան. Ե՞րբ կգա հանգիստը նրանց, ով մեռյալներ են: Եվ ե՞րբ է նոր աշխարհը գալու: Նա ասաց նրանց. Այն (հանգիստը), որին դուք սպասում եք, եկել է, բայց դուք չճանաչեցիք նրան:

    Շատ եմ սիրում էս մտքերը:
    Кто же тебя победил, старик? — спросил он себя. — Никто, — ответил он. — Просто я слишком далеко ушел в море

  17. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Garry Galler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պարականոն ավետարանների ընթերցանությանը դեմ չեմ.դեմ եմ դրանց մեկնության ծիծաղելի ու չհիմնավորված փորձերին:Չեմ կարծում,որ դրանք ավելի հավաստի աղբյուրներ են քան հիմնական 4 ավետարանները, ու որ,դրանց կարելի ա ավելի շատ վստահել.ստեղ տեղին կլիներ հիշել արգելված պտուղի քաղցրության մասին...
    Բանից անտեղյակ ունկնդիրները նրանք են,ովքեր ռեյտինգ խփելու համար անվերջ սենսացիաներ ման եկող հաղորդումները նայելուց առաջ` սեփական մտածողությունը մոռանում են ինչ-որ տեղ.կարևոր չի սիրելի սերիալում,թե Ջոյսի Ուլիսես-ի 600-րդ էջում:
    Տիրոջից կարելի ա անվերջ մեջբերումներ անել,շնորհակալ եմ:
    Եթե 550 էջանոց "Ուլիսեսն" ունի մոտ 150 էջ մեկնություններ, ուրեմն կարելի է այն ոչ թե 500, այլ 1500 էջանոց գիրք համարել: Իսկ եթե դու փորձես կարդալ "Ուլիսեսն" առանց մեկնաբանությունների՝ ինչպես ասում ես, սեփական մտածողությունն ինչ-որ տեղ չմոռանալու համար, - ավելի լավ է ընդհանրապես չկարդաս այդ գիրքը, քանզի հիմնականում ոչինչ չես հասկանա դրանից: Ջոյսի նման գրողները հաճախ ամեն ասած խոսքի տակ մի քանի այլ խոսքեր էլ նկատի ունեն, և առանց որոշակի ինֆորմացիոն պատրաստվածության անհնար է լրիվ ընկալել նրանց ասածը: Եվ մեկնություններն արվում են հենց նրա համար, որպեսզի նրանք, ովքեր չունեն այդ ինֆորմատիվ պատրաստվածությունը, "Շատ եմ սիրում էս մտքերը" կարգի հեգնական արտահայտություններ չանեն:

    Այսքանն ընդամենը "Ուլիսեսի" մասին էր, ընդամենը գեղարվեստական ստեղծագործության, այլ ոչ թե ուսմունքի, և այն էլ այնպիսի մի ուսմունքի, որն արդեն երկու հազար տարի իր հետևից է տանում մարդկության առնվազն մեկ երրորդին: Ուրեմն ինչու՞ զարմանալ, որ 15 էջանոց ուսմունքն ունի 500 էջանոց մեկնություն, մի՞թե դա լրիվ նորմալ չէ նման հզոր ուսմունքի համար...

    Դրա հետ մեկտեղ եկ չմոռանանք, որ երկու հազար տարի առաջ ցանկացած ուսմունք՝ գաղտնի էր և ինչ խոսք, որ Հիսուսի խոսքերն էլ պետք քողարկեին ուսմունքի հիմնական միտքը, որպեսզի միայն որոշակի մակարդակի վրա հասանելի լինեին ուսմունքն ընկալելու ընդունակ սակավաթիվ անհատականություններին: Իսկ նրանք, ովքեր չկարողացան թափանցել այդ քողից այն կողմ, ուսմունքը տարան այնտեղ, որտեղ գտնվում է այսօր քրիստոնեությունը: Եթե այդպես չի, ուրեմն ասա խնդրեմ, սիրելի Գերրի, ո՞րն է պատճառը, որ քրիստոնեությունը մասնատվել է հազար ու մի մեկը մեկից անկապ ուղղությունների և այդ ուղղություններից յուրաքանչյուրն իրեն է համարում միակ ճշմարիտը:

    Եվ հենց այս մասնատվածոությունն է, որ ստիպում է չհավատալ հիշատակածդ չորս աստվածաշնչյան ավետարանների անարատությանը, չէ՞ որ այդ բազմաթիվ ուղղություններից յուրաքանչյուրը հենց նրանցից է բխում, և երևի թե լրիվ տրամաբանական է համարելը, որ նրանցից ամեն մեկը չափուձևել է այդ չորս ավետարաններն իրեն հարմար ձևով, այնպես, ինչպես հարմար է կոնկրետ տվյալ ուղղության գաղափարախոսությանը:

    Իսկ պարականոն ավետարանները գտնվել են, կարելի է ասել, արդեն մեր օրերում (1947թիվ) և այդ պատճառով նրանց անարատությունն ավելի հավանական է, քան աստվածաշնչյաններինը: Ընդ որում, ինչ մեղքս թաքցնեմ, Գերրի ջան, որևէ մեկնությունների էլ առայժմ չեմ հանդիպել, չհաշված հիշատակածս "Մանանեխի հատիկը": Իսկ սրա մեջ էլ ես ոչ մի տեղ "ծիծաղելի ու չհիմնված" ինչ-որ բան չեմ նկատել: Եթե դու գիտես այլ մեկնություններ, խնդրում եմ, տուր հղուները, ես էլ ծանոթանամ: Իսկ եթե խոսքդ Օշոյի գրքի մասին է, ուրեմն ասա, խնդրում եմ, թե ինչն է քեզ համար ծիծաղելի ու անհիմն և եկ միասին ծիծաղենք, լա՞վ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Հասցե
    London,Fulham Road
    Տարիք
    33
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե 550 էջանոց "Ուլիսեսն" ունի մոտ 150 էջ մեկնություններ, ուրեմն կարելի է այն ոչ թե 500, այլ 1500 էջանոց գիրք համարել: Իսկ եթե դու փորձես կարդալ "Ուլիսեսն" առանց մեկնաբանությունների՝ ինչպես ասում ես, սեփական մտածողությունն ինչ-որ տեղ չմոռանալու համար, - ավելի լավ է ընդհանրապես չկարդաս այդ գիրքը, քանզի հիմնականում ոչինչ չես հասկանա դրանից: Ջոյսի նման գրողները հաճախ ամեն ասած խոսքի տակ մի քանի այլ խոսքեր էլ նկատի ունեն, և առանց որոշակի ինֆորմացիոն պատրաստվածության անհնար է լրիվ ընկալել նրանց ասածը: Եվ մեկնություններն արվում են հենց նրա համար, որպեսզի նրանք, ովքեր չունեն այդ ինֆորմատիվ պատրաստվածությունը, "Շատ եմ սիրում էս մտքերը" կարգի հեգնական արտահայտություններ չանեն:

    Այսքանն ընդամենը "Ուլիսեսի" մասին էր, ընդամենը գեղարվեստական ստեղծագործության, այլ ոչ թե ուսմունքի, և այն էլ այնպիսի մի ուսմունքի, որն արդեն երկու հազար տարի իր հետևից է տանում մարդկության առնվազն մեկ երրորդին: Ուրեմն ինչու՞ զարմանալ, որ 15 էջանոց ուսմունքն ունի 500 էջանոց մեկնություն, մի՞թե դա լրիվ նորմալ չէ նման հզոր ուսմունքի համար...

    Դրա հետ մեկտեղ եկ չմոռանանք, որ երկու հազար տարի առաջ ցանկացած ուսմունք՝ գաղտնի էր և ինչ խոսք, որ Հիսուսի խոսքերն էլ պետք քողարկեին ուսմունքի հիմնական միտքը, որպեսզի միայն որոշակի մակարդակի վրա հասանելի լինեին ուսմունքն ընկալելու ընդունակ սակավաթիվ անհատականություններին: Իսկ նրանք, ովքեր չկարողացան թափանցել այդ քողից այն կողմ, ուսմունքը տարան այնտեղ, որտեղ գտնվում է այսօր քրիստոնեությունը: Եթե այդպես չի, ուրեմն ասա խնդրեմ, սիրելի Գերրի, ո՞րն է պատճառը, որ քրիստոնեությունը մասնատվել է հազար ու մի մեկը մեկից անկապ ուղղությունների և այդ ուղղություններից յուրաքանչյուրն իրեն է համարում միակ ճշմարիտը:

    Եվ հենց այս մասնատվածոությունն է, որ ստիպում է չհավատալ հիշատակածդ չորս աստվածաշնչյան ավետարանների անարատությանը, չէ՞ որ այդ բազմաթիվ ուղղություններից յուրաքանչյուրը հենց նրանցից է բխում, և երևի թե լրիվ տրամաբանական է համարելը, որ նրանցից ամեն մեկը չափուձևել է այդ չորս ավետարաններն իրեն հարմար ձևով, այնպես, ինչպես հարմար է կոնկրետ տվյալ ուղղության գաղափարախոսությանը:

    Իսկ պարականոն ավետարանները գտնվել են, կարելի է ասել, արդեն մեր օրերում (1947թիվ) և այդ պատճառով նրանց անարատությունն ավելի հավանական է, քան աստվածաշնչյաններինը: Ընդ որում, ինչ մեղքս թաքցնեմ, Գերրի ջան, որևէ մեկնությունների էլ առայժմ չեմ հանդիպել, չհաշված հիշատակածս "Մանանեխի հատիկը": Իսկ սրա մեջ էլ ես ոչ մի տեղ "ծիծաղելի ու չհիմնված" ինչ-որ բան չեմ նկատել: Եթե դու գիտես այլ մեկնություններ, խնդրում եմ, տուր հղուները, ես էլ ծանոթանամ: Իսկ եթե խոսքդ Օշոյի գրքի մասին է, ուրեմն ասա, խնդրում եմ, թե ինչն է քեզ համար ծիծաղելի ու անհիմն և եկ միասին ծիծաղենք, լա՞վ...
    Սիրելի´ Sambitbaba,ես չհասկացա,թե ի՞նչ հեգնանքի մասին էր խոսքը,քեզ վիրավորակա՞ն թվաց <<շատ եմ սիրում էս մտքերը>> նախադասությունը.ես իսկապես կարդացել եմ Թովմասի ավետարանն ու վերևում նշված տողերը,խոսքերը սիրել եմ շատ:
    Մեկնություն ասելով նկատի ունեմ նշածս հեռուստաալիքների սենսացիոն եզրակացությունները,որոնք մի անհասկանալի նախադասություն ժամանակին մեկնում էին,որպես Քրիստոսի ամուսնացած լինել և ժառանգներ ունենալ ասենք:Ես ընդհանուր պարականոն ավետարանների մասին էի խոսում ընդ որում,ոչ թե կոնկրետ Թովմասի ավետարանի...
    4 ավետարանների կեղծված լինելու վերաբերյալ ոչ մի փաստ չկա:Ցանկության դեպքում կարելի ա հարցականի տակ դնել ամեն տեսակ գրավոր խոսքի իսկությունն ու անարատությունը:Իսկ Քրիստոսի խոսքերի ու գործերի ամեն մեկնություններից ես նախընտրում եմ նրանք,որոնք գրվել են Տիրոջ ժամանակակիցների կողմից,մարդկանց,ովքեր կա´մ իրենք են անմիջապես գտնվել իրադարձությունների կիզակետում,ոնց ասում են,կա´մ շփվել են կոնկրետ էդ դեպքերի մասնակիցների հետ:Ոչ թե ծնվել են Հիսուսից 1900 տարի հետո:Ու էդ վկայությունները ներառված են Նոր Կտակարանում:
    Մասնատվածությունը լրիվ նորմալ է:Կվախենայի եթե ընդունված ավետարանները հեշտ ու միօրինակ ընկալվեին բացարձակապես բոլորի կողմից.որովհետև էս դեպքում պարզունակ շարադրված հեքիաթի հետ պիտի գործ ունենայինք:Իսկ դոգմատներն ու սահմանումները երբեք չեն համընկնելու,որովհետև մարդը երբեք չի կարա հստակ սահմանում տալ Աստվածային էությանը` հակառակ դեպքում խոսքն արդեն Աստվածայինի մասին չէր լինի...
    Кто же тебя победил, старик? — спросил он себя. — Никто, — ответил он. — Просто я слишком далеко ушел в море

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարականոն Տիբեթյան Ավետարան
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.05.2018, 19:26
  2. Նոր ավետարան
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.05.2016, 14:24
  3. Պարականոն Ավետարան Հուդայի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2014, 09:33
  4. Պարականոն Ավետարաններ
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Կրոն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.08.2014, 01:06
  5. Արձակ. Ավետարան ըստ Աբրահամի
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.01.2009, 04:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •