User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ֆոկուս/Focus

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆոկուս/Focus

    Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հզոր խումբը ըստ արժանվույն գնահատված չէ: Վիրտուոզներ են, բայց այսօրվա դրությամբ իրենց մասին շատ քիչ են խոսում:
    Այսպիսով… ըհմ ըհմ


    Focus-ը նիդերլանդական խումբ է՝ հիմնականում գործիքային: Հիմնադրվել է 1969թ-ին
    Thijs van Leer-ի կողմից: Խմբի ամենահայտնի երգերն են «Hocus Pocus»-ը և «Sylvia»-ն:


    Սկզբնական շրջանում խմբի անդամներնէին.

    Thijs van Leer-ը՝ դաշնամուր և ֆլեյտա.
    Jan Akkerman-ը՝ գիթար.
    Martin Dresden-ը՝ բաս գիթար.
    Hans Cleuver-ը` hարվախայիններ.

    Նրանց առաջին ալբոմը` «Focus Plays Focus (In And Out Of Focus)»-ը թաղարկվեց 1970թ-ին: Նիդերլանդներից դուրս այն այդքան էլ աչքի չընկավ, ուշադրության չարժանացավ:

    Շուտով Akkerman-ը լքեց խումբը, որպեսզի նոր խումբ ստեղծիբասիստ
    Cyril Havermans-ի և թմբկահար Pierre van der Linden-ի հետ: Քիչ անց խումբը լքեցին նաև մյուս երկու անդամները: Այսպիսով Thijs van Leer-ը իր խմբում ընդգրկեց Akkerman-ին, Hevermans-ին և van der Linden-ին

    1971թ-ին նոր անձնակազմը թողարկեց խմբի երկրորդ ալբոմը՝ «Focus II (Moving Waves)»: Այն ընդունվեց բավականին լավ, հասցնելով խմբին միջազգային ճանաչման: Հատկապես սիրվեց արդեն իսկ նշված «Hocus Pocus»-ը:

    Սեպտեմբերին Ciryl Hawermans-ը լքեց խումբը, նրան փոխարինեց բաս գիթարիստ Bert Ruiter-ը: Իսկ 1973թ-ին Hawermans-ը թողարկեց իր առաջին ալբոմը՝ («Ciryl») որի գործիքավորման մեջ նրան աջակցում էին նախկին խմբակիցները:

    «Focus 3» double ալբոմը թողարկվեց 1972թ-ին՝ արժանանալով ցածր գնահատականների: Քննադատները նշում էին, որ այս ալբոմում երգերը իրար հետ փոխկապակցված չեն, ինչպես «Moving Waves»-ում: Նաև ասում էին, որ այն չունի double album-ի չափս: Ամեն դեպքերում հենց այս ալբոմում է զետեղված խմբի համար երկու հիթը՝ «Silvia»ն: Այն հաջողության է հասել նաև Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, իսկ Մեծ Բրիտանիայի Չարթում 11 շաբաթ շարունակ զբաղեցրել է 4-րդ տեղը:



    1973թ-ին՝ «Hamburger Concerto» ալբոմի ձայնագրումից առաջ խումբը լքեց Pierre van der Linden-ը: Նրան փոխարինեց Stone the Crows-ի էքս թմբկահար Colin Allen-ը: Այս ալբոմում խմբի անդամները փորձում են որոշակիորեն կրկնել «Hocus-Pocus»-ը՝ «Harem Scarem»-ով: Սակայն ա՛յս ստեղծագործությունը հաջողության չի հասնում (իմհկ, անարդարացիորեն)՝ խումբը անկում է ապրում:


    1975թ-ին թողարկված «Mother Focus» ալբոմի վրա աշխատելիս խմբի թմբկահարը David Kemper-ն էր: Այս ալբոմն ամենաքննադատվածն ու բացասական արձագանք ստացածն է (թե ինչու՞, չգիտեմ) Հիասթափված Akkerman-ը 1976թ-ին համերգային շրջագայությունից առաջ լքում է խումբը: Բարեբախտաբար համերգի սկսվելուց առաջ` վերջին պահերին նրանց միանում է ջազային գիթարիստ Philip Catherine-ը:


    Focus-ի ամերիկյան լեյբլ՝
    «Sire Records»-ը 1976թ-ին թողարկեց «Ship Of Memories» ալբոմը: Այնտեղ խմբի անավարտ երգերն էին, որոնք մնացել էին 1973-1974թթ. փորձերից: Նոտաները գրել է Mike Vernon-ը, ով այդ պահին խմբի պրոդյուսերն էր: Նա պնդում էր, որ Akkerman-ի կարիքը խմբում զգացվում է: Խմբի անդամները ակտիվ մասնակցություն չցուցաբերեցին ալբոմի ստեղծման ժամանակ:


    1978թ-ին խումբը Philip Catherine-ի հետ ձայնագրեց «Focus con Proby» ալբոմը: Դա իրենց հերթական ալբոմն էր՝ կարճ շրջագայությունից հետո խումբը քանդվեց:



    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.12.2013), enna (25.12.2013), Sambitbaba (25.12.2013), Գյուլխ (06.01.2014), Նաիրուհի (26.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •