Էս վերջերս Ֆեյսբուքում մեկը գրեց, որ ինքը երեք տեսակի պաստա գիտի. մակարոն, վերմիշել ու սպագետի Դրա համար որոշեցի էս թեման բացել ու մոտիկից ծանոթացնել իտալական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակի մասին:
Ջուլիուս Մոզեր - Պաստա ուտող տղան
Եվ այսպես. պաստա: Ւտալացիները աշխարհում ամենաշատ պաստա ուտող ազգն են, այնքան շատ, որ Իտալիան ստիպված հացահատիկ է ներմուծում այլ երկրներից պաստայի պահանջարկը բավարարելու համար: Բացի դրանից Իտալիան արտահանում է պաստայի արտադրության մոտ 53%-ը այլ երկրներ: Միջին իտալացին տարեկան ուտում է մոտ 26կգ պաստա, համեմատության համար ասենք, որ Վենեսուելայում այս ցուցանիշը 12կգ է, Թունիսում 11.7կգ, իսկ Հունաստանում 10.4կգ:
Պաստայի մասին առաջին հիշատակությունները մ.թ.ա. 1-ին դարի հռոմեական քրոնիկներում են: Հայտնի են պաստայի 310 տեսակ, որոնք ունեն ընդհանուր 1300 անուն: Իտալիայի տարբեր ռեգիոններում նույն տեսակի պաստան հաճախ հայտնի է ուրիշ անուններով:
Եվ այսպես, ի՞նչ տեսակի պաստաներ կան: Պաստաները կարելի է դասակարգել երեք կրիտերիաներով՛ թարմությամբ, պատրաստման ձևի ու արտաքին տեսքի:
Ըստ թարմության պաստաները լինում են երկու տեսակի. չորացրած ու թարմ:
Չոր պաստաներին բոլորս էլ ծանոթ ենք, այն բոլորիս հայտնի սպագետին է ու մակարոնի տարբեր տեսակները: Չոր պաստան առավել պոպուլյար է Իտալիայի հարավային շրջաններում, այն պատրաստվում է durum տեսակի հացահատիկից:
Թարմ պաստաները կամ ձվով պաստաները առավել տարածված են Իտալիայի հյուսիսային շրջաններում ու հատկապես Էմիլիա Ռոմանյա նահանգում: Թարմ պաստաները ավանդաբար պատրաստվել են ձեռքով ու ոչ թե durum տեսակի ցորենից, այլ փափուկ ցորենից, ուստի խմորը ամրացնելու համար օգտագործել են նաև ձու: Ի տարբերություն չոր պաստաների, եփելիս թարմ պաստան չի ընդարձակվում ու մնում է նույն չափսերի: Այժմ կա նաև թարմ պաստաների գործարանային արտադրություն ու այս պաստաները հեշտությամբ կգտնեք նաև սուպերմարկետներում, սակայն Բոլոնյայի շուկաներում այժմ էլ կարող եք գնել ավանդական եղանակներով ձեռքով պատրաստված թարմ պաստաներ (իհարկե, աստղաբաշխական գներով. մեկ կիլոգրամի գինը 10-20 եվրո):
Թարմ պաստաների տեսականի. տալյատելլե, պապարդելլե, տալյոլինի, լազանյետե, պալյա ու ֆիենո:
Էջանիշներ