User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Պաստա

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պաստա

    Էս վերջերս Ֆեյսբուքում մեկը գրեց, որ ինքը երեք տեսակի պաստա գիտի. մակարոն, վերմիշել ու սպագետի Դրա համար որոշեցի էս թեման բացել ու մոտիկից ծանոթացնել իտալական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակի մասին:


    Ջուլիուս Մոզեր - Պաստա ուտող տղան

    Եվ այսպես. պաստա: Ւտալացիները աշխարհում ամենաշատ պաստա ուտող ազգն են, այնքան շատ, որ Իտալիան ստիպված հացահատիկ է ներմուծում այլ երկրներից պաստայի պահանջարկը բավարարելու համար: Բացի դրանից Իտալիան արտահանում է պաստայի արտադրության մոտ 53%-ը այլ երկրներ: Միջին իտալացին տարեկան ուտում է մոտ 26կգ պաստա, համեմատության համար ասենք, որ Վենեսուելայում այս ցուցանիշը 12կգ է, Թունիսում 11.7կգ, իսկ Հունաստանում 10.4կգ:

    Պաստայի մասին առաջին հիշատակությունները մ.թ.ա. 1-ին դարի հռոմեական քրոնիկներում են: Հայտնի են պաստայի 310 տեսակ, որոնք ունեն ընդհանուր 1300 անուն: Իտալիայի տարբեր ռեգիոններում նույն տեսակի պաստան հաճախ հայտնի է ուրիշ անուններով:

    Եվ այսպես, ի՞նչ տեսակի պաստաներ կան: Պաստաները կարելի է դասակարգել երեք կրիտերիաներով՛ թարմությամբ, պատրաստման ձևի ու արտաքին տեսքի:

    Ըստ թարմության պաստաները լինում են երկու տեսակի. չորացրած ու թարմ:

    Չոր պաստաներին բոլորս էլ ծանոթ ենք, այն բոլորիս հայտնի սպագետին է ու մակարոնի տարբեր տեսակները: Չոր պաստան առավել պոպուլյար է Իտալիայի հարավային շրջաններում, այն պատրաստվում է durum տեսակի հացահատիկից:

    Թարմ պաստաները կամ ձվով պաստաները առավել տարածված են Իտալիայի հյուսիսային շրջաններում ու հատկապես Էմիլիա Ռոմանյա նահանգում: Թարմ պաստաները ավանդաբար պատրաստվել են ձեռքով ու ոչ թե durum տեսակի ցորենից, այլ փափուկ ցորենից, ուստի խմորը ամրացնելու համար օգտագործել են նաև ձու: Ի տարբերություն չոր պաստաների, եփելիս թարմ պաստան չի ընդարձակվում ու մնում է նույն չափսերի: Այժմ կա նաև թարմ պաստաների գործարանային արտադրություն ու այս պաստաները հեշտությամբ կգտնեք նաև սուպերմարկետներում, սակայն Բոլոնյայի շուկաներում այժմ էլ կարող եք գնել ավանդական եղանակներով ձեռքով պատրաստված թարմ պաստաներ (իհարկե, աստղաբաշխական գներով. մեկ կիլոգրամի գինը 10-20 եվրո):


    Թարմ պաստաների տեսականի. տալյատելլե, պապարդելլե, տալյոլինի, լազանյետե, պալյա ու ֆիենո:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.12.2013, 16:04:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.12.2013), Cassiopeia (24.12.2013), Enna Adoly (24.12.2013), Life (10.04.2016), Lílium (24.12.2013), Sambitbaba (25.12.2013), Vardik! (28.12.2013), Աթեիստ (28.12.2013), Մանուլ (10.04.2016), մարիօ (10.04.2016), Մինա (29.12.2013), Նաիրուհի (24.12.2013), Ուլուանա (28.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.12.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ պատրաստման ձևի կարելի է գոյություն ունեն երեք տեսակի պաստաներ. pasta asciutta (հայկական ավանդական մակարոնով փլավ), pasta in brodo (արգանակով պաստա, կամ պաստայով ապուր) ու pasta al forno (ջեռուցում եփած պաստա):

    Pasta asciutta-յի մասին շատ բան չեմ կարող ասել, բոլորս էլ քաջ ծանոթ ենք դրան: Իսկական իտալական պաստա պատրաստելու համար մի քանի խորհուրդ կարող եմ տալ.
    1. իտալացիները չեն սիրում չափից դուրս շատ եփված պաստա, այն պետք է լինի al dente (մի թեթև կծովի): Որպեսզի ճիշտ ձևով պատրաստեք պաստան, այնպայման հետևեք, որպեսզի այն չեփվի ավելին, քան տուփի վրա նշված ժամանակն է: Ճիշտ է, սկզբում այն կարող է կիսահում թվալ, բայց շուտով կսովորեք ու կգնահատեք նոր համը:
    2. Պաստան քամելուց հետո ավելացրեք ձիթապտղի ձեթ, այլ ոչ թե յուղ, կարագ կամ արևածաղիկի ձեթ:
    3. Պաստայի սոուսը երբեք չպետք է չափից դուրս շատ լինի, այն պետք է ընդամենը լրացնի պաստայի համը: Սոուսների մասին դեռ կխոսենք:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.12.2013), Cassiopeia (24.12.2013), Enna Adoly (24.12.2013), Lílium (24.12.2013), One_Way_Ticket (24.12.2013), Peace (24.12.2013), Ruby Rue (24.12.2013), Sambitbaba (25.12.2013), Vardik! (28.12.2013), Աթեիստ (28.12.2013), Անվերնագիր (24.12.2013), Նաիրուհի (24.12.2013)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Pasta in brodo Ապուրների համար օգտագործվում են ամենափոքր չափսերի պաստաները: Սրանք էլ ապուրային պաստաների հայտնի տեսակները.



    Pasta in brodo տեսակին են պատկանում նաև начинка (հայերենը ո՞նց է, խճողա՞կ, թե՞ լցոն) ունեցող պաստաները, ինչպիսիք են տորտելինին, տորտելոնին, ռավիոլին ու մյուս տեսակները: Տորտելինին սովորաբար մսային (խոզապուխտով) լցոն ունի ու մատուցվում է կամ արգանակով, կամ քամած վիճակում՝ տոմատի սոուսով: Տորտելոնին ավելի մեծ չափսեր ունի ու սովորաբար բանջարեղենային լցոն (սպանախ ու ռիկոտտա պանիր կամ պորչինի սունկ), սովորաբար մատուցվում է քամած վիճակում՝ սոուսով: Ռավիոլին ամենամեծն է, քառակուսի է, ունի հիմնականում բանջարեղենային լցոն ու մատուցվում է կամ արգանակով, կամ էլ քամած:


    Տորտելինի


    Տորտելոնի


    Ռավիոլի
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.12.2013, 20:49:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.12.2013), Lílium (04.01.2014), Ruby Rue (28.12.2013), Sambitbaba (10.04.2016), Vardik! (28.12.2013), Նաիրուհի (28.12.2013)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Pasta in forno տեսակի պաստաները ամենամեծ չափսերն ունեն, սրանց է պատկանում նաև լազանյան: Պատրաստվում է ջեռոցում՝ մսային կամ բանջարեղենային լցոնով ու պանրով:

    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.12.2013), Lílium (04.01.2014), Sambitbaba (10.04.2016), Vardik! (28.12.2013), Աթեիստ (28.12.2013), Նաիրուհի (28.12.2013)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ արտաքին տեսքի պաստաները լինում են երկու տեսակի. երկար ու կարճ:


    Երկար պաստաներ


    Կարճ պաստաներ


    Կարճ պաստաներ

    Պաստաների անունները սովորաբար նշանակում են, թե ինչի է տվյալ պաստան նման: Սպագետին նշանակում է լար, թել, բուկատինին՝ անցք ունեցող, վերմիշելը՝ որդ, ճիճու, պեննեն՝ գրիչ, ֆարֆալլեն՝ թիթեռ, ռուոտեն՝ անիվ և այլն:

    Անցնենք սոուսներին: Ընդհանրապես հատուկ օրենք չկա, թե որ տեսակի պաստան ինչ տեսակի սոուսի հետ պետք է պատրաստել, սակայն ընդունված է երկար պաստաների համար պատրաստել պարզ սոուսներ (օրինակ տոմատի մածուկ ու բազիլիկ), իսկ կարճ ու ձևավոր պաստաների համար՝ մսային ու բանջարեղենային սոուսներ, քանի որ մսի ու բանջարեղենի կտորները մտնում են պաստայի անցքերի մեջ:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.12.2013), Lílium (04.01.2014), Sambitbaba (10.04.2016), Vardik! (28.12.2013), Աթեիստ (28.12.2013), Մանուլ (10.04.2016), Նաիրուհի (28.12.2013)

  11. #6
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,031
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրբերշիկով սպագետի:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (10.04.2016), Sambitbaba (10.04.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •