Ես էլ որոշեցի ամփոփել իմ տարին:
2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
- Նոր տարվա գիշերը
- Մեր դիպլոմների ստացման արարողությունը
- 2-րդ սեմինարը Ծաղկաձորում
- Ամառվա զբոսանքները
- Զառայի ծնունդը
- Ֆրանսիան (Տուլուզը իր ամենինչով, Մարսելում 2 օրը ընկերներիս հետ, Էքսը իր փոքրիկ ու անչափ գեղեցիկ փողոցներով, 3 օրը Աքսում ու իր սարերը...)
2013թ. սիրածս գրքերը
Эрих Мария Ремарк - "Тирумфальная арка", Сомерсет Моэм - "Театр"
2013թ. սիրածս ֆիլմերը
Այս տարի նոր ֆիլմեր գրեթե չեմ նայել, իսկ հին ֆիլմերը, որոնք նայել եմ հենց 2013-ին, ավելի մեծ տպավորություն են գործել "Inglourious Basterds"-ը, "Dead Poets Society"-ն ու "The Painted Veil"-ը:
2013թ. սիրածս համերգները
Սեպտեմբերին "Մանոն" օպերայի ներկայացումը Նատալի Դեսեյի մասնակցությամբ:
2013թ. սիրածս երգերը/կատարողները
Սիրած երգը Sting-ի ու Stevie Wonder-ի "Fragile"-ի կենդանի կատարումը, իսկ կատարող՝ Joshua Bell:
2013թ. սիրածս հեռուստահաղորդումները
Որպես հաղորդում՝ "Белая студия", որպես սերիալ՝ Mad men:
Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.
Մագիստրատուրա 2-րդ կուրս ընդունվել եմ Ֆրանսիա:
Ինչի՞ համար եմ ինձ ներում
Վախերի
Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012-ին Երևանում էի, 2013-ին Տուլուզ քաղաքում:
Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Համարյա
Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Այո
Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ոչ
2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Տարվա երկրոդ կեսը անկանխատեսելի է լինելու:
Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Առաջին անգամ Տուլուզում անցկացվող հայ մշակույթի օրերի շրջանակներում երգելու եմ Կոմիտաս ու պարելու եմ քոչարի:
Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Ֆրանսիայում գտնել 6-ամսվա պրակտիկա և որի արդյունքում բարեհաջող ավարտեի ուսումս:
Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Կուզեի այս տարի ժամանակ ու միջոցներ ունենալ, որ ավելի շատ ճանապարհորդեմ:
Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Ծուլանալ ու լինել անինքնավստահ:
Էջանիշներ