Ես էլ գրեմ.
2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
- Լայդենում Նոր տարուն Հրաչ Մարտիրոսյանենց հյուր գնալը
- Յոենսուում ձյուների մեջ ոտքով համալսարան գնալ-գալը
- Գրադարանում կլինիկական լեզվաբանության էսսես գրելը
- Կոպենհագենում ձյան տակ թափառելը
- Դելֆտում Վալենտինի օրն ինքս ինձ համար բացիկ գրելը
- Մարտ-ապրիլին երեկոներն Ազատության հրապարակում
- Առավոտները Խրոնինգենում Սոֆյայի հետ սուրճ խմելը
- Բարսելոնան իր ամեն ինչով
- Քյոլնի տաճարի աստիճաններին նստած գնացքիս սպասելը
- Զազին անձամբ հանդիպելը
- Յոգայի առավոտյան դասերը
- Ջանեթի հետ սուրճը
- Լյուբեկն իր ամեն ինչով
- Պրուհոնիցեն Աննայի հետ
- Դիլիջանում Լիլիթի հետ թափառելը
- Դիլիջանում Լիլիթի ու Թերեզի հետ ջրիկ երեկոն
- Բուսաբանական այգում թերմոսով թեյով ու էկլերներով ծնունդս
- Մանուի հետ թեյը
- Աննայի հետ թեյը
- Քրիստի հետ թեյը
- Աննայի ու Կարինեի հետ «պաղպաղակը»
2013թ. սիրածս գրքերը
- Բրեդբերիի «Մարսյան քրոնիկները»
- Կունդերայի «Անտեղյակությունը»
- Օրուելի «1984»-ը
2013թ. սիրածս ֆիլմերը
Ֆիլմերի կողմից աղքատիկ տարի էր: Շատ քիչ եմ նայել, ոչ մեկը դուրս չի եկել:
2013թ. սիրածս հոդվածները
Գիտական կլինի՞: Մոգենսենի հոդվածը REF մոդելի մասին: Կյանքս շուռ տվեց էս հոդվածը:
2013թ. սիրածս համերգները
Զազի երկու համերգները, մեկ էլ Զեմֆիրան
2013թ. սիրածս երգերը/կատարողները
- Alanis Morissette - Wunderkind
- Zaz - Recto Verso ալբոմի գրեթե բոլոր երգերը
- Զեմֆիրայի նոր ալբոմից մի երեք-չորս երգ
- Coeur de pirate-ն ընդհանուր որպես հայտնագործություն
- Լիլիթ Բլեյանի նոր ալբոմը
2013թ. սիրածս հեռուստահաղորդումները
Ես հեռուստացույց չեմ նայում
Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.
Չորս ամիս ֆեյսբուքում չլինելով
Ինչի՞ համար եմ ինձ ներում
Նորից գնալու պլաններ մշակելս
Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012-ի դեկտեմբերին Ֆինլանդիա-Գերմանիա-Հոլանդիաներում էի, հիմա` Հայաստանում
Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Չէ
Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հա, չափից դուրս շատ:
Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ցավոք, ոչ: Ամենակարևոր ոչը երևի հունվարի սկզբին կասեմ:
2014-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Նորից Եվրոպա տեղափոխվելը
Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
PhD
Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
- Տպագրված աշխատանք
- Դանիերեն
Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Տեղափոխությունը
Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Իմ կյանքում դրանք անպակաս են: Ամեն դեպքում, վիկինգներից մեծ սպասելիքներ չունեմ:
Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Պրոկրաստինացիա
Էջանիշներ