User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: 2013-ն ակումբցիների համար, սպասելիքներ 2014-ից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2013թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

    Ճամփորդություններս Իտալիայով մեկ: Նոր ծանոթությունները: Ներսեսի, Շուշանի ու Արփիի այցելությունը: Էն որ դժոխքի միջով անցնելուց հետո վերջապես կրթությունդ բարեհաջող ավարտում ես:

    2013թ. սիրածս գրքերը

    Շատ բան չեմ հասցրել կարդալ: Douglas Adams-ի The Hitchhiker's Guide to the Galaxy-ն, Frank Schatzing-ի The Swarm-ը, David Mitchell-ի Cloud Atlas-ը ու Ծաղիկները Ալջերնոնի համար (վեպը ու հետո պատմվածքի Հայկօյի թարգմանությունը)

    2013թ. սիրածս ֆիլմերը

    Չափից դուրս շատ են նշելու համար: 2013-ի ֆիլմերից The Prisoners-ը, հներից դասական սարսափները, դետեկտիվներն ու noir-ները:

    2013թ. սիրածս հոդվածները

    Հը՞ն

    2013թ. սիրածս համերգները

    Էս տարի ոնց որ թե համերգ չեմ գնացել

    2013թ. սիրածս երգերը/կատարողները

    James Blake, Atoms for Peace, Arcade Fire, Alt J ու լիքը բաներ, որ հիմա չեմ հիշում

    2013թ. սիրածս հեռուստահաղորդումները

    Կլինի՞ փոխարենը սերիալներն ասեմ: Breaking Bad, Black Mirror, Dexter

    Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2013թ.

    Ուսումս բարեհաջող ավարտեցի

    Ինչի՞ համար եմ ինձ ներում

    Մշտական պրոկրաստինացիայի, որն արդեն ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել

    Ո՞րն է 2012 և 2013թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը

    Հեհե, անցած տարվա դեկտեմբերը կյանքիս ամենադաժան շրջանն էր: Հոգեկանս կիսախանգարված էր, մշտական գերհոգնած էի ու նյարդային ու էս օրերին անկողնային հիվանդ էի: Էս տարի մի տեսակ պոֆիգիստական վիճակ է մոտս: Հոգնած չեմ, բայց որևէ բան անելու հավես էլ առանձնապես չունեմ:

    Բավականաչափ զվարճացե՞լ եմ

    Էն էլ ինչքան: Բավականաչափ խմե՞լ եմ: Օհ, այո: Մնացած բարիքներն էլ հետը

    Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»

    No

    Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»

    Si

    2014-ի մասին.

    Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում

    Առանձնապես ոչ մի բան

    Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել

    Եսիմ, էնքան բան կա, որ ուզում եմ փորձել, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել:

    Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2014-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին

    Ավտո քշել սովորեի

    Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

    Պետք ա մշտական գործ ճարել: Ուրիշ այլընտրանք չկա, պետք է անեմ:

    Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

    Չէր խանգարի, մանավանդ որ հիմա մի քիչ հոգնել եմ էս միջավայրից:

    Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել

    Պրոկրաստինացիա
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.12.2013), E-la Via (24.12.2013), enna (24.12.2013), Lílium (23.12.2013), Yevuk (26.12.2013), Աթեիստ (23.12.2013), Անվերնագիր (23.12.2013), Դատարկություն (26.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների անունները (ուղեցույց նորեկների համար)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 10.07.2015, 02:14
  2. 2014-ը Ակումբցիների կյանքում
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.12.2014, 16:34
  3. ՉԼ / La Decima (2013-2014)
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 28.05.2014, 17:19
  4. Օսկար 2013
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.04.2013, 11:30
  5. Ստորագրությունններ ակումբցիների համար
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 28.11.2010, 21:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •