Sin City-ին էս շարքում պիտի մեծատառ գրվի:
Sin City-ին էս շարքում պիտի մեծատառ գրվի:
A long time ago, in a galaxy far, far away...
Չէի ասի: Sin City-ն էսթետիկորեն շատ սիրուն ֆիլմ է, նուարի լավագույն ավանդույթները պահպանելով, բայց մնացած բոլոր առումներով «դատարկ» է:
Ստեղ մի ֆիլմ է արժանի մեծատառով գրվելու՝ 1944թ-ի Double Indemnity-ն, էն աստիճանի կատարյալ է, որ ոնց որ 21-րդ դարի ֆիլմ լինի, ընդհանրապես չի հնացել: Հնություններից Sunset Boulevard-ը, Out of the Past-ն ու The Night of the Hunter-ն էլ են արժանի All Caps-ով գրվելուThe Night of the Hunter-ը իմ տեսած ամենասարսափելի սարսափ ֆիլմերից մեկն էր:
Իսկ նեո-նուարներից լիքը արտակարգ ֆիլմեր կան, Chinatown-ն ու L.A. Confidential-ը, Կնքահայրը, The French Connection-ը, Քրիստոֆեր Նոլանի, Դեյվիդ Լինչի ու Քոեն Եղբայրների գրեթե բոլոր ֆիլմերը, Տարանտինոյի վաղ շրջանի ֆիլմերը, Մարտին Սկորսեզեի ֆիլմերից շատերը, Ստենլի Կուբրիկի ֆիլմերը: Սրանց կողքը Sin City-ն մի տեսակ էլ չի նայվում![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 23.12.2013, 04:38:
I may be paranoid but no android!
Ըստ ամերիկացի կինոքննադատ Ռոջեր էբերտի ֆիլմ նուարը.
1. Ֆրանսերեն տերմին է, որը նշանակում է «սև ֆիլմ» կամ գիշերվա ֆիլմ, որը Ֆրանսիայում տարածված Series Noir ամերիկյան կրիմինալ գրքերի ֆրանսերեն անունն է:
2. Ֆիլմ, որն իր ամբողջ ընթացքում happy end չի կանխագուշակում
3. Վայրեր, որոնք միշտ մութ են, ստվերներ, նեղլիկ փողոցներ, շքեղ առանձնատների ետնամուտքեր, ամեն ինչ տեսած տաքսիստներ ու բարմեններ
4. Սիգարետներ: Նուար ֆիլմերում բոլորը ծխում են ու կարծես, թե ասում են ինչ էլ լինի, պետք է օրեկան ամենաքիչը երեք տուփ ծխեմ: Լավագույն օրինակը Out of the Past ֆիլմում է, երբ Ռոբերտ Միտչամն ու Քըրք Դուգլասը կատաղած իրար երեսի են ծխում: Մի դրվագ կա, երբ Միտչամը սենյակ է մտնում ու Դուգլասը նրան ծխախոտի տուփ է մեկնում սիգարետ առաջարկելով ու Միտչամը ձեռքի վառված սիգարետը ցույց տալով պատասխանում է. «Ծխում եմ»:
5. Կանայք որոնք ձեզ սիրելով կսպանեն կամ էլ հակառակը:
6. Կանայք. դեկոլտեով, շքեղ գլխարկներով, դիմահարդարմամբ ու շրթներկով, բուդուարներով, բարձրակրունկ կոշիկներով, կարմիր զգեստներով, արմունկներոը ծածկող ձեռնոցներով, գանգստեր բոյֆրենդներով, կանայք, որոնք անտարբեր չեն մասնավոր դետեկտիվների նկատմամբ ու ամենակարևորը կանայք, ում կգտնեք մեռած հատակին
7. Տղամարդիկ. ցիլինդրներով, կոստյումով ու փողկապով, նեոնային նշաններով էժանագին հյուրանոցներում, ովքեր անտարբեր չեն խմիչքի, ավտոմեքենաների նկատմամբ ու մշտապես փախուստի մեջ են ոստիկանությունից:
8. Ֆիլմ, որը կամ ամբողջովին սև ու սպիտակ է կամ մռայլ գույներով է
9. Հարաբերություններ, որտեղ սերը զուգակցվում է մահվան հետ
10. Ֆիլմերի ամենաամերիկյան ժանրն է, քանի որ ոչ մի այլ հասարակություն չի կարողացել ստեղծել այսպիսի աշխարհ, որը լի է կործանմամբ, ճակատագրով, վախով ու դավաճանությամբ:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.12.2013, 00:52:
I may be paranoid but no android!
Baltazar (26.12.2013), Անվերնագիր (24.12.2013), Հայկօ (24.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ