User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Film Noir ու Neo-noir

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Film Noir ու Neo-noir


    Կադր 1955թ-ի The Big Combo ֆիլմից

    Ըստ վիկիի ֆիլմ նուարը (ֆր. սև ֆիլմ) կինեմատոգրաֆի ժանր է, որը բնորոշում է 1940-ականների սկզբից մինչև 1950-ականների վերջերը նկարահանված կրիմինալ դրամաները, որոնցում շեշտադրվում էր ցինիկ վերաբերմունքը և սեքսուալ մոտիվացիաները: Ֆիլմ նուարի յուրահատուկ սև ու սպիտակ ոճը արմատներով գնում է գերմանական էքսպրեսիոնիստական կինեմատոգրաֆ: Դասական նուարի սյուժեները հիմնականում հիմնված են մեծ ֆինանսական դեպրեսիայի ժամանակ գրված կրիմինալ պատմվածքների ու վեպերի վրա:

    Ֆիլմ նուարը բնորոշող տարրերը հետևյալն են.

    1. սև ու սպիտակ կամ մռայլ միատոն գույներով վիզուալ պատկերներ, կոնտրաստային պատկերներ, կիարօսկուրոյի օգտագործում, հերոսների դեմքերի մասնակի կամ ամբողջական մթեցում
    2. ճակատագրական կնոջ (femme fatale) ներկայություն
    3. մասնավոր դետեկտիվի, հետաքննություն անցկացնող ոստիկանի ներկայություն
    4. մանրամասնորեն պլանավորված հանցագործություն
    5. խճճված ու գերլարված սյուժե
    6. ֆատալիստական ու ցինիկ մոտեցում կյանքին
    7. ֆլեշբեքների առկայություն
    8. երկրորդական սյուժեների առկայություն
    9. ֆիլմի հերոսների բարոյականության անորոշություն


    Կադր 1947թ-ի Out of the Past ֆիլմից

    1960-ականներից հետո նկարահանված ֆիլմերը, որոնք հարազատ են մնում դասական ֆիլմ նուարի տարրերին ընկնում են նեո-նուար կատեգորիայի տակ:


    Կադր 1995թ-ի The Basic Instinct ֆիլմից


    Դասական ֆիլմ նուարներից ամենահայտնիները սրանք են.

    40-ական թվականներ
    The Maltese Falcon
    Shadow of a Doubt
    Laura
    Double Indemnity
    Mildred Pierce
    The Lost Weekend
    Detour
    The Big Sleep
    The Killers
    Notorious
    Out of the Past
    Force of Evil
    The Naked City
    White Heat

    50-ական թվականներ
    Gun Crazy
    D.O.A.
    In a Lonely Place
    The Asphalt Jungle
    Sunset Boulevard
    The Hitch-Hiker
    The Big Heat
    Kiss Me Deadly
    The Night of the Hunter
    Sweet Smell of Success
    Touch of Evil

    Իսկ նեո-նուար ժանրին պատկանող հայտնի ֆիլմերից են.

    60-ական թվականներ
    The Manchurian Candidate
    In Cold Blood

    70-ական թվականներ
    A Clockwork Orange
    The French Connection
    The Godfather
    Chinatown
    Taxi Driver

    80-ական թվականներ
    Blade Runner
    Blood Simple
    Brazil
    Blue Velvet

    90-ական թվականներ
    Léon: The Professional
    Goodfellas
    Basic Instinct
    Reservoir Dogs
    Pulp Fiction
    The Usual Suspects
    Se7en
    Fargo
    L.A. Confidential
    The Big Lebowski
    Dark City

    00-ական թվականներ
    Snatch
    Amores Perros
    American Psycho
    Memento
    The Man Who Wasn't There
    Mulholland Drive
    Insomnia
    Kill Bill
    21 Grams
    Batman Begins
    Kiss Kiss Bang Bang
    Sin City
    The Departed
    Eastern Promises
    No Country For Old Men
    Changeling
    The Dark Knight
    The Girl With the Dragon Tattoo
    Public Enemies

    10-ական թվականներ
    Shutter Island
    The Town
    Winter's Bone
    Drive
    The Dark Knight Rises
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2013), E-la Via (23.12.2013), ivy (24.12.2013), Աթեիստ (23.12.2013), Անվերնագիր (23.12.2013), Հայկօ (24.12.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք քննարկենք մեր սիրելի film noir ոճին պատկանող ֆիլմերը Իրականում հոգնած եմ, դուք քննարկեք, վաղը գրառումս կշարունակեմ
    I may be paranoid but no android!

  4. #3
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sin City-ին էս շարքում պիտի մեծատառ գրվի:
    A long time ago, in a galaxy far, far away...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.12.2013), Աթեիստ (23.12.2013)

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Sin City-ին էս շարքում պիտի մեծատառ գրվի:
    Չէի ասի: Sin City-ն էսթետիկորեն շատ սիրուն ֆիլմ է, նուարի լավագույն ավանդույթները պահպանելով, բայց մնացած բոլոր առումներով «դատարկ» է:

    Ստեղ մի ֆիլմ է արժանի մեծատառով գրվելու՝ 1944թ-ի Double Indemnity-ն, էն աստիճանի կատարյալ է, որ ոնց որ 21-րդ դարի ֆիլմ լինի, ընդհանրապես չի հնացել: Հնություններից Sunset Boulevard-ը, Out of the Past-ն ու The Night of the Hunter-ն էլ են արժանի All Caps-ով գրվելու The Night of the Hunter-ը իմ տեսած ամենասարսափելի սարսափ ֆիլմերից մեկն էր:

    Իսկ նեո-նուարներից լիքը արտակարգ ֆիլմեր կան, Chinatown-ն ու L.A. Confidential-ը, Կնքահայրը, The French Connection-ը, Քրիստոֆեր Նոլանի, Դեյվիդ Լինչի ու Քոեն Եղբայրների գրեթե բոլոր ֆիլմերը, Տարանտինոյի վաղ շրջանի ֆիլմերը, Մարտին Սկորսեզեի ֆիլմերից շատերը, Ստենլի Կուբրիկի ֆիլմերը: Սրանց կողքը Sin City-ն մի տեսակ էլ չի նայվում
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 23.12.2013, 04:38:
    I may be paranoid but no android!

  7. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ ամերիկացի կինոքննադատ Ռոջեր էբերտի ֆիլմ նուարը.

    1. Ֆրանսերեն տերմին է, որը նշանակում է «սև ֆիլմ» կամ գիշերվա ֆիլմ, որը Ֆրանսիայում տարածված Series Noir ամերիկյան կրիմինալ գրքերի ֆրանսերեն անունն է:

    2. Ֆիլմ, որն իր ամբողջ ընթացքում happy end չի կանխագուշակում

    3. Վայրեր, որոնք միշտ մութ են, ստվերներ, նեղլիկ փողոցներ, շքեղ առանձնատների ետնամուտքեր, ամեն ինչ տեսած տաքսիստներ ու բարմեններ

    4. Սիգարետներ: Նուար ֆիլմերում բոլորը ծխում են ու կարծես, թե ասում են ինչ էլ լինի, պետք է օրեկան ամենաքիչը երեք տուփ ծխեմ: Լավագույն օրինակը Out of the Past ֆիլմում է, երբ Ռոբերտ Միտչամն ու Քըրք Դուգլասը կատաղած իրար երեսի են ծխում: Մի դրվագ կա, երբ Միտչամը սենյակ է մտնում ու Դուգլասը նրան ծխախոտի տուփ է մեկնում սիգարետ առաջարկելով ու Միտչամը ձեռքի վառված սիգարետը ցույց տալով պատասխանում է. «Ծխում եմ»:

    5. Կանայք որոնք ձեզ սիրելով կսպանեն կամ էլ հակառակը:

    6. Կանայք. դեկոլտեով, շքեղ գլխարկներով, դիմահարդարմամբ ու շրթներկով, բուդուարներով, բարձրակրունկ կոշիկներով, կարմիր զգեստներով, արմունկներոը ծածկող ձեռնոցներով, գանգստեր բոյֆրենդներով, կանայք, որոնք անտարբեր չեն մասնավոր դետեկտիվների նկատմամբ ու ամենակարևորը կանայք, ում կգտնեք մեռած հատակին

    7. Տղամարդիկ. ցիլինդրներով, կոստյումով ու փողկապով, նեոնային նշաններով էժանագին հյուրանոցներում, ովքեր անտարբեր չեն խմիչքի, ավտոմեքենաների նկատմամբ ու մշտապես փախուստի մեջ են ոստիկանությունից:

    8. Ֆիլմ, որը կամ ամբողջովին սև ու սպիտակ է կամ մռայլ գույներով է

    9. Հարաբերություններ, որտեղ սերը զուգակցվում է մահվան հետ

    10. Ֆիլմերի ամենաամերիկյան ժանրն է, քանի որ ոչ մի այլ հասարակություն չի կարողացել ստեղծել այսպիսի աշխարհ, որը լի է կործանմամբ, ճակատագրով, վախով ու դավաճանությամբ:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.12.2013, 00:52:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (26.12.2013), Անվերնագիր (24.12.2013), Հայկօ (24.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •