էս մեկն էլ Ուդստօկինն ա… Ուդստօկը բոլոր ժամանակնեմրի ամենալավ ֆեստիվալն ա որից հետո սաղ գնաց ցած… Ջիմին, Ջանիսն ու Կիթ Մունը մեռան…
էս մեկն էլ Ուդստօկինն ա… Ուդստօկը բոլոր ժամանակնեմրի ամենալավ ֆեստիվալն ա որից հետո սաղ գնաց ցած… Ջիմին, Ջանիսն ու Կիթ Մունը մեռան…
Hey Tonight!!
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Շատ լավ խումբ ա, 60-ականների էն քիչ խմբերից, որոնց հնչողությունը չի հնացել: Էն խմբերից ա, որ միշտ լսելուց տրամադրություն ա բարձրանում: Իրականում խմբի իրական ակտիվ կյանքը տևել է ընդամենը 3 տարի (1968-70) թվերին: Հետագա 2 տարին արդեն կամաց-կամաց քանդվելու շրջանն է: Ու հետաքրքիրն այն է, որ թվում է, թե խումբը Ջոն Ֆոգերտիի խումբն է (երգերը գրում է ինքը, երգում է ինքը, կիթառն էլ ինքն է նվագում), ու խմբի քանդվելուց հետո իր սոլո կարիերան պետք է նույն հաջողությամբ էլ շարունակվեր, իրականում այդպես չի լինում: Իր սոլո կարիերան միջին մակարդակի է, բավական երկար, կարծեմ մինչև 80-ականները ոչ մի համերգի չի կատարել CCR-ի երգերից, մենակ սոլո երգերն է երգել, մինչև որ կարծեմ Ջորջ Հարիսոնը նրան համոզել է վերադառնալ իր հին երգերին՝ ասելով, թե եթե այդպես շարունակես, ամբողջ աշխարհը կսկսի կարծել, թե Proud Mary-ն Tina Turner-ի երգն է: Այդպես էլ Ջոն Ֆոգերտին վերադառնում է իր հին երգերին:
Smokie (22.12.2013)
Իմ սիրած երգերից մի քանիսը.
Bad Moon Rising
Who'll Stop The Rain
Fortunate Son
Էս մի երգը CCR-ի հետ կապ չունի, John Fogerty-ի սոլո երգն է, բայց շատ լավն է, կիթառը նվագում է Mark Knopfler-ը ու շատ հիշեցնում է Dire Straits-ի Sultans Of Swing-ի սոլոն.
Smokie (22.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ