User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: «Հայազն» կուսակցություն

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Հայազն» կուսակցություն

    Զարմանալի է, որ Ակումբում մինչ այժմ չկա այս կուսակցության մասին թեմա։
    Ինչևէ լրացնեմ այդ բացը, ես այդ կուսակցության անդամ չեմ, բայց ինձ հոգեհարազատ է նրանց գաղափարները։
    Համարում եմ ներկա գեոպոլիծիկ վիճակը ադեկվատ գնահատող հազվադեպ կուսակցություն։

    «Հայազնը» գտնում է, որ Հայաստանի «իսկական» անկախությանը հնարավոր է Եվրոպական, Եվրասիական ինտեգրման գործընթացներից դուրս մնալու պայմանով։ Մերժում է ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական ինտեգրացիոն գործընթացները, որոնք «սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը»։ «Հայազնը» կողմ է Արցախի հարցի լուծման միացման տարբերակին, դեմ է նրա որպես անկախ պետության ճանաչմանը ՀՀ կողմից։ Դեմ է տարածքային զիջումներին Արցախի հարցում, մերժում է Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները։
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...A1%D5%A6%D5%B6

    Ի դեպ Պուտինի ցույցի ամենաակտիվ մասնակիցներից։

    https://www.facebook.com/Hayaznparty1
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս նոր ե՞ն բացել: Քանի՞ անդամ ունի: Էս էն անի Զախարյաններից ա՞, թե՞ էս էլ ուրիշ էդ տիպի.. բան ա.. կուսակցություն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայտարարություն

    Հայաստանի ինքնիշխանությունը մերթ Բրյուսելին, մերթ Մոսկվային զոհաբերող, ժողովրդին թալանող, նրա հարստությունը վատնող և օտարող, իր նյութապաշտությամբ և օտարամոլությամբ սեփական երկիրը թուլացնող, ազգային նորանոր սպառնալիքների պատճառ հանդիսացող անօրինական վարչախումբը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը ենթակա են անհետաձգելի իշխանազրկման:
    Դրա փոխարեն ժողովրդի վստահությունը վայելող, ազգային նպատակներում հաստատակամ և վճռական կառավարության ձևավորումը «Հայազն» կուսակցության հիմնական և առաջնահերթ նպատակներից է:

    «Հայազնը» երբեք չի շեղվել ազգային ինքնիշխանության գերակայության, երկրի ինքնիշխանությունը սահմանափակող որևէ վերպետական կազմավորմանը չանդամակցելու իր սկզբունքային ծրագրային դիրքորոշումից:

    Դեկտեմբերի 2-ին «Հայազնի» բազմաթիվ անդամներ մասնակցել են, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հանուն Հայաստանի ինքնիշխանության, մասնավորապես` Եվրասիական համագործակցությանը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ կազմակերպված ցույցին:

    Օտար և տեղական լրատվամիջոցների առանձին մեկնաբանությունները, թե իբր ցույցի մասնակիցները կողմ էին եվրոպական ինտեգրացիային և դեմ Սերժ Սարգսյանի հրաժարականին, որ այն կազմակերպված էր բացառապես Պուտինի դեմ` արևմտյան կամ իշխանական դրդմամբ` իրականությանը չեն համապատասխանում:

    Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ «Հայազն» կուսակցությունը ազգային ինքնիշխանության համար նույնքան վտանգավոր է համարում, կտրականապես և «մաքսայինին» հավասար մերժում է Եվրոմիության հետ ասոցացվելը: Ինչպես նաև, «Հայազն» կուսակցությունը խիստ հրատապ է համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը:

    «Հայազն» կուսակցության վարչություն
    5 դեկտեմբերի 2013թ.
    Էս էլ նրանց համար ով իրենց և մյուսներին ուզում են թյուրիմածության մեջ քցեն
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջներն առնվազն մեկ նորմալ մարդ կա, բայց մեծ մասամբ քյառթու նացիկներ են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.12.2013), Sagittarius (09.12.2013)

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջներն առնվազն մեկ նորմալ մարդ կա, բայց մեծ մասամբ քյառթու նացիկներ են:
    Ես երկու նորմալ մարդու գիտեմ

  7. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկու նորմալ մարդու գիտեմ
    անհնար ա…

  8. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայադեր

    Մեկն էլ ձեզ կարող է անվանի լիբերաստ-տոլերաստ։ Դա եղա՞վ խոսելաձև։
    Իրենք գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում և հարգում են ՀՀ սահմանադրությունը։
    Սովորեք հարգել դիմացինի կարծիքը։
    Եթե ինչ որ բան սխալ եք համարում, գրեք կոնկրետ առանց պիտակավորելու։

    հ․գ․ միշտ նկատել եմ որ վեհ արժեքներից խոսողների հետ պետք է այսպիսի տարրական դաստիարակության նորմեր բացատրել
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայադեր

    Մեկն էլ ձեզ կարող է անվանի լիբերաստ-տոլերաստ։ Դա եղա՞վ խոսելաձև։
    Իրենք գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում և հարգում են ՀՀ սահմանադրությունը։
    Սովորեք հարգել դիմացինի կարծիքը։
    Եթե ինչ որ բան սխալ եք համարում, գրեք կոնկրետ առանց պիտակավորելու։

    հ․գ․ միշտ նկատել եմ որ վեհ արժեքներից խոսողների հետ պետք է այսպիսի տարրական դաստիարակության նորմեր բացատրել
    Հայազնի անդամները չեն գործում ՀՀ օրենսդրության սահմաններում, իրենց անդամներից շատերն իրենց թույլ են տալիս ինձ անվանել լիբերաստ-տոլերաստ ու նման բաներ + կարիք չկա ինձ դաստիարակության նորմեր բացատրել, կամ դեմագոգիայով զբաղվել թե հարգում ես ՀՀ սահմանադրությունը, երբ Հայազնը սահմանադրության առնվազն 14.1 կետի վրա բազմիցս թքել է, ավելի կոպիտ բառ չօգտագործենք: Արի ասենք, որ դու սելեկտիվ հարգում ես ՀՀ սահմանադրության այն մասերը, որոնք նախընտրում ես: Նաև ՀՀ օրենսդրության մեջ գործում են բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք ՀՀ-ն վավերացրել է, ու դրանց մեջ մտնում է ՄԻԵԿ-ը: Որը նույնպես Հայազնի անդամների մեծ մասի համար ոչ մի արժեք, ինչպես երևում է, չի ներկայացնում: Բացի դրանից, արդեն երկու անգամ Հայազնի անդամներն իրականացրել են գործողություններ, որոնք ընկնում են ՀՀ քրեական օրենսգրքի 117/118/119 հոդվածների տակ, ինչպես նաև խախտել են բողոքների ու հավաքների ու ցույցերի ազատության իրավունքը, ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը, խոսքի ու խղճի ազատության իրավունքները, ատելության քարոզ են իրականացրել և այլն:

    Ինչպես տեսնում ես, ես նաև կարողանում եմ հիմնավորել ասածներս:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 10.12.2013, 14:09:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.12.2013)

  11. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայազնը եթե բռնարարքներ մի քիչ ավելի հազվադեպ իրականացներ ու կոնկրետ թեմաներով պակաս ռադիկալ արտահայտվեր, միգուցե և սկսեի հարգել իրենց կարծիքը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.12.2013)

  13. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայադեր

    Իսկ միգուցե խնդիրը ձեր մեջ է, որ բավականին շատ մարդկանց հետ պրոբլեմներ եք ունենում։ Միգուցե փորձեք ձեզ ավելի կորեկտ պահել։
    Մարդու իրավունքը լավ բան է, բայց այն չպետք է հակասի դեմոկրատիայի սկզբունքներին։
    Իսկ դեմոկրատիայի սկզբունքը այն է, որ մեծամասնության որոշումը պարտադիր օրենք է մնացածների համար, նույնիսկ եթե կա մի մարդ որին դա հեչ դուր չի գալիս։

    Հայազնը եթե բռնարարքներ մի քիչ ավելի հազվադեպ իրականացներ ու կոնկրետ թեմաներով պակաս ռադիկալ արտահայտվեր
    Բռնարարքի կոնկրետ մի դեպք, ու ռադիկալ հայտարարության մեկ օրինակ, խնդրում եմ բերեք։
    Ես նկատի ունեմ պաշտոնական հայտարարության մի օրինակ, ոչ թե ասենք փողոցումը մեկը մի բան է ասել։

    Եթե ցույց չտաք ուրեմն զբաղված եք սովորական զրպարտությամբ։
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդուկ, բայց Ռայադերը ճիշտ ա ասում: Մինչև իմանալը, որ էնտեղ երկու նորմալ մարդ կա, ոչ մի լավ բան չէի լսել կուսակցության մասին:Անընդհատ ընդհարումներ (ի դեպ, հենց վերջին երթի ժամանակ LGBT դրոշակակիրների հետ ընդհարվողնե՞րն էլ Հայազնից չէին), հոմոֆոբ ելույթներ և այլն: Էս քո ներկայացրած տեքստը շատ լավ տեքստ ա, շատ սիրուն ա հնչում, մեծ մասամբ համաձայն եմ հետները, բայց արի ու տես, որ դա էնքան էլ իրանց արածին չի համապատասխանում:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.12.2013), Jarre (12.12.2013), Rhayader (10.12.2013), Աթեիստ (10.12.2013)

  16. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայադեր

    Իսկ միգուցե խնդիրը ձեր մեջ է, որ բավականին շատ մարդկանց հետ պրոբլեմներ եք ունենում։ Միգուցե փորձեք ձեզ ավելի կորեկտ պահել։
    Հավատա ինձ, եթե անձամբ ես Հայազնի հետ պրոբլեմ ունենայի, խնդիրը շատ արագ կլուծվեր:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու իրավունքը լավ բան է, բայց այն չպետք է հակասի դեմոկրատիայի սկզբունքներին։
    Իսկ դեմոկրատիայի սկզբունքը այն է, որ մեծամասնության որոշումը պարտադիր օրենք է մնացածների համար, նույնիսկ եթե կա մի մարդ որին դա հեչ դուր չի գալիս։
    Եվ այստեղ դու ի ցույց ես դնում քաղաքական գիտելիքների բացակայությունը: Քո նկարագրածը ոչ թե ժողովրդավարությունն է (դեմոկրատիա), այլ ամբոխավարությունը (օխլոկրատիա), սահմանակցող ամենաթողության հետ (ֆերվիտտունգ), քանի դեռ մեծամասնությունը դրա հետ համաձայն է:



    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռնարարքի կոնկրետ մի դեպք, ու ռադիկալ հայտարարության մեկ օրինակ, խնդրում եմ բերեք։
    Ես նկատի ունեմ պաշտոնական հայտարարության մի օրինակ, ոչ թե ասենք փողոցումը մեկը մի բան է ասել։

    Եթե ցույց չտաք ուրեմն զբաղված եք սովորական զրպարտությամբ։
    Մեջբերեմ հենց քո նշած Վիկիպեդիայի շատ վատ կազմված հոդվածից.

    2012թ. մայիսին Երևանում համասեռամոլների կողմից փորձ կատարվեց կազմակերպել «Բազմազանության շքերթ», որը սակայն ձախողվեց ազգայնականների կողմից կազմակերված հզոր հակաերթով, որի կազմակերպիչներից էր «Հայազն» Միությունը *


    Պուտինի դեմ ակցիաների ընթացքում Հայազնի անդամները, չնայած երկու Արմենների փորձերին հանդարտեցնել իրավիճակը, հարձակվել են երկու հոգու վրա, ովքեր ծիածան-դրոշով էին եկել (հաշվի առնելով Պուտինի քաղաքականությունը, նրա դեմ ակցիայի ժամանակ ծիածան-դրոշ բարձրացնելն ամենամեծ ապտակն է նրա ռեժիմին միջազգային մակարդակով), կոտրել մեկի ակնոցները, անհանդուրժողականության հողի վրա հասցրել թեթև մարմնական վնասվածքներ, որոնք կարելի է որակել որպես խոշտանգում կամ ծեծ՝ իրականացված մեկից ավելի մարդկանց կողմից, ծանրացուցիչ հանգամանքներով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.12.2013)

  18. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու իմ ասածն այնքան ակնհայտ է, որ չեմ հավատում, թե դու դրանից տեղյակ չէիր, էլի: Պարզապես դու ունես կուրս՝ սպիտակեցնել Հայազնի հեղինակությունը, ու փորձում ես վարել այդ կուրսը: Կարևոր բառն այստեղ «փորձում ես»-ն է, որովհետև չի ստացվի: Ավելին, հակառակ արդյունքի կհասնես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայազնը շատ նորմալ քարկապ ընկած հայկական կուսակցություն ա, ու ոչ մի բանով չի տարբերվում մնացած հայկական կուսակցություններից - դեմա ռուսներին, կողմ ա հայերին, դեմ ա հայ գոմիկներին, կողմ ա պարսիկ հոմոֆոբներին, դեմ ա պարսիկ իսլամիստներին, կողմ ա արաբ ալավիտներին, դեմ ա արաբ վախաբիտներին, կողմ ա հրեաներին, դեմ ա մասոններին, կողմ ա էլի հայերին, դեմ ա էլի հայ գոմիկներին, կողմ ա լեզբիներին, դեմ ա տրանսվեստիտներին, կողմ ա Արցախին, դեմ ա ինտեգրացիային, կողմ ա սիրիայի հայերին ....

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.12.2013), Jarre (12.12.2013), John (11.12.2013), Kuk (11.12.2013), Marduk (11.12.2013), Sagittarius (11.12.2013), Բիձա (10.12.2013), Հայկօ (12.12.2013), Ձայնալար (13.12.2013), Ռուֆուս (10.12.2013)

  21. #15
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդուկ, բայց Ռայադերը ճիշտ ա ասում: Մինչև իմանալը, որ էնտեղ երկու նորմալ մարդ կա, ոչ մի լավ բան չէի լսել կուսակցության մասին:
    Իսկ կա մեր մոտ օբյեկտիվ մամուլ, ո՞ր մի օբյեկտիվ բան լսեիր իրենց մասին։
    Ես հիմա գրեմ կոնկրետ ինչու է հավանականությունը փոքր որ դու իրենց մասին լավ բան լսես։

    1․ Հայազնը պանանջում է Սերժի հրաժարականը։ Ինքը ՀԱԿ-ից հետո երկրորդ է, որ հետևողական է այդ պահանջի մեջ։ Օրինակ կարդացեք «Ժառանգության» վերջին հայտարարությունը, այնտեղ բոլորին քննադատում է անորոշ ձևով բայց կոնկրետ չի պահանջում Սերժի հրաժարականը, նույնը ԲՀԿ-ն, նույնը ՀՅԴ-ան, դե էն Ազատիչիի դեմոկրատների մասին էլ չխոսամ։ Էս քեզ մեկ չսիրող ու իրենց մասին վատ բան տարածող։

    2․ Հայազանը դեմ է ՄՄ-ին։ Մշտապես սոցցանցերում լինում են վեճեր հայազնականների ու սլավոնական համալսարանի ժողովրդի հետ, նաև այլ ռուսամետների։ Էս քեզ երկրորդ ճակատ ու չսիրողներ։

    3․ Հայազնը հանդես է գալիս պահպանողական դիրքերից։ Ու ակտիվորեն ի ցույց է դնում իր դիրքորոշումը։ Պարզ է որ «Հոմոսեքսուալներ» ՓԲԸ-ն դա համարում է ահավոր մեծ մեղք, հերետիկոսություն ու ամեն ձևի փորձում է վարկաբեկել Հայազնին իբր նրանք բռնություն են անում, կամ նման բան։ Չնայած մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն որ Հայազնը երբեք բռնության կոչ չի արել ու միշտ հետևել է, որ իր անդամներն էլ չանեն։ Ու Ռայադերի բերած յութուբից էլ կարաս տեսնես որ ոչ մեկին ոչ մի ֆիզիկական վնաս չի հասցվել։

    Էս վերը նշած 3 խմբերը լիովին վերահսկում են մեր մամուլը ու սոցցանցերը, այնպես որ Հայազնի մասին ինչ որ օբյեկտիվ բան իմանալը շատ շատ դժվար բան է, հատկապես որ մեթոդիկ կերպով իրենց կայքը անընդհատ ջարդում են։

    հ․գ․ Իսկ էդ Պուտինի ցույցին ծիածանագույն դրոշ բարձրացնողների մասին ես առանձին կգրեմ։
    Վերջին խմբագրող՝ Marduk: 11.12.2013, 09:15:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 22.12.2016, 02:03
  2. Նոր ՀԱԿ կուսակցություն
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 140
    Վերջինը: 19.06.2013, 01:35
  3. Կանաչների կուսակցություն
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.10.2008, 19:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •