Արթ, խնդիրը հեշտհասանելիության մեջ ա: Էն որ էս դարում լավ քթի ծակ ունեցողը, լավ հաշվարկողը հեշտորեն կարող ա իր ուզած ինֆոն գտնել (հիմնական դեպքերում) բոլորս գիտենք:
Բայց կա նաև վատ քթի ծակ ունեցողների, ոչ այնքան հմուտների դեպքը:
Մի սենց օրինակ գրեմ. պրոֆեսիոնալը կարող է բացել, ցանկություն ունենալու, ժամանակ ու ռեսուրս տրամադրելու դեպքում, ցանկացած դուռ, անկախ նրանից կլինի փայտից, թե երկաթից, լավ թե էժանագին կողպեքով:
Բայց սա մեր համար հիմք չի հանդիսանում տան դուռը բաց թողած տնից գնալու համար, որտև հասկանում ենք, որ պրոֆեսիոնալը կբացի, բայց հավանականությունը, որ պրոֆեսիոնալը կզբաղվի, քիչ ա: Իսկ այ եթե դուռը բաց թողած լինենք, տան կողքով պատահաբար անցնող բոմժն էլ կմտնի, մի քանի բան գրպանը կգցի, դուրս կգա:
Էջանիշներ