Չգիտեի էս կայքի մասին. նոր նայեցի, իսկապես, ում անուն ազգանունը գրում եմ, հասցեն բերում է... Իսկ հասցեի վրա սեղմելիս էլ ցույց է տալիս, թե էդ հասցեում որիշ ովքեր են գրանցված: Դեռ ծննդյան ամսի ամսաթվերն էլ հետը: Փաստորեն բոլորի անձնական տվյալները հասանելի են ամեն մեկին էսպես թե էնպես:եթե վտանգներից ենք խոսում, այդ դեպքում պետք է ընտրական հանձնաժողովի կայքում առկա ռեգիստրի էջն էլ պահանջենք փակել, որովհետև շատ հեշտ է սոց ցանցում հայտնվել ակումբցու կոնտակտների մեջ` իմանալով անունն ու ազգանունը, հետո փնտրել ռեգիստրում` հայտնաբերելով հասցեն ու այլ տվյալներ
Mephistopheles (08.12.2013)
Ենթադրենք, դու գրում ես քո հասցեն, հետո մի որոշ ժամանակ անց, մեկ այլ թեմայում գրում: Վաղը ես ընտանիքիս հետ մեկ ամսով մեկնում եմ Հնդկաստան: Ակումբից մի թմրամոլ էլ որոշում ա գա ձեր տուն ու գողություն անի: Սա դեռ լավագույն դեպքում: Ես նման դեպք էլ լսել եմ, որ մեկը ֆեյսբուքում գրել էր, գնում եմ արձակուրդ, մտել տանը գողություն էին արել:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Chuk (08.12.2013), Sagittarius (08.12.2013)
Իսկ եթե այնպես արվի, որ մենակ ակումբցիների որոշակի խմբի համար տեսանելի լինի՞, օրինակ՝ էսքանից ավել գրառում արած: Ակումբցիների նկարները ո՞նց են, չգրանցված մարդիկ կարո՞ղ են դրանք տեսնել (եթե հա, էտ շատ վատ ա):
Առանձնապես լուրջ վտանգ չկա հասցեները բաց գրելու մեջ, հասցեն բավականին հասանելի ինֆորմացիա ա: Դժվար թե ինչ-որ մեկն ուզենա մեկ ուրիշին վնասի կամ ինչ որ տեսակի վատություն անի ու դրան խանգարի տվյալ մարդու հասցեի մասին ինֆոյի բացակայությունը: Հենց մենակ ֆեյսբուքում կամ ինչի չէ, նաև ակումբում մենք չենք էլ պատկերացնում, թե մեր մասին ինչքան ինֆո կա, ուղղակի չենք համախմբում դրանք, որ հասկանանք, թե անծանոթ մեկի համար ինչքան հեշտ ա մեզ գտնելը շատ արագ: ՄԵր հաճախած տեղերի ֆոտոներ, դրա տակի մեկնաբանություններ մեր ընկերների կողմից, մի հատ ծնունդ ա լինում, էդ մարդու մասին իրա ընկերներն էնքան բան են գրում, որ իմանում ես՝ որտեղ ա աշխատում, ինչ ա աշխատում, ով իրա հետ ինչ հարաբերություններ ունի, որքան հաճախ են հանդիպում, մի խոսքով, ընդամենը մի քանի ժամ տվյալ մարդուն սոց ցանցում հետևելը լրիվ հերիք ա իրա մասին շատ ավելի մեծ ինֆորմացիա հավաքելու համար, քան օրինակ եթե ինքը իրա հեռախոսի համարը, հասցեն, աշխատանքի վայրը և այլն նշի դրա համար սահմանված տեղում:
Դրանից խուսափելու ձև էլ կա. կարելի ա ամբողջ ինֆորմացիան՝ գրառումներ, նկարներ և այլն, փակել և թողնել միայն ընկերները տեսնեն, իսկ ընկերների ցուցակում ունենալ միայն ծանոթ, որոշ դեպքերում միայն մոտ մարդկանց: բայց դա էլ կախված ա նրանից, թե տվյալ մարդն ինչի համար ա սոց. ցանցում, արդյոք ուզում ա ինքը էդքան փակ լինի, կա փակ լինելու պատճառ, թե չկա ու էլի և այլն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արթ, խնդիրը հեշտհասանելիության մեջ ա: Էն որ էս դարում լավ քթի ծակ ունեցողը, լավ հաշվարկողը հեշտորեն կարող ա իր ուզած ինֆոն գտնել (հիմնական դեպքերում) բոլորս գիտենք:
Բայց կա նաև վատ քթի ծակ ունեցողների, ոչ այնքան հմուտների դեպքը:
Մի սենց օրինակ գրեմ. պրոֆեսիոնալը կարող է բացել, ցանկություն ունենալու, ժամանակ ու ռեսուրս տրամադրելու դեպքում, ցանկացած դուռ, անկախ նրանից կլինի փայտից, թե երկաթից, լավ թե էժանագին կողպեքով:
Բայց սա մեր համար հիմք չի հանդիսանում տան դուռը բաց թողած տնից գնալու համար, որտև հասկանում ենք, որ պրոֆեսիոնալը կբացի, բայց հավանականությունը, որ պրոֆեսիոնալը կզբաղվի, քիչ ա: Իսկ այ եթե դուռը բաց թողած լինենք, տան կողքով պատահաբար անցնող բոմժն էլ կմտնի, մի քանի բան գրպանը կգցի, դուրս կգա:
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.12.2013, 20:10:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
enna (08.12.2013), erexa (08.12.2013), Mephistopheles (08.12.2013), Norton (08.12.2013), Sagittarius (08.12.2013), Tiger29 (08.12.2013), Vardik! (09.12.2013), Ուլուանա (08.12.2013)
enna (08.12.2013)
Ես իմ հասցեն կարամ գրեմ, բայց նամակ չեմ ուզում ստանամ, իմ համար էս թվին թղթով նամակը փետուրով գրելու, ածուխով հարթուկելու, կացինով սափրվելու () պես մի բան ա
)))
Վահե-91 (08.12.2013)
հա ։oy
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ