Հետաքրքիր քննարկման թեմա է, քանի որ սա կարելի է կապել ֆորումի էության հարցի քննարկման հետ: Մի ժամանակ հիշում եմ, որ քննարկում կար այն մասին, թե ակումբցիների հաճախակի հանդիպումները բացասական են ազդում ակումբում ակտիվության վրա, քանի որ հանդիպումների ընթացքում մասամբ սպառվում են այն թեմաները, որ կարող էին քննարկվել ակումբի տարբեր թեմաներում: Հիմա գրեթե նույն իրավիճակն է. շնորհավորանքներ, նամակներ ստանալ ակումբի շրջանակներու՞մ, մուտքագրել լոգինն ու ծածկագի՞րը, թե՞ փոստից հեռախոսազանգի սպասել` մեզ ուղարկված նամակի մասին:
Իհարկե, ես իմ հասցեն չեմ գրի (թեև հաշվեհարդարների հետ դեռ խնդիրներ չեմ ունեցել

), բայց եթե վտանգներից ենք խոսում, այդ դեպքում պետք է ընտրական հանձնաժողովի կայքում առկա ռեգիստրի էջն էլ պահանջենք փակել, որովհետև շատ հեշտ է սոց ցանցում հայտնվել ակումբցու կոնտակտների մեջ` իմանալով անունն ու ազգանունը, հետո փնտրել ռեգիստրում` հայտնաբերելով հասցեն ու այլ տվյալներ:
Մյուս կողմից, հեռախոսահամարով անգամ մեծ ցանկության դեպքում կարելի է հայտնաբերել հասցեն: Կարճ ասած` կամավոր քայլ է, հետևաբար` յուրաքանչյուրը իր տրամադրած տվյալների համար է պատասխանատու և հետևանքների մասին էլ ինքը պետք է մտածի, եթե նախապես հստակ ամրագրվի, որ ակումբի ղեկավարությունը որևէ ձևով պարտադրված չէ արձագանքնել կամ ներքաշվել տվյալների տրամադրման արդյունքում առաջացած խնդիրների կանխման, կարգավորման կամ վերացման հարցում:
Էջանիշներ