Առանձնապես լուրջ վտանգ չկա հասցեները բաց գրելու մեջ, հասցեն բավականին հասանելի ինֆորմացիա ա: Դժվար թե ինչ-որ մեկն ուզենա մեկ ուրիշին վնասի կամ ինչ որ տեսակի վատություն անի ու դրան խանգարի տվյալ մարդու հասցեի մասին ինֆոյի բացակայությունը: Հենց մենակ ֆեյսբուքում կամ ինչի չէ, նաև ակումբում մենք չենք էլ պատկերացնում, թե մեր մասին ինչքան ինֆո կա, ուղղակի չենք համախմբում դրանք, որ հասկանանք, թե անծանոթ մեկի համար ինչքան հեշտ ա մեզ գտնելը շատ արագ: ՄԵր հաճախած տեղերի ֆոտոներ, դրա տակի մեկնաբանություններ մեր ընկերների կողմից, մի հատ ծնունդ ա լինում, էդ մարդու մասին իրա ընկերներն էնքան բան են գրում, որ իմանում ես՝ որտեղ ա աշխատում, ինչ ա աշխատում, ով իրա հետ ինչ հարաբերություններ ունի, որքան հաճախ են հանդիպում, մի խոսքով, ընդամենը մի քանի ժամ տվյալ մարդուն սոց ցանցում հետևելը լրիվ հերիք ա իրա մասին շատ ավելի մեծ ինֆորմացիա հավաքելու համար, քան օրինակ եթե ինքը իրա հեռախոսի համարը, հասցեն, աշխատանքի վայրը և այլն նշի դրա համար սահմանված տեղում:
Դրանից խուսափելու ձև էլ կա. կարելի ա ամբողջ ինֆորմացիան՝ գրառումներ, նկարներ և այլն, փակել և թողնել միայն ընկերները տեսնեն, իսկ ընկերների ցուցակում ունենալ միայն ծանոթ, որոշ դեպքերում միայն մոտ մարդկանց: բայց դա էլ կախված ա նրանից, թե տվյալ մարդն ինչի համար ա սոց. ցանցում, արդյոք ուզում ա ինքը էդքան փակ լինի, կա փակ լինելու պատճառ, թե չկա ու էլի և այլն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արթ, խնդիրը հեշտհասանելիության մեջ ա: Էն որ էս դարում լավ քթի ծակ ունեցողը, լավ հաշվարկողը հեշտորեն կարող ա իր ուզած ինֆոն գտնել (հիմնական դեպքերում) բոլորս գիտենք:
Բայց կա նաև վատ քթի ծակ ունեցողների, ոչ այնքան հմուտների դեպքը:
Մի սենց օրինակ գրեմ. պրոֆեսիոնալը կարող է բացել, ցանկություն ունենալու, ժամանակ ու ռեսուրս տրամադրելու դեպքում, ցանկացած դուռ, անկախ նրանից կլինի փայտից, թե երկաթից, լավ թե էժանագին կողպեքով:
Բայց սա մեր համար հիմք չի հանդիսանում տան դուռը բաց թողած տնից գնալու համար, որտև հասկանում ենք, որ պրոֆեսիոնալը կբացի, բայց հավանականությունը, որ պրոֆեսիոնալը կզբաղվի, քիչ ա: Իսկ այ եթե դուռը բաց թողած լինենք, տան կողքով պատահաբար անցնող բոմժն էլ կմտնի, մի քանի բան գրպանը կգցի, դուրս կգա:
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.12.2013, 20:10:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
enna (08.12.2013), erexa (08.12.2013), Mephistopheles (08.12.2013), Norton (08.12.2013), Sagittarius (08.12.2013), Tiger29 (08.12.2013), Vardik! (09.12.2013), Ուլուանա (08.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ