Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ, ես ոչ հօգուտ անվտանգի եմ ինչ-որ բան ասել, ոչ հօգուտ վտանգավորի:
Ինձ մենակ գրողի հացն էր հուզում: Ես միշտ մտածում եմ, որ մարդու ասածը որպեսզի ուժ ունենա, պիտի համապատասխանի իր սեփական պահվածքին:
Բայց երևի էս էդ դեպքը չի...
Հնարավոր է, որ ես ուրիշ կերպ եմ ընկալում էս ամենը:

Բայց ասածդ հասկացա: Գրի, հետաքրքիր կլինի կարդալ:
Ու հատկապես շատ ջահելների համար լավ օգտակար կարող է լինել:
Այվի ջան, բայց ամեն դեպքում խնդրում եմ պրիվատ կամ ստեղ ասել էլ, «սեփական պահվածքին համապատասխանելը» կոնկրետ էս դեպքում ո՞րն ա:
Ասեմ ինչի եմ ուզում հասկանալ. ես ֆորում ստեղծող եմ: Էնտեղ որևէ կերպ կոչ չեմ արել անձնական ինֆորմացիա գրել: Համակարգում մարդիկ միայն մի անձնական ինֆորմացիա գրելու պահանջ ունեն, էդ email հասցեն ա, առանց սեփական email հասցեն գրելու մարդիկ չեն կարող գրանցվել: Բայց դա փակ ինֆո ա, որևէ մեկին չի տրամադրվում, հրապարակային չի դրվում (եթե մասնակիցն ինքը չի ընտրում հրապարակային դարձնելը):

Մնացած բոլոր անձնական ինֆորմացիաների հրապարակումը ինձնից բացարձակ անկախ ա: Ասենք ինչ-որ մեկը ստեղծել ա «մեր լուսանկարները» թեմա, մարդիկ իրենց կամքով դնում են, կամ չեն դնում: Ասենք ֆեյսբուքի նման չի, որի կանոնների համաձայն դու պարտավոր ես գոնե փրոֆայլի նկար ունենալ, որը կլինի հենց քոնը (ուրիշ հարց, որ ոմանք շրջանցում են էս պայմանը ու սխալ նկար են դնում): Ես որևէ կերպ չեմ խթանել նկարներ դնելուն: Ուրիշ հարց, որ չեմ էլ արգելել, որովհետև բաց հարթակ ա: Նույնիսկ էս թեմադ չփակեցի, ուզեցի որ քննարկմամբ որոշվի: Ուզում եմ ասել, որ հարթակը անձնական ինֆորմացիա հավաքելու հարթակ չի որևէ կերպ ու եղած անձնական ինֆորմացիան մարդկանց ընտրությունն է, դնել, թե ոչ: Հիմա եթե ասենք մեկը զանգում ա պատահական համարով, սկսում ա խոսել, ծանոթանում հեռախոսի մյուս ծայրում գտնվողի հետ, հետո իրար փոխանակում են անձնական ինֆորմացիա, հասցե, անուն, տարիք ու ուրիշ բաներ, դա հեռախոսային կազմակերպության խնդիրը չի, չէ՞: Նույն կերպ ֆորումային հարթակում եթե ինչ-որ մեկը դնում է համակարգի կողմից չպահանջված անձնական ինֆորմացիա, էդ իր խնդիրն է, ոչ թե կայքը ստեղծողն է դրան դրդել կամ նման մի բան: Ու այ էս կոնտեքստում ես չեմ հասկանում «սեփական պահվածքին համապատասխանելը» որն ա: Ուղղակի ուզում եմ հասկանալ, չեմ բացառում, որ ես եմ ինչ-որ բան սխալ կամ ուրիշ ձևի ընկալում: