User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Կյանքի համը

  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի համը

    Կյանքի համը


    Սոխը մանկությունից չէր սիրում: Ճաշի միջից առանձնացնում էր, շարում ափսեի եզրին ու ճաշը զգուշությամբ ուտում, որ չնկատած սոխը պատահաբար չընկնի ատամի տակ: Դեռ մանուկ ժամանակից գիտեր, որ սոխը մինչև ճաշին համ տալը մորը մրմուռ էր տվել, լացացրել, հետո նոր՝ արտասուքի հետ համեմել ճաշը:


    Հիմա Մարիամը արդեն ինքն էր ճաշը պատրաստում: Սոխը մանր – մանր կտրատում էր, որ աչքը ճաշի մեջ չտեսնի, բայց էլի փնտրում էր, գտնում ու շարում ափսեի եզրին:
    Այսօրվա սոխը շատ է կծու: Մրմուռից արցունքները կաթում են, աչքերը փակվում: Մոտեցավ խոհանոցի բաց պատուհանին: Դրսում տաք, արևոտ գարնանային օր էր:
    Մաքուր օդը հանգստացրեց աչքերի մրմուռը: Աչքն ընկավ դիմացի շենքի Մանուշակ տատի պատուհանին: Փակ էր: Վարագույրները կարծես անշարժ էին մնացել երեկվանից՝ կիսաբաց: Ամեն օր այս ժամին պատուհանը բաց էր լինում ու Մանուշակ տատն էլ կռնթած բազրիքին պատուհանից ժամերով նայու՜մ էր, նայու՜մ: Ասես սպասում էր որդիներին, որ մի քանի րոպեով էին տանից դուրս եկել ու ուր որ է տուն էին գալու: Երբ մի մեքենա էր մտնում բակ, անհանգիստ շարժումներ էր անում, լարում տեսողությունը, բայց ամեն անգամ հուսախաբ էր լինում:

    Մանուշակ տատը երկու տղա ուներ: Ընտանիքներով մեկնել էին Ռուսաստան աշխատելու ու մնացել էին այնտեղ: Ասում էր զանգում են շուտ շուտ, բայց աչքերը մատնում էին սրտի կարոտը, կսկիծը, ծնողական վիշտը: Ծերությունից չէր, չէ՛, միայնությունից ու որդիների անտարբերությունից էր, որ ամփոփվել էր իր մեջ, ճերմակել, կուչ եկել, դարձել մի բուռ: Աչքերը միշտ թաց էին, ասես արտասուքը սառել ու մնացել էր նրա աչքերում:
    Մանուշակ տատի քրոջ աղջիկը՝ Արևիկն էր ամեն օր այցի գալիս նրան, հաց բերում, երբեմն ձեռքը բռնած իջեցնում բակ: Նստում էին բակի միակ նստարանին, զրուցում: Բակում խաղացող երեխաներին կոնֆետներ էր հյուրասիրում, շոյում նրանց գլուխը ու մի ծանր հոգոց էր գալիս սրտի խորքից: Թոռների կարոտից էր, որոնց չէր տեսել, քանի որ Ռուսաստանում էին ծնվել ու ոչ մի անգամ չէին եկել Հայաստան:



    * * *

    - Մարիամ ջան արի՜, հազիվ մի կարգին ֆիլմ են ցույց տալիս,- լսվեց կողքի սենյակից: Մայրն էր:Շուտով տարին կլրանար, որ ոտքերը չէր զգում, բուժումներն էլ արդյունք չէին տալիս: Հեռուստացույցն էր օգնում նրան կրճատելու հավերժական թվացող օրվա երկար ժամերը:
    <<Մխիթար Սպարապետ>> ֆիլմն էր դիտում :
    - Գալիս եմ մամ ջան, ճաշը դնեմ եփելու, գամ:


    Մի աչքը պատուհանին էր: Տեսավ, թե ինչպես մեքենայով բերեցին, իջեցրին դիմացի շենքում ապրող Կարեն - Կարինեին ու գնացին: Նա արդեն վաղուց չէր ամաչում ու չէր թաքցնում իր Կարինե լինելը: Խեղճ մայրը չէր դիմացել ամոթին ու ինքնասպան էր եղել: Հորը ճակատագիրը խնայել էր՝ նա ավելի շուտ էր մահացել ու չէր հասցրել տեսնել, թե ինչպես էր որդին իր սեռը փոխել:
    Կարենը կոտրատվելով մտավ իրենց մուտքը:
    Կողքի սենյակից Մարիամի ականջին հասան Մխիթարի Սպարապետի կնոջ ՝ Սաթենիկի խոսքերը.
    - Խեղդի՛ր զավակիս:
    - Ա՜խ, խե՜ղճ մայր,- լսվում էր մոր հեկեկոցը:
    - Նա արդեն շնորհեալ է, էլ չե՛ս կարող պղծել հոգին, ինչպես որ չես կարող շուռ տալ գետի հոսանքը: Չէ՛, չես կարող:



    * * *

    Վազելով խոհանոց մտավ փոքրիկ Արսենը: Նոր էր քնից արթնացել: Տեսնելով մոր թաց աչքերը, կախվեց փեշից.
    - Մամ, մի՜ լացի:
    - Չեմ լացում բալես, ճաշի համար սոխ եմ կտրատել, աչքերս մռմռացրել է:
    - Բայց ես տեսնում եմ, որ լաց ես եղել,- մանկական միամտությամբ պնդում էր փոքրիկը:


    * * *

    Արդեն մթնում էր: Մի տաքսի մտավ բակ ու կանգնեց դիմացի շենքի դիմաց: : Մեքենայից իջավ գեր, ճաղատ գլխով միջահասակ մի տղամարդ: Ճանաչեց: Միսակն էր, Մանուշակ տատի մեծ տղան: Նա բացեց մեքենայի ետևի դուռը, իջավ կինը, հետո դեռահաս աղջնակը: Վարորդը բեռնախցիկից իջեցրեց ճամպրուկները, նստեց մեքենան ու գնաց:
    Կինը շատ գեղեցիկ էր, նկատեց Մարիամը, խնամված: Նա աղջկա ձեռքը բռնած գնաց դեպի մուտքը, ամուսնուն թողնելով մենակ ճամպրուկների հետ:
    Մարիամը աչք գցեց Մանուշակ տատի պատուհանին: Գուցե հիմա մոտեցել ու տեսնու՞մ էր, որ որդին եկել է:
    Պատուհանը բաց էր, բայց Մանուշակ տատը չկար: Արևիկն էր հայացքով ուղեկցում նրանց:
    Մարիամի սիրտը ասես բութ գործիքով սեղմեցին:

    Արսենը կրկին կառչեց մոր փեշերից.
    - Մա՜, մի՜ լացի:
    - Մինչև չլացացնի, համ չի տա կյանքին,- ծանր հոգոց քաշեց Մարիամը,- է՜, ճաշի՛ն բալես, ճաշի՜ն…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (07.07.2014), enna (07.12.2013), Sambitbaba (07.12.2013), Այբ (07.12.2013), Եկվոր (21.12.2013)

  3. #2
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 05.07.2014, 10:06:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (05.07.2014), Արևանուռ (07.07.2014)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակի առաջարկով որոշեցի որոշակի քննադատական կարծիք ներկայացնել պատմվածքի մասին, եթե, իհարկե, կարելի է:

    Սոխը մանկությունից չէր սիրում: Ճաշի միջից առանձնացնում էր, շարում ափսեի եզրին ու ճաշը զգուշությամբ ուտում, որ չնկատած սոխը պատահաբար չընկնի ատամի տակ: Դեռ մանուկ ժամանակից գիտեր, որ սոխը մինչև ճաշին համ տալը մորը մրմուռ էր տվել, լացացրել, հետո նոր՝ արտասուքի հետ համեմել ճաշը:
    Կենցաղային, հասարակ սկիզբը (սոխի, ուտելիքի, մանկական հիշողությունների հիշատակումը) հնարավոր սկիզբ է պատմվածքի համար, բայց հենց առաջին պարագրաֆի երկրորդ կեսն արդեն փչացնում է ամբողջ տպավորությունը:

    Խնդիրը ոչ համոզիչ դրամատիզացիան է: Ես շատ եմ տեսել մարդկանց, ովքեր չեն սիրում ճաշի միջի սոխը (դրա համար էլ ես ինքս, ճաշ եփելիս, սոխն ամբողջությամբ եմ գցում մեջը, որ ոչ մեկին չնեղի), բայց ոչ մեկին չեմ հանդիպել, որ սոխի նկատմամբ իր անտիպատիան բացատրի փիլիսոփայակերպ դատարկաբանություններով, որոնք միգուցե ինչ-որ մեկի համար գեղեցիկ են հնչում, բայց իրականում ընդամենը դատարկ, մակերեսային դրամատիզացիա են:

    Ընդհանուր առմամբ, եթե պատմվածքը փորձում է հարազատ թվալ այն մարդկանց, ովքեր ճաշի միջի սոխը չեն սիրում, սխալ է սկսում՝ նախ նրանց մեջ զզվանքի զգացողություն արթնացնելով, որը կտարածվի պատմվածքի վրա, ու հետո բերում է խելքին ոչ մոտ բացատրություն՝ ավելորդ մելոդրամայով: Այստեղ զգացվում է հեղինակի անվարժ ձեռքը, փորձը տպավորիչ պատկերներ ստանալ:

    Առաջարկում եմ նման պատկերները հայտնվելուն պես արմատախիլ անել, ու պատմվածքը եթե դրանից տուժի, ուրեմն պարունակությունն այնքան լավը չի, որքան կարող էր թվալ առաջին հայացքից:

    «Մանուկ» բառի օգտագործումը նույնպես չափազանց «ճոխ» է թեմայի համար: «Փոքր տարիքից» արտահայտությունը թեկուզ ավելի հասարակ, բայց նաև ավելի ազնիվ է հնչում:

    Ընդհանուր նախադասությունների կառուցման ձևը, նարրատիվը հասուն չէին: Նույն Րաֆֆու խնդիրն էր՝ «առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»:

    Առաջին պարագրաֆը շատ կարևոր է պատմվածքի մեջ, այն պիտի համոզի ընթերցողին երկրորդը կարդալ: Ինչևէ, այն ինձ ոչ մի բան չհամոզեց, ոչ մի կերպ չստիպեց հավատալ, որ գոյություն ունի հերոսուհի, որի ճակատագրով ես ինչ-որ կերպ պետք է հետաքրքրված լինեմ:

    Հիմա Մարիամը արդեն ինքն էր ճաշը պատրաստում: Սոխը մանր – մանր կտրատում էր, որ աչքը ճաշի մեջ չտեսնի, բայց էլի փնտրում էր, գտնում ու շարում ափսեի եզրին:
    Ընդհանուր դեպքում, «հիմա» բառը անցյալ շարունակական ժամանակաձևի հետ չի կարդացվում: Ես ինքս սովորաբար օգտագործում եմ «այդ օրերին»: Ի նկատի ունեմ՝ հիման ենթադրում է ներկա պահին տեղի ունեցող իրադարձություն, անցյալ շարունակականը՝ անցյալի ինչ-որ պահին ընթացքի մեջ եղած կամ պարբերաբար կատարված գործողություն: Մյուս կողմից՝ վերևում նշել էի սոխի կտորներից ու աչքերի մելոդրամատիկ բորբոքումից խուսափելու շատ հեշտ եղանակ՝ չկտրտել սոխը: Ինչևէ, դա կխանգարեր շարունակել սոխային մելոդրաման, որն ինչքան անհետաքրքիր է, այնքան էլ անիմաստ: Նույնիսկ եթե կարդալիս պարզվի, որ սոխն ընդամենը մետաֆորիկ իմաստ ունի, մետաֆորան արդեն համոզիչ չի լինի: Հետո հաջորդում է ժամանակաձևերի չարդարացված փոփոխություն՝ ավելի դժվարընթեռնելի դարձնելով այլ առումներով բավականին պրիմիտիվ շարադրանքը:

    Մարիամին գրականության մեջ անվանում են «POV character»` «տեսանկյունային հերոս»: Բայց, տեսանկյունային հերոսի էքսպոզիցիայի («բացահայտում», որ մեզ հնարավորություն կտար իր մասին պատկերացում կազմել՝ ու խոսքը նկարագրության մասին չի, իսկ սոխային մելոդրաման որպես էքսպոզիցիա դիտարկելն, իմ կարծիքով, լուրջ չի) փոխարենն անցնում ենք Մանուշակ տատի էքսպոզիցիային: Մանուշակ տատի էքսպոզիցիան, իր հերթին, շատ ընդհանրացված պատկեր է «խոպանչի զավակներով» միջին վիճակագրական լքված տատի: Ոչ մի բան նրան առանձնահատուկ չի դարձնում լքված տատերի ամբոխի մեջ, ու միևնույն ժամանակ ոչ մի գիծ այնքան դիպուկ ու բնութագրիչ չի, որ դարձնի նրան տիպիկ հավաքական կերպար: Իրականում մենք ունենք ոչ թե հերոս, այլ անդեմ մակետ, որի ճակատագիրն ադեկվատ ընթերցողին չի կարող հուզել, եթե ընթերցողն ինքն իր ու հեղինակի հետ ազնիվ լինի, ոչ թե լրացնի պատմվածքի բացերը սեփական Մանուշակ տատերով, երևակայությամբ ու սենտիմենտներով՝ ինքնակամ, ոչ թե հեղինակի թելադրանքով: Շարադրանքը նորից գերդրամատիզացված է, անվարժ ու ոչ համոզիչ:

    Նայենք, թե Հախվերդյանը լրիվ ուրիշ ժանրի մեջ ինչպես է արել ընդհանուր գծերով համընկնող պերսոնաժի էքսպոզիցիան.



    Կա կոլորիտ, վերաբերմունք, հասարակություն: Զգացվում է, որ իրական մարդու դիմանկար է, զգացվում է հեղինակի վերաբերմունքն՝ առանց ուղղակի նշման: Ու դա պրիմիտիվ վերաբերմունք չի. Հախվերդյանին վարպետ Արտաշը չի դուր գալիս, բայց հարևանն է, փորձում է արդարացնել, «մեռելի հետևից» վատ բան չասել:

    Ընդհանուր առմամբ, պատմվածքի առաջին մասը չափազանց արհեստական էր, կեղծ, «բռից հոտ քաշած» դրամայով, առանց կենդանի հերոսների: Այն ընդհանրապես չի տրամադրում շարունակությունը կարդալ, չի հետաքրքրում, չի հուշում սյուժեի հետագա զարգացում, ընթացք չի տալիս:

    Շարունակությունը՝ հաջորդ գրառման մեջ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (09.09.2014), Արէա (09.09.2014), մարդագայլուկ (09.09.2014), Վոլտերա (09.09.2014)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մարիամ ջան արի՜, հազիվ մի կարգին ֆիլմ են ցույց տալիս,- լսվեց կողքի սենյակից: Մայրն էր:Շուտով տարին կլրանար, որ ոտքերը չէր զգում, բուժումներն էլ արդյունք չէին տալիս: Հեռուստացույցն էր օգնում նրան կրճատելու հավերժական թվացող օրվա երկար ժամերը:
    <<Մխիթար Սպարապետ>> ֆիլմն էր դիտում :
    - Գալիս եմ մամ ջան, ճաշը դնեմ եփելու, գամ:

    Մի աչքը պատուհանին էր: Տեսավ, թե ինչպես մեքենայով բերեցին, իջեցրին դիմացի շենքում ապրող Կարեն - Կարինեին ու գնացին: Նա արդեն վաղուց չէր ամաչում ու չէր թաքցնում իր Կարինե լինելը: Խեղճ մայրը չէր դիմացել ամոթին ու ինքնասպան էր եղել: Հորը ճակատագիրը խնայել էր՝ նա ավելի շուտ էր մահացել ու չէր հասցրել տեսնել, թե ինչպես էր որդին իր սեռը փոխել:
    Կարենը կոտրատվելով մտավ իրենց մուտքը:
    Կողքի սենյակից Մարիամի ականջին հասան Մխիթարի Սպարապետի կնոջ ՝ Սաթենիկի խոսքերը.
    - Խեղդի՛ր զավակիս:
    - Ա՜խ, խե՜ղճ մայր,- լսվում էր մոր հեկեկոցը:
    - Նա արդեն շնորհեալ է, էլ չե՛ս կարող պղծել հոգին, ինչպես որ չես կարող շուռ տալ գետի հոսանքը: Չէ՛, չես կարող:
    Մի քանի նկատողություն այստեղ: Եթե հեղինակը միջին ստատիստիկ նեղմիտ քյառթի տեսանկյունից է գրում իր պատմվածքը, ապա նշեմ, որ այդ մասսան ընթերցասիրությամբ աչքի չի ընկնում: Տրանսսեքուալի դեհումանիզացված (մարդկային գծերից զտված), ստերեոտիպային, բարոյախրատական-մեղադրողական նկարագրությունը՝ նորից ավելորդ դրամատիզացիայով (ծնողների մահ, մասնավորապես՝ մոր ինքնասպանություն, և այլն), իրոք հասուն մարդուն վայել չի: Ամեն մարդ ազատ է ունենալ իր տեսանկյունը տրանսսեքսուալիզմի նկատմամբ, բայց պրիմիտիվ, ատելությամբ ու վախով հագեցած, օտարված նկարագրությունն ու որպես հիմնավորում բերված արհեստական տրագեդիան պատմվածքը դարձնում է գրողի մակարդակից ցածր: Ասենք, առօրյա բամբասանքի մակարդակի:

    Ընդ որում, հակադրությունը «հայեցի, բարոյական, ազգային-ազատագրական, ամեն ծակով կույս» Մխիթար Սպարապետ ֆիլմի հետ, «խեղդի՛ր զավակիս», բավականին երկիմաստ սիտուացիա է առաջացնում: Հեղինակին խորհուրդ կտայի վերանայել սեփական կյանքը:

    Մյուս կողմից՝ որոշակի ու ոչ դրական պատկերացում ենք կազմում Մարիամի՝ մեր POV character-ի մասին: Նա տիպիկ հայկական «պարապ ու բամբասկոտ» կնիկ է, որը զբաղված է պատուհանից ուրիշների կյանքին հետևելով ու իրենց կյանքով ապրելով՝ սեփական առօրյայի դատարկությունը լցնելու ձև է, խոսք չկա, բայց ձանձրալի ու տհաճ կերպար է, անկախ ամեն ինչից:

    Շարունակությունը՝ հաջորդ գրառման մեջ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (09.09.2014), Արէա (09.09.2014), մարդագայլուկ (09.09.2014), Վոլտերա (09.09.2014)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատված, որն առանձնացված էր ինձ անհասկանալի պատճառներով (սոխային մելոդրամային միանում է փոքրիկ Արսենը), չեմ քննարկի՝ նախ, նոր ասելիք չկա, երկրորդ՝ առանձնապես սյուժեի համար նշանակություն չունեցող հատված է, որն ընդհանրապես կարող էր չլինել:

    Արդեն մթնում էր: Մի տաքսի մտավ բակ ու կանգնեց դիմացի շենքի դիմաց: : Մեքենայից իջավ գեր, ճաղատ գլխով միջահասակ մի տղամարդ: Ճանաչեց: Միսակն էր, Մանուշակ տատի մեծ տղան: Նա բացեց մեքենայի ետևի դուռը, իջավ կինը, հետո դեռահաս աղջնակը: Վարորդը բեռնախցիկից իջեցրեց ճամպրուկները, նստեց մեքենան ու գնաց:
    Կինը շատ գեղեցիկ էր, նկատեց Մարիամը, խնամված: Նա աղջկա ձեռքը բռնած գնաց դեպի մուտքը, ամուսնուն թողնելով մենակ ճամպրուկների հետ:
    Մարիամը աչք գցեց Մանուշակ տատի պատուհանին: Գուցե հիմա մոտեցել ու տեսնու՞մ էր, որ որդին եկել է:
    Պատուհանը բաց էր, բայց Մանուշակ տատը չկար: Արևիկն էր հայացքով ուղեկցում նրանց:
    Մարիամի սիրտը ասես բութ գործիքով սեղմեցին:

    Արսենը կրկին կառչեց մոր փեշերից.
    - Մա՜, մի՜ լացի:
    - Մինչև չլացացնի, համ չի տա կյանքին,- ծանր հոգոց քաշեց Մարիամը,- է՜, ճաշի՛ն բալես, ճաշի՜ն…
    Ոճի նկատմամբ քննադատությունը, որ առկա էր նախորդ մասերում, ակտուալ է նաև այս մասի համար: Պատմվածքի հանգուցալուծումը հիշեցնում է օդնոկլասնիկի կայքի տխուր ստատուսները.

    TXAN AMEN OR AXJKAN ASUM E VOR SIRUM E IREN ISK AXJIK@ SHRJVUM U GNUM E. MI OR TXAN NRA MOT CHI GALIS U AXJIK@ HARCNUM E TXAYI @NKEROJ@ TE NA UR E. @NKERN ASUM E, VOR TXAN MAHACEL E. U AXJIK@ GNUM E NRA GEREZMANI MOT U ASUM - NERIR, VOR CHHASCRECI GNALUC ARAJ ASEL VOR ES EL EM QEZ SIRUM. AYD TXAYI ANUNN ER ALBERT EYNSTEYN.

    Վերջնական դատավճիռ՝ վառել: Պատմվածքը հնարավոր չի փրկել ոչ մի կերպ: Եթե ես լինեի հեղինակի տեղը, բավականին կվիրավորվեի բոլոր նրանցից, ովքեր պատմվածքի տակ շնորհակալություն են հայտնել, ինչպես նաև «Գրի՛ր» մրցույթի ժյուրիի անդամներից, ում ձեռքը չի ջարդվել այս պատմվածքին բալ տալ:

    Եթե ցանկանում ես գրել, վերանայիր գրելու նկատմամբ վերաբերմունքդ ու ավելի հետաքրքիր կյանք ապրիր: Կոնկրետ այս պատմվածքն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում ու նույնիսկ հասուն գրականություն, որպես արվեստ, համարվել չի կարող: Այն պետք է վառել ու մոռանալ, որ երբևէ գոյություն է ունեցել:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (09.09.2014), Lusntag Lusine (09.09.2014), Աթեիստ (09.09.2014), մարդագայլուկ (09.09.2014), Վոլտերա (09.09.2014)

  11. #6
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, որ ժամանակ ես տրամադրել, վերլուծել ես ու թերությունները ցույց տվել: Ոչ բոլոր ասածներիդ հետ եմ համաձայն, բայց միևնույն է շնորհակալ եմ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.09.2014)

  13. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, որ ժամանակ ես տրամադրել, վերլուծել ես ու թերությունները ցույց տվել: Ոչ բոլոր ասածներիդ հետ եմ համաձայն, բայց միևնույն է շնորհակալ եմ:
    Ես հո չեմ պատրաստվում կարծիքս պարտադրել, այն էլ կետ առ կետ ինչքան օգտվես, քո օգուտն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (09.09.2014)

  15. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    73
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lusntag Lusine, շարունակիր գրել և երբեք ոչմեկի կարծիքից ՉՕԳՏՎԵՍ, որոշելու համար, գրածդ լա՞վն է, թե ոչ… Ո՛չմեկի: Նաև մնացածների՛:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (18.10.2014)

  17. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Lusntag Lusine, շարունակիր գրել և երբեք ոչմեկի կարծիքից ՉՕԳՏՎԵՍ, որոշելու համար, գրածդ լա՞վն է, թե ոչ… Ո՛չմեկի: Նաև մնացածների՛:
    The Եկվոր has spoken

    բայց լուրջ էլի, չեմ պատկերացնում, այս մարդը իրոք փորձում է լավություն արած լինել, թե «տխուր պատկերի ասպետ» մոդելի լավամարդ է ուզում դուրս գալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #10
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Lusntag Lusine, շարունակիր գրել և երբեք ոչմեկի կարծիքից ՉՕԳՏՎԵՍ, որոշելու համար, գրածդ լա՞վն է, թե ոչ… Ո՛չմեկի: Նաև մնացածների՛:
    Շնորհակալ եմ

  19. #11
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    The Եկվոր has spoken

    բայց լուրջ էլի, չեմ պատկերացնում, այս մարդը իրոք փորձում է լավություն արած լինել, թե «տխուր պատկերի ասպետ» մոդելի լավամարդ է ուզում դուրս գալ:
    Rhayader ջան շատ խիստ վիրավորական կլինի, եթե մարդ չի հավանել ու շնորհակալություն է հայտնել: Դա լավություն չի, վատությունա, բայց այս դեպքում ես համոզված եմ, որ անկեղծ է կարծիքը:
    Չնայած քո ասած լավության պահը ուրիշ տեղ նկատել եմ: Կարծում եմ նկաատած կլինես: Հեղինակը պետք է հասկանա ով ու ինչի համար, ինչից հետո է շնորհակալություն հայտնել: Այ դա վիրավորական է, երբ սկզբում արձագանք չստացած գործը ութ օր հետո հանկարծ շնորհակալություններա հավաքում:
    Եթե հավանել եմ, անմիջապես հավանություն տալիս եմ, չեմ սպասում, որ մեկը գա ասի լավնա, նոր հավանեմ: Կարծում էի այդ դեպքը նկատած կլինես, բայց դե ինչևէ
    Ինչ մնում է կարծիքներին, ես ինքս վերլուծություններ եմ անում ու եթե օգտակար խորհուրդ կա` ընդունում եմ, մեծամիտ չեմ: Միշտ էլ կարող ես իմ գործերը քննարկել, քննադատել:
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 18.10.2014, 11:49:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (18.10.2014)

  21. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Lusntag Lusine, շարունակիր գրել և երբեք ոչմեկի կարծիքից ՉՕԳՏՎԵՍ, որոշելու համար, գրածդ լա՞վն է, թե ոչ… Ո՛չմեկի: Նաև մնացածների՛:
    Իբր թե սիրուն մասերը հանած՝ մարդը քեզ խորհուրդ է տալիս երբեք ինքնակատարելագործմամբ չզբաղվել ու չօգտվել այլ մարդկանց փորձից, ինչպես նաև թքած ունենալ ընթերցողի կարծիքի վրա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    73
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Lusntag Lusine, շարունակիր գրել և երբեք ոչմեկի կարծիքից ՉՕԳՏՎԵՍ, որոշելու համար, գրածդ լա՞վն է, թե ոչ… Ո՛չմեկի: Նաև մնացածների՛:
    Նաև երբեք չթողնես ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԴ որևէ մեկը մասնակցի, իսկ ինքնակենսագրությունդ էլ ի՛նքդ կգրես, և երբ դու ինքդ իսկականից հավանես քո արարումը, վստահաբար թքած ունեցիր չհավանողների կարծիքի վրա, և օգտվիր միայն ա՛յն մարդկանց փորձից, ովքեր չեն ձգտում իրենց փորձը լկտիաբար փաթաթել քո անփորձ վզին

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (25.10.2014)

  24. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև երբեք չթողնես ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԴ որևէ մեկը մասնակցի, իսկ ինքնակենսագրությունդ էլ ի՛նքդ կգրես, և երբ դու ինքդ իսկականից հավանես քո արարումը, վստահաբար թքած ունեցիր չհավանողների կարծիքի վրա, և օգտվիր միայն ա՛յն մարդկանց փորձից, ովքեր չեն ձգտում իրենց փորձը լկտիաբար փաթաթել քո անփորձ վզին
    Հեղինակն, իհարկե, լրիվ ազատ է լսել նրա կարծիքին, ումն առավել խելամիտ կհամարի լինի կարծիքն արտահայտողն, ինչպես սիրալիր արտահայտվեցիք, լկտի, թե, ասենք, ապուշ: Ի վերջո, դա հեղինակի անձնական ընտրությունն է:

    Նույն կերպ քննադատի իրավունքն է պատմվածքի որակի հիման վրա եզրահանգումներ կատարել ու ներկայացնել հանրությանը:

    Նույն կերպ ընթերցողի իրավունքն է սիրել կամ արհամարհել գրական աշխատանքը:

    Ի վերջո, նույնիսկ աշխարհի ամենավատ գրողն իր պատկերացումների մեջ հանճար է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (25.10.2014)

  26. #15
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև երբեք չթողնես ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԴ որևէ մեկը մասնակցի, իսկ ինքնակենսագրությունդ էլ ի՛նքդ կգրես, և երբ դու ինքդ իսկականից հավանես քո արարումը, վստահաբար թքած ունեցիր չհավանողների կարծիքի վրա, և օգտվիր միայն ա՛յն մարդկանց փորձից, ովքեր չեն ձգտում իրենց փորձը լկտիաբար փաթաթել քո անփորձ վզին
    Ինքնակատարելագործվում եմ շատ կարդալով, ներկա պահին աուդիոգրքեր լսելով` ժամանակս շատ քիչ է կարդալու համար: Գրում եմ ինձ հուզող թեմաների մասին, ինչքան էլ ասվի, որ դա արդեն ծեծված է և այլն... Այդ դեպքում մտածում եմ այնպես պետք է գրել, որ ծեծված թեման հիացնի ու անգամ հետաքրքիր լինի: Աշխատում եմ այդ ուղղությամբ` գտնել իմ ոճը, իմ պատմողական լեզուն, որից առաջին հերթին ես գոհ կլինեմ: Այդքանին հասնելու համար շատ ու շատ աշխատել է հարկավոր, որին պատրաստ եմ:

    Շնորհակալ եմ ձեզ, Ձեր անկեղծ կարծիքի ու խորհրդի համար:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (29.10.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  2. Արձակ. Համը
    Հեղինակ՝ Եկվոր, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.01.2013, 00:49
  3. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  4. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  5. Արձակ. Արցունքի համը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 22.07.2009, 21:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •