Մի քանի նկատողություն այստեղ: Եթե հեղինակը միջին ստատիստիկ նեղմիտ քյառթի տեսանկյունից է գրում իր պատմվածքը, ապա նշեմ, որ այդ մասսան ընթերցասիրությամբ աչքի չի ընկնում: Տրանսսեքուալի դեհումանիզացված (մարդկային գծերից զտված), ստերեոտիպային, բարոյախրատական-մեղադրողական նկարագրությունը՝ նորից ավելորդ դրամատիզացիայով (ծնողների մահ, մասնավորապես՝ մոր ինքնասպանություն, և այլն), իրոք հասուն մարդուն վայել չի: Ամեն մարդ ազատ է ունենալ իր տեսանկյունը տրանսսեքսուալիզմի նկատմամբ, բայց պրիմիտիվ, ատելությամբ ու վախով հագեցած, օտարված նկարագրությունն ու որպես հիմնավորում բերված արհեստական տրագեդիան պատմվածքը դարձնում է գրողի մակարդակից ցածր: Ասենք, առօրյա բամբասանքի մակարդակի:- Մարիամ ջան արի՜, հազիվ մի կարգին ֆիլմ են ցույց տալիս,- լսվեց կողքի սենյակից: Մայրն էր:Շուտով տարին կլրանար, որ ոտքերը չէր զգում, բուժումներն էլ արդյունք չէին տալիս: Հեռուստացույցն էր օգնում նրան կրճատելու հավերժական թվացող օրվա երկար ժամերը:
<<Մխիթար Սպարապետ>> ֆիլմն էր դիտում :
- Գալիս եմ մամ ջան, ճաշը դնեմ եփելու, գամ:
Մի աչքը պատուհանին էր: Տեսավ, թե ինչպես մեքենայով բերեցին, իջեցրին դիմացի շենքում ապրող Կարեն - Կարինեին ու գնացին: Նա արդեն վաղուց չէր ամաչում ու չէր թաքցնում իր Կարինե լինելը: Խեղճ մայրը չէր դիմացել ամոթին ու ինքնասպան էր եղել: Հորը ճակատագիրը խնայել էր՝ նա ավելի շուտ էր մահացել ու չէր հասցրել տեսնել, թե ինչպես էր որդին իր սեռը փոխել:
Կարենը կոտրատվելով մտավ իրենց մուտքը:
Կողքի սենյակից Մարիամի ականջին հասան Մխիթարի Սպարապետի կնոջ ՝ Սաթենիկի խոսքերը.
- Խեղդի՛ր զավակիս:
- Ա՜խ, խե՜ղճ մայր,- լսվում էր մոր հեկեկոցը:
- Նա արդեն շնորհեալ է, էլ չե՛ս կարող պղծել հոգին, ինչպես որ չես կարող շուռ տալ գետի հոսանքը: Չէ՛, չես կարող:
Ընդ որում, հակադրությունը «հայեցի, բարոյական, ազգային-ազատագրական, ամեն ծակով կույս» Մխիթար Սպարապետ ֆիլմի հետ, «խեղդի՛ր զավակիս», բավականին երկիմաստ սիտուացիա է առաջացնում: Հեղինակին խորհուրդ կտայի վերանայել սեփական կյանքը:
Մյուս կողմից՝ որոշակի ու ոչ դրական պատկերացում ենք կազմում Մարիամի՝ մեր POV character-ի մասին: Նա տիպիկ հայկական «պարապ ու բամբասկոտ» կնիկ է, որը զբաղված է պատուհանից ուրիշների կյանքին հետևելով ու իրենց կյանքով ապրելով՝ սեփական առօրյայի դատարկությունը լցնելու ձև է, խոսք չկա, բայց ձանձրալի ու տհաճ կերպար է, անկախ ամեն ինչից:
Շարունակությունը՝ հաջորդ գրառման մեջ:
Էջանիշներ