User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Կյանքի համը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի համը

    Կյանքի համը


    Սոխը մանկությունից չէր սիրում: Ճաշի միջից առանձնացնում էր, շարում ափսեի եզրին ու ճաշը զգուշությամբ ուտում, որ չնկատած սոխը պատահաբար չընկնի ատամի տակ: Դեռ մանուկ ժամանակից գիտեր, որ սոխը մինչև ճաշին համ տալը մորը մրմուռ էր տվել, լացացրել, հետո նոր՝ արտասուքի հետ համեմել ճաշը:


    Հիմա Մարիամը արդեն ինքն էր ճաշը պատրաստում: Սոխը մանր – մանր կտրատում էր, որ աչքը ճաշի մեջ չտեսնի, բայց էլի փնտրում էր, գտնում ու շարում ափսեի եզրին:
    Այսօրվա սոխը շատ է կծու: Մրմուռից արցունքները կաթում են, աչքերը փակվում: Մոտեցավ խոհանոցի բաց պատուհանին: Դրսում տաք, արևոտ գարնանային օր էր:
    Մաքուր օդը հանգստացրեց աչքերի մրմուռը: Աչքն ընկավ դիմացի շենքի Մանուշակ տատի պատուհանին: Փակ էր: Վարագույրները կարծես անշարժ էին մնացել երեկվանից՝ կիսաբաց: Ամեն օր այս ժամին պատուհանը բաց էր լինում ու Մանուշակ տատն էլ կռնթած բազրիքին պատուհանից ժամերով նայու՜մ էր, նայու՜մ: Ասես սպասում էր որդիներին, որ մի քանի րոպեով էին տանից դուրս եկել ու ուր որ է տուն էին գալու: Երբ մի մեքենա էր մտնում բակ, անհանգիստ շարժումներ էր անում, լարում տեսողությունը, բայց ամեն անգամ հուսախաբ էր լինում:

    Մանուշակ տատը երկու տղա ուներ: Ընտանիքներով մեկնել էին Ռուսաստան աշխատելու ու մնացել էին այնտեղ: Ասում էր զանգում են շուտ շուտ, բայց աչքերը մատնում էին սրտի կարոտը, կսկիծը, ծնողական վիշտը: Ծերությունից չէր, չէ՛, միայնությունից ու որդիների անտարբերությունից էր, որ ամփոփվել էր իր մեջ, ճերմակել, կուչ եկել, դարձել մի բուռ: Աչքերը միշտ թաց էին, ասես արտասուքը սառել ու մնացել էր նրա աչքերում:
    Մանուշակ տատի քրոջ աղջիկը՝ Արևիկն էր ամեն օր այցի գալիս նրան, հաց բերում, երբեմն ձեռքը բռնած իջեցնում բակ: Նստում էին բակի միակ նստարանին, զրուցում: Բակում խաղացող երեխաներին կոնֆետներ էր հյուրասիրում, շոյում նրանց գլուխը ու մի ծանր հոգոց էր գալիս սրտի խորքից: Թոռների կարոտից էր, որոնց չէր տեսել, քանի որ Ռուսաստանում էին ծնվել ու ոչ մի անգամ չէին եկել Հայաստան:



    * * *

    - Մարիամ ջան արի՜, հազիվ մի կարգին ֆիլմ են ցույց տալիս,- լսվեց կողքի սենյակից: Մայրն էր:Շուտով տարին կլրանար, որ ոտքերը չէր զգում, բուժումներն էլ արդյունք չէին տալիս: Հեռուստացույցն էր օգնում նրան կրճատելու հավերժական թվացող օրվա երկար ժամերը:
    <<Մխիթար Սպարապետ>> ֆիլմն էր դիտում :
    - Գալիս եմ մամ ջան, ճաշը դնեմ եփելու, գամ:


    Մի աչքը պատուհանին էր: Տեսավ, թե ինչպես մեքենայով բերեցին, իջեցրին դիմացի շենքում ապրող Կարեն - Կարինեին ու գնացին: Նա արդեն վաղուց չէր ամաչում ու չէր թաքցնում իր Կարինե լինելը: Խեղճ մայրը չէր դիմացել ամոթին ու ինքնասպան էր եղել: Հորը ճակատագիրը խնայել էր՝ նա ավելի շուտ էր մահացել ու չէր հասցրել տեսնել, թե ինչպես էր որդին իր սեռը փոխել:
    Կարենը կոտրատվելով մտավ իրենց մուտքը:
    Կողքի սենյակից Մարիամի ականջին հասան Մխիթարի Սպարապետի կնոջ ՝ Սաթենիկի խոսքերը.
    - Խեղդի՛ր զավակիս:
    - Ա՜խ, խե՜ղճ մայր,- լսվում էր մոր հեկեկոցը:
    - Նա արդեն շնորհեալ է, էլ չե՛ս կարող պղծել հոգին, ինչպես որ չես կարող շուռ տալ գետի հոսանքը: Չէ՛, չես կարող:



    * * *

    Վազելով խոհանոց մտավ փոքրիկ Արսենը: Նոր էր քնից արթնացել: Տեսնելով մոր թաց աչքերը, կախվեց փեշից.
    - Մամ, մի՜ լացի:
    - Չեմ լացում բալես, ճաշի համար սոխ եմ կտրատել, աչքերս մռմռացրել է:
    - Բայց ես տեսնում եմ, որ լաց ես եղել,- մանկական միամտությամբ պնդում էր փոքրիկը:


    * * *

    Արդեն մթնում էր: Մի տաքսի մտավ բակ ու կանգնեց դիմացի շենքի դիմաց: : Մեքենայից իջավ գեր, ճաղատ գլխով միջահասակ մի տղամարդ: Ճանաչեց: Միսակն էր, Մանուշակ տատի մեծ տղան: Նա բացեց մեքենայի ետևի դուռը, իջավ կինը, հետո դեռահաս աղջնակը: Վարորդը բեռնախցիկից իջեցրեց ճամպրուկները, նստեց մեքենան ու գնաց:
    Կինը շատ գեղեցիկ էր, նկատեց Մարիամը, խնամված: Նա աղջկա ձեռքը բռնած գնաց դեպի մուտքը, ամուսնուն թողնելով մենակ ճամպրուկների հետ:
    Մարիամը աչք գցեց Մանուշակ տատի պատուհանին: Գուցե հիմա մոտեցել ու տեսնու՞մ էր, որ որդին եկել է:
    Պատուհանը բաց էր, բայց Մանուշակ տատը չկար: Արևիկն էր հայացքով ուղեկցում նրանց:
    Մարիամի սիրտը ասես բութ գործիքով սեղմեցին:

    Արսենը կրկին կառչեց մոր փեշերից.
    - Մա՜, մի՜ լացի:
    - Մինչև չլացացնի, համ չի տա կյանքին,- ծանր հոգոց քաշեց Մարիամը,- է՜, ճաշի՛ն բալես, ճաշի՜ն…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (07.07.2014), enna (07.12.2013), Sambitbaba (07.12.2013), Այբ (07.12.2013), Եկվոր (21.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  2. Արձակ. Համը
    Հեղինակ՝ Եկվոր, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.01.2013, 00:49
  3. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  4. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  5. Արձակ. Արցունքի համը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 22.07.2009, 21:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •