User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Մենք՝ մի օր...

  1. #1
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենք՝ մի օր...

    Նարե


    - Երեք ամիս էր արդեն, ինչ ճանաչում էի իրեն... Նա էր իմ աշխարհը, իմ կյանքն ու հեքիաթն էր, իր հետ էր կյանքս իմաստավորվում, ու ամեն բացվող օրս լուսավոր ու գունավոր էր դառնում: Նրա հետ էի , որ դադարում էի մտածել մենակ իմ մասին: Էսպես մեր լուսավոր աշխարհում մենք երկուսս էլ ապրում էինք մեր տասնվեցամյա ամենապարզ ու ամենամաքուր սերը...
    Եկավ մի օր, ինձ համար սև ու մութ օր, երբ նա ինձ ասաց, որ հեռանալու է, ընտանիքով էին գնում, պիտի բաժանվեինք...ու թեկուզ կարոտս խեղդելու էր, թեկուզ ինձ համար ուրիշ լուսավոր կետ չէր լինելու, որի համար պիտի ապրեի, թեկուզ ինձ համար էդքան դառը ու խեղդող էր այս ամենը, միևնույնն է ՝ դա էր ճշմարտությունը, ու ես ՝ Նարես, ոչինչ իզօրու չէի այլևս փոխելու... ես ոչինչ էի էս դեպքում:
    Ու ես փորձում էի ինձ լցնել իրենով, ես մեր օրերը ողողում էի մեզանով, մեր լույսով, որ ինձ չմոռանար, որ հոգով չլքեր ինձ , որ մեզ չմոռանար:
    Բայց մենք խոսատացանք, մենք երդվեցինք , որ էնտեղ մի օր, շատ հեռվում, երբ ինքնս էլ էնտեղ կլինեմ, մենք հանդիպելու ենք:


    Վահե


    - Շատ ժամանակ էր անցել մեր բաժանումից, բայց ես հոգուս էն ամենատաք ու լուսավոր անկյունում, դեռ Նարեի անունն էի փայփայում: Ինքն էր իմ այն մաքուր կետը, իմ պատանեկության, նոր սկսող գիտակցաբար կյանքի՝ ամենամաքուր էջը:
    Էլ պատանի չէի, արդեն տաս տարի էր անցել այդ բաժանումից, որը այդ ժամանակ վեր էր ինձանից, արդեն աշխատանք ունեի, ու շատ անծանոթ ու տարբեր մարդիկ էին եկել ու անցել կողքովս, հոգովս, բայց դու՜....
    Ինչքան ուժեղ էիր դու, ինչքան ամուր էիր դու հոգուս խորքում, որ մինչ հիմա ամեն փոքրիկ մանրուք , երբ հանկարծ քեզ է հիշեցնում, ներսս ամեն ինչ տակնուվրա է լինում: Դու իմ մեջ էիր, իմ արյանս մեջ, իմ երակներում, իմ հուշերում, իմ միտքն ու շարժումն էիր, դու իմն էիր:
    Արդեն հասուն էի , աշխատանք ունեի, բնակարան, ու առօրյա իմ աշխատանքային կերպարի մեջ մոռացել էի ինքս ինձ:
    Եկավ մի օր, երբ ինձ գործուղման ուղարկեցին՝ Իսպանիա, ու ես անգամ մոռացել էի ,որ....
    Ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվանիցս ուժասպառ, շտապում էի ետ գալ իմ քաղաք, իմ տուն՝ Փարիզ: Շենքից դուրս գալիս ծանոթ բույր, որ մի ամբողջ ներաշխարհ փոթորկեց իմ մեջ, ինձ գցեց խելագարության գիրկը, ու չհասկանալով թե ինչ կատարվեց ինձ հետ, այդ գլխապտույտ սիրահարություն առաջացնող բույրը, ինձ շրջեց այն ուղղությումբ, որից արդեն արբած էի:
    Այդ նա էր...


    Նարե


    - Շատ էի փոխվել, մեծացել...երևի՜: Բայց էլ էն աղջնակը չէի, որ կայի, որ երազկոտ էի մահու չափ, որ ոչ մեկ չէր կարող փոխել իմ երազանքները , կոտրել հոգիս, ես էի իմ ստեղծած տան ՝ իմ աշխարհի արքայադուստրը, բայց էլ այն չէի՝ տաս երկարուձիգ տարիները իրենց գործն արել էին.... իհարկե սրտիս էն մութ անկյունում, անցայլից խունացած ու գորշացած լուսավոր անկյունում՝ շունչս ու հոգիս դեռ սպասում էր իրեն:
    Ես այնտեղ էի, որտեղ խոստացել էինք հանդիպել, բայց, երբ տարիներ են անցնում, երբեմն հուշերիդ գիրկն ընկնելիս, հասկանում ես, որ միգուցե շատ երազկոտ ես եղել, չափազանցրել ես, միգուցե մտացածին երևություներն ու հեքիաթները կրծել են հոգիդ, ու դու ուղղակի երազել ես...
    միևնույն ժամանակ, հոգուդ խորքում չէիր ուզում մարել էն կրակը , հույսի էն նշույլը, որ միգուցե՜....
    Չգիտեմ դժվարանում եմ բացատրել , այդ ինչ կատարվեց ներսում իմ, երբ այդքան ինձ համար թանկ, կարոտով լի, ու տաքուկ ձայնը շատ հարցականներով ու հիացմուքնով բացականչեց.


    - Նարե՜...





    հ.գ՝
    ժող վախվխելով եմ դրել, գիտեք վաղուց չէի կարողանում գրել, ոգեշնչման աղբյուր չկար, բայց սպասում եմ, կարծիքների, ու պատրաստ եմ քարկոծման...
    աշխատել եմ վրան , խմբագրել եմ, ու դրել ձեր հայացքի տակ...խիստ չդատեք, վախում եմ...


    կերպարների անունները սիրելի են իմ կողմից, իսկ պատմվածքս իրական է կիսով չափ, մնացածը ցանկությունս է, ուզում եմ, որ էդպես շարունակվի...
    Վերջին խմբագրող՝ Meme: 03.12.2013, 21:21:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.12.2013), E-la Via (04.12.2013), enna (03.12.2013), keyboard (03.12.2013), Lusntag Lusine (04.12.2013), Sambitbaba (04.12.2013), unknown (03.12.2013), VisTolog (04.12.2013), Այբ (04.12.2013), Արէա (04.12.2013), Նարե91 (03.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (03.12.2013)

  3. #2
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեմե ջան լավն է, բայց խմբագրելու անհրաժեշտություն կա:

    - Երեք ամիս էր արդեն, ինչ ճանաչում էի իրեն... Նա էր իմ աշխարհը, իմ կյանքն ու հեքիաթն էր, իր հետ էր կյանքս իմաստավորվում, ու ամեն բացվող օրս լուսավոր ու գունավոր էր դառնում:

    - Երեք ամիս էր արդեն, ինչ ճանաչում էի իրեն... Նա էր իմ աշխարհը, իմ կյանքն ու հեքիաթը: Իր հետ էր կյանքս իմաստավորվում, ու ամեն բացվող օրս լուսավոր ու գունավոր դառնում:

    Նորից կարդա ու համոզված եմ շատ գեղեցիկ կխմբագրես:
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 04.12.2013, 11:23:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (04.12.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեմե ջան լավն է, բայց խմբագրելու անհրաժեշտություն կա:

    - Երեք ամիս էր արդեն, ինչ ճանաչում էի իրեն... Նա էր իմ աշխարհը, իմ կյանքն ու հեքիաթն էր, իր հետ էր կյանքս իմաստավորվում, ու ամեն բացվող օրս լուսավոր ու գունավոր էր դառնում:

    - Երեք ամիս էր արդեն, ինչ ճանաչում էի իրեն... Նա էր իմ աշխարհը, իմ կյանքն ու հեքիաթը: Իր հետ էր կյանքս իմաստավորվում, ու ամեն բացվող օրս լուսավոր ու գունավոր դառնում:

    Նորից կարդա ու համոզված եմ շատ գեղեցիկ կխմբագրես:
    Լusntag Lusine ջան, շնորհակալ եմ , ես ինքս քանի անգամ կարդացել եմ, բայց չի ստացվել, երևի պետք էր ձեր աջակցությունը, որ տեսնեի սխալներս...

    հ.գ՝
    ժող, շնորհակալ եմ նաև էս շնորհակալությունների համար, մեծ արժեք ունի էս ամենը ինձ համար...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (04.12.2013), Lusntag Lusine (04.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •