Այս պահին առկա հիշեցումներն են.
- Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 1
- Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2
- Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 12
- Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր
- Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր
- Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր
- Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր
- 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց Հայաստանի անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
- 1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։
- 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։
- Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 1. «Հայաստանի հանրապետության լեզվական քաղաքականությունը»
- Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 2. «Կրթության լեզուն»
- Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»
- Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»- Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»
- Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել հայերեն:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»
- Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»
- Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»
- 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչությունը հանրաքվեով վերանվաճեց անկախությունը:
Նոր հիշեցումների առաջարկները կարող եք գրել հենց այս թեմայում:
Նախաձեռնության մասին քննարկումը, կարծիքները, մեկնաբանությունները ողջունվում են:
Էջանիշներ