User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հիշեցումներ՝ ակումբի կողմից

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հիշեցումներ՝ ակումբի կողմից

    Հաշվի առնելով վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները, ընդառաջ գնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին` akumb.am առաջին ամբողջովին հայերեն ու հայատառ ֆորումը սկսել է հիշեցումների շարք: Կայքի վերին հատվածում յուրաքանչյուր թարմացման ժամանակ մեջբերումներ են կատարվում ՀՀ Սահմանադրությունից, Հայաստանի Անկախության հռչակագրից, ՀՀ լեզվի մասին օրենքից, ինչպես նաև բերվում են որոշ պատմական դրվագներ:

    Մեջբերումների նպատակն է հիշեցնել, թե անկախություն ձեռք բերելու համար Հայաստանն ինչ ճանապարհ է անցել, բնակչության քանի տոկոսն է կողմ քվեարկել անկախացմանն ու ինքնիշխանությանը, ժողովրդավարական երկիր կառուցելուն, որն է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, այն ինչ կարգավիճակ ունի և այլն:

    Հայկական այլ կայքերին և ֆեյսբուքյան էջերին առաջարկում ենք միանալ նախաձեռնությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (01.12.2013), Chilly (01.12.2013), DavitH (09.12.2013), Enna Adoly (01.12.2013), Jarre (01.12.2013), John (01.12.2013), Lílium (01.12.2013), Norton (01.12.2013), Rammstein (08.12.2013), Sagittarius (02.12.2013), Sambitbaba (01.12.2013), Second Chance (03.12.2013), shatboyov (15.12.2013), V!k (01.12.2013), _Հրաչ_ (01.12.2013), Աթեիստ (01.12.2013), Անվերնագիր (01.12.2013), Արամ (01.12.2013), Ձայնալար (01.12.2013), մարդագայլուկ (01.12.2013), Տրիբուն (01.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (05.12.2013)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այս պահին առկա հիշեցումներն են.
    • Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
      ՀՀ Սահմանադրություն, Հոդված 1

    • Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
      ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2

    • Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
      ՀՀ Սահմանադրություն, Հոդված 12

    • Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
      Հայաստանի անկախության մասին հռչակագիր
    • Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
      Հայաստանի անկախության մասին հռչակագիր

    • Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
      Հայաստանի անկախության մասին հռչակագիր

    • Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
      Հայաստանի անկախության մասին հռչակագիր

    • 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց Հայաստանի անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

    • 1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։

    • 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

    • Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 1. «Հայաստանի հանրապետության լեզվական քաղաքականությունը»

    • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 2. «Կրթության լեզուն»

    • Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»

    • Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»
    • Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»

    • Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել հայերեն:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»

    • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»

    • Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
      ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»

    • 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչությունը հանրաքվեով վերանվաճեց անկախությունը:



    Նոր հիշեցումների առաջարկները կարող եք գրել հենց այս թեմայում:
    Նախաձեռնության մասին քննարկումը, կարծիքները, մեկնաբանությունները ողջունվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.12.2013), Bruno (01.12.2013), Chilly (01.12.2013), Enna Adoly (01.12.2013), Jarre (01.12.2013), John (01.12.2013), Lílium (01.12.2013), Norton (01.12.2013), Peace (01.12.2013), Sagittarius (02.12.2013), Sambitbaba (01.12.2013), Արամ (01.12.2013), Ձայնալար (01.12.2013), մարդագայլուկ (01.12.2013), Նաիրուհի (01.12.2013), Տրիբուն (01.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.12.2013)

  5. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,087
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, էս կետը ավելորդ ա, irrelevant .. հանի թող գնա ..

    Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
    Հայաստանի անկախության մասին հռչակագիր
    Անկախության հռչակագրի պահին կարող ա իմաստ ուներ, իսկ հիմա բացարձակ չունի, քանի որ ԽՍՀՄ չկա, որի ազգային-պետական կազմավորումների հետ հարաբերություններ հաստատես: Եթե շատ ես ուզում, որ արտաքին քաղաքականության մասին մի բան լինի ցանկում, մտցրա Սահմանադրության 9-րդ հոդվածը:

    Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 01.12.2013, 14:47:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.12.2013)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,087
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ...

    1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։
    Վրաստանին իրար արած բոլոր քայլերի համար պետք ա միշտ արժանին մատուցել, որպես հիշեցում, որ մենք ոչխար են Քանի որ Վրաստանն այլևս ԱՊՀ անդամ չի, խնդրում եմ տեքստը խմբագրել հետևյալ կերպ.

    1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց, սակայն 2009 թվականին օգոստոսի 18-ից դադարեցրեց անդամությունը) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (01.12.2013), Chuk (01.12.2013), Աթեիստ (01.12.2013)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կփոխեմ Տրիբուն ձյա, շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,087
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    [*]Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
    ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 1. «Հայաստանի հանրապետության լեզվական քաղաքականությունը»
    Էս էլ օրենքի ֆուֆլոն ա էլի .. գրական արևելահայերենը երևի ավելի կոռեկտ կլիներ, քանի որ արևմտահայերենն էլ ա գրական:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.12.2013), Mephistopheles (08.12.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,916
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ օրենքի ֆուֆլոն ա էլի .. գրական արևելահայերենը երևի ավելի կոռեկտ կլիներ, քանի որ արևմտահայերենն էլ ա գրական:
    Հա, բայց քո ասածն էլ ա շատ ընդհանուր… ավելի կոռեկտ կլիներ "Ռոբերտ Քոչարյանի հայերենը" կամ "Րաֆֆի Հովհաննիսյանի հայերենը"… վերջինը, իհարկե, ընդամենը մի մարդ ա խոսում ու հասկանում, բայց դե…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.04.2016, 00:16
  2. MMS VivaCell'ի կողմից
    Հեղինակ՝ armanxxx, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 26.07.2008, 17:05
  3. MMS Armentel-ի կողմից
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 10.01.2008, 17:10
  4. Փոքրիկ էդյուտ Sartoriusi կողմից
    Հեղինակ՝ Sartorius, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.01.2008, 12:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •