Չամիչ ջան, դե տարբեր բաներ կարելի ա հասկանալ Դե օրինակ որ ես ոչ թե նամուսով հայ աղջկա պես տասնութը լրանալուն պես պսակվել եմ, այլ տեսակ-տեսակ ընկերներ եմ ունեցել ու ռադ եմ արել, շատերը բացատրում են նրանով, որ ծնողներս ամուսնալուծված են, պապա չկար գլխիս, որ սանձերս ձգեր: Կամ էն տղան, որի հետ խմում էի ու խոսում էս թեմայով, բավական ակտիվ մեկն ա, զանազան քաղաքացիական նախաձեռնությունների անդամ ա, ոչ թե շարքային քյառթու: Կամ որ ես հեծանիվ եմ քշում` դեմ գնալով լիքը հայկական ստերեոտիպների (էդ ակումբում ա է, որ ջան ասում, ջան լսում ենք, Հայաստանում լուռ մեծամասնություն կա, որ համոզված ա աղջիկը չպիտի հեծանիվ քշի): Ու ինձ հետաքրքիր ա` իմ վարքն ինչու՞ ա սենց: Որովհետև ծնողներս ամուսնալուծվա՞ծ են, թե՞ որովհետև ես իմ ազատամիտ ծնողների ազատամիտ զավակն եմ, ու սենց էի լինելու, նույնիսկ եթե իրանք միասին լինեին: Ինձ թվում ա` վերջինը:
Չբռմե՞մ ապացուցեմ, որ ազատամիտ չես ընդամենը մեկ ազատամիտ հարցով
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էջանիշներ