Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց եթե նկատել ես, իմ տված հարցը հենց քո տված առաջին հարցն ա Հետո, չեմ ուզում իմ կարծիքը պարտադրել, ոմանց համար դա ազատամտություն չի, փչացածություն ա, ոչ թե ազատամիտ ծնողներ ունենալու, այլ մի ծնողի բացակայության արդյունք ա: Ուղղակի հետաքրքիր ա տարբեր կարծիքներ լսելը:
Չէ, Բյուր, նույնը չի, ֆունդամենտալ տարբեր են՝

արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են
արդյո՞ք ազատամիտ ծնողների երեխաները ավելի ազատամիտ են:
Դրա համար էլ նախորդ ամբողջ էջը «ամուսնալուծություն»-«ազատամիտ երեխա» գոյություն չունեցող պատճառահետևանքային կապն ա քննարկվում: Իրանց մեջ կա կորրելացիա, քանի որ երկուսն էլ «ազատամիտ ծնողներ»-ի հետևանքն են, բայց չկա պատճառահետևանքային կապ:

Իհարկե, եթե դու հակառակն ես գտնում ու համարում ես, որ կա պատճառահետևանքային կապ, պետք է ապացուցես, բայց միայն կորրելացիան մատնանշելը բավարար չէ: