User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Ամուսնալուծված ընտանիքի երեխաները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուսնալուծված ընտանիքի երեխաները

    Էս թեման վաղուց էի ուզում բացել, բայց մտածում էի` ոնց էլ չլինի, կլինի էսպիսի թեմա ակումբում: էսօր վերջապես որոնեցի, չգտա: Բացում եմ թեման ու ակնկալում բուռն քննարկումներ (առանց միմյանց վիրավորելու, հաշվի առնելով նաև, որ նուրբ թեմա է):

    Իմ շրջապատում ահագին շատ են ամուսնալուծված ընտանիքների երեխաները, ավելի շատ, քան ամուսնալուծված ընտանիքների տոկոսային հարաբերությունը: Իրականում դա էնպիսի թեմա չի, որ ամեն օր քննարկվում ա, բայց երբ հայտնաբերում ես, ահագին զարմանում ես: Եթե մի կողմ թողնենք արտասահմանցի ընկերներիս և կենտրոնանանք հայերի վրա, ապա մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. ամուսնալուծված ծնողների երեխաներն ավելի ազատամիտ են: Հա, ուրեմն սա նկատել եմ, երբ իմ ընկերներից մեկի հետ, որը նույնպես ամուսնալուծված ընտանիքի զավակ է, Երևանի փաբերից մեկում խմում էինք, ու ասենք ըստ ստանդարտ հայկական պատկերացումների ես պիտի փչացած լինեի, ինքը` եվրոգոմիկ:

    Ուզում էի հարց տալ. արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ են: Իսկ գուցե դուք դա ուրի՞շ բառով եք կոչում (օրինակ` սանձարձակություն, փչացածություն և այլն): Եվ երկրորդ հարցը. եթե այո, ապա ինչո՞վ եք դա բացատրում:

    Ըստ էության, դրա հայկական ավանդական բացատրությունն այն է, որ «պապան գլխին չի էղել, որ սանձերը ձգի»: Անկեղծ ասած, ես բոլորովին համաձայն չեմ էս մտքի հետ: Մեկ այլ բացատրություն է մտքովս անցել, այն է` ամուսնալուծվող ծնողներն իրենք իրենց հերթին ազատամիտ են: Չէ՞ որ մեր երկրում հաճախ թարս են նայում ամուսնալուծված ընտանիքներին (գոնե էդպես էր 90-ականների սկզբին) կամ բազմաթիվ զույգեր, չնայած լիքը կռիվ-ղալմաղալին ու սարսափելի ընտանեկան կյանքին, «հանուն երեխաների» կամ «բա մարդիկ ինչ կասեն» պատճառաբանություններով մի կերպ դիմանում են: Իսկ ազատամիտ զույգերը, տեսնելով, որ անտանելի է համատեղ կյանքը, ամուսնալուծվում են: Ու իրենց երեխաներին դաստիարակում են իրենց պես ազատամիտ (գենետիկան էլ մի կողմից):

    Մի խոսքով, դուք էլ ձեր կարծիքներն ասեք:

    Մի հատ էլ disclaimer. ես բնավ նկատի չունեմ, որ չամուսնալուծված ընտանիքներն ազատամիտ չեն:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.11.2013), boooooooom (22.11.2013), Claudia Mori (22.11.2013), enna (23.11.2013), Jarre (22.11.2013), keyboard (22.11.2013), Lílium (22.11.2013), Lusntag Lusine (27.11.2013), Ripsim (22.11.2013), Ruby Rue (22.11.2013), Smokie (22.11.2013), VisTolog (22.11.2013), Աթեիստ (22.11.2013), Արևհատիկ (06.12.2013), Ձայնալար (22.11.2013), մարդագայլուկ (09.08.2014), Նաիրուհի (22.11.2013), Ուլուանա (22.11.2013), Տրիբուն (22.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների երեխաները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1381
    Վերջինը: 09.03.2023, 20:57
  2. Հայ երեխաները` բռնության զոհ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 01.09.2020, 04:47
  3. Երեխաները՝ մենակ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.11.2016, 15:40
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  5. Եթե ընտանիքի անդամը վտանգ է ներկայացնում ընտանիքի համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 25.11.2008, 19:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •