

Չէ, Բյուր, նույնը չի, ֆունդամենտալ տարբեր են՝
արդյոք գտնու՞մ եք, որ ամուսնալուծված ընտանիքների երեխաներն ավելի ազատամիտ ենԴրա համար էլ նախորդ ամբողջ էջը «ամուսնալուծություն»-«ազատամիտ երեխա» գոյություն չունեցող պատճառահետևանքային կապն ա քննարկվում: Իրանց մեջ կա կորրելացիա, քանի որ երկուսն էլ «ազատամիտ ծնողներ»-ի հետևանքն են, բայց չկա պատճառահետևանքային կապ:արդյո՞ք ազատամիտ ծնողների երեխաները ավելի ազատամիտ են:
Իհարկե, եթե դու հակառակն ես գտնում ու համարում ես, որ կա պատճառահետևանքային կապ, պետք է ապացուցես, բայց միայն կորրելացիան մատնանշելը բավարար չէ:

Հա, ուրիշ կերպ էի կարդացել հարցդ
Չէ, ես պատճառահետևանքային կապ չեմ տեսնում: Էսպես ա պատճառահետևանքայինը. ազատամիտ ծնողներ լինելու արդյունքում էդ ծնողներն ամուսնալուծվում են (ոչ միշտ, բայց ավելի շատ, քան եթե ազատամիտ չեն) և էդ նույն ազատամիտ լինելու արդյունքում իրենց երեխաներն ավելի ազատամիտ են: Ուղղակի ասում եմ` գուցե կա՞ն մարդիկ, որ էդպես չեն կարծում: Մի քանի հոգի էս թեմայում հարցը տարան դեպի ամուսնալուծություն-ազատամիտ երեխաներ պատճառ-հետևանք:
Sagittarius (22.11.2013)

Կարծում եմ, որ եթե բոլոր մարդիկ ազատամիտ լինեին, ամուսնալուծությունների թիվը կտրուկ կաճեր, գուցե նույնիսկ մի քանի անգամ։ Բայց հաշվի առնելով, թե մարդիկ ինչքան տարբեր պատճառներով ու տարբեր հանգամանքներում են բաժանվում, որոնցից շատերը ոչ մի կապ չունեն ազատամտության հետ, չէի ասի, թե ընդհանուր առմամբ ամուսնալուծվածների երեխաներն ավելի ազատամիտ են։ Սա ասում եմ որպես ամուսնալուծված ծնողների երեխա։ Իմ ծնողների դեպքն էն դեպքերից է, որ եթե ազատամիտ չլինեին, չէին բաժանվի, որովհետև ո՛չ դավաճանության, ո՛չ բռնության կամ նմանատիպ խնդիր չի եղել։ Բայց միաժամանակ չեմ կարծում, թե ես պակաս ազատամիտ կլինեի, եթե իրենք ամուսնալուծված չլինեին։ Իմ շրջապատում լիքը ամուսնալուծվածներ են եղել և կան, որոնց մեծ մասը բոլորովին էլ ազատամիտ չի. օրինակ, ամուսինը դավաճանում էր մշտապես, կամ ծեծում էր, կամ անընդունելի շատ խմում էր և այլն, էդ պատճառով էլ ամուսնալուծվել են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Ես էնքան էլ համաձայն չեմ, որ ամուսնալուծությունը կարող ա հանգեցնել երեխաների ազատամտության։ Այ, սանձարձակության կարող ա հանգեցնել, բայց ազատամտության՝ դժվար, իմ կարծիքով։ Հա, բնականաբար, ծնողների ամուսնալուծության հետևանքով լուրջ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ, բայց ինձ թվում ա՝ ոչ թե դրանք հաղթահարելու հետևանքով ա երեխան ազատամիտ դառնում, այլ, ավելի շուտ՝ ազատամիտ լինելու շնորհիվ ա հաղթահարում։ Խոսքն, իհարկե, շրջապատի արձագանքին, վերաբերմունքին «դիմանալու» մասին ա, ոչ թե ընտանեկան իրավիճակների, որովհետև դրանք շատ դեպքերում ավելի լուրջ են, քան շրջապատի կարծիքը, ու էդտեղ ազատամտությունը, ցավոք, էնքան էլ չի կարող օգնել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Չամիչ ջան, դե տարբեր բաներ կարելի ա հասկանալԴե օրինակ որ ես ոչ թե նամուսով հայ աղջկա պես տասնութը լրանալուն պես պսակվել եմ, այլ տեսակ-տեսակ ընկերներ եմ ունեցել ու ռադ եմ արել, շատերը բացատրում են նրանով, որ ծնողներս ամուսնալուծված են, պապա չկար գլխիս, որ սանձերս ձգեր: Կամ էն տղան, որի հետ խմում էի ու խոսում էս թեմայով, բավական ակտիվ մեկն ա, զանազան քաղաքացիական նախաձեռնությունների անդամ ա, ոչ թե շարքային քյառթու: Կամ որ ես հեծանիվ եմ քշում` դեմ գնալով լիքը հայկական ստերեոտիպների (էդ ակումբում ա է, որ ջան ասում, ջան լսում ենք, Հայաստանում լուռ մեծամասնություն կա, որ համոզված ա աղջիկը չպիտի հեծանիվ քշի): Ու ինձ հետաքրքիր ա` իմ վարքն ինչու՞ ա սենց: Որովհետև ծնողներս ամուսնալուծվա՞ծ են, թե՞ որովհետև ես իմ ազատամիտ ծնողների ազատամիտ զավակն եմ, ու սենց էի լինելու, նույնիսկ եթե իրանք միասին լինեին: Ինձ թվում ա` վերջինը:
Smokie (23.11.2013)
Սենց մի հատ փոքրիկ դիտարկում. հայրական դաստիարակություն չստացած ինձ ծանոթ 8 տղերքից 4-ը լիբերալ հայացքներ ունեն, բայց պահվածքով խիստ կոմպլեքսավորված են, 2-ը' պահպանողական են ու էլի կոմպլեքսավորված, 1-ը' չափավոր պահպանողական ու առանց կոմպլեքսների, 1-ն էլ մինչև հիմա չեմ ջոկում, չնայած հետը շատ եմ շփվել ու շփվում:
ճիշտ ա, 8 հոգու տվյալներով վիճակագրություն կամ կոռելյացիա չի սահմանվի, բայց անձամբ ինձ համար որոշ ենթադրություններ եմ արել:
Հ.Գ. Ինձ դասում եմ/են առաջին խմբին:

Բայց հայրական դաստիարակություն չստանալն ու ամուսնալուծված ծնողներ ունենալը նու՞յն բանն ա: Օրինակ, կան չամուսնալուծված ընտանիքներ, որտեղ ծնողներից մեկը բնավ չի զբաղվում երեխաներով, ու հակառակը, կան ամուսնալուծված ծնողներ, որոնցից երեխաների հետ չապրող ծնողը պարբերաբար հանդիպում է երեխաներին ու զբաղվում դաստիարակչական հարցերով:
Իհարկե, ճիշտ ես, Բյուր ջան: Ուղղակի իմ նշած անձանց դեպքում ընտանիքի հայրը կամ շուտ ա մահացել, կամ էլ շուտ ա ամուսնալուծվել' կապերը խզելով:

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ