էն որ գրաֆիկս էնքան խիտ ա, որ ամեն ինչ ամենաքիչը 10 օր առաջ եմ պլանավորում ու սպոնտան լինելու ժամանակ չի մնում
էն որ գրաֆիկս էնքան խիտ ա, որ ամեն ինչ ամենաքիչը 10 օր առաջ եմ պլանավորում ու սպոնտան լինելու ժամանակ չի մնում
էն որ մեկի դեմքը ծանոթ ա թվում ու չեմ ջոկում՝ թումոյի՞ց ա, խմե՞լ ենք իրար հետ, նույն գործի համար հարցազրույցի՞ ենք էղել թե՞ վաբշե նախկին կոլեգա ա։
Էն, որ շունը փողոցն անցումովա անցնում, իսկ որոշ մարդիք` ոնց պատահի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
էն որ մտածում ես, երէկ լսածդ երգը, «հին օրերի հիթերը» թեմայում, որպէս մանկութեան երգ կանցնի՞, թէ՞ չէ :/
Էն որ բանից պարզվեց տարիքս առած բիձա մարդ եմ
Նիկեա (13.04.2019)
Էն որ ակումբցիներից մեկի հետ թրիլլերոտ երազի մեջ ես, որտեղ մի մութ պատմության հետքերով գնացել, ընկել եք վտանգի մեջ, բայց ինքը հաջողացնում է կյանքդ փրկել:
Ուրախ գիշերներ շարքից:
boooooooom (15.04.2019), Cassiopeia (14.04.2019), Smokie (01.10.2019), Varzor (15.04.2019), _Հրաչ_ (17.04.2019), Գաղթական (14.04.2019), Նիկեա (15.04.2019)
էն որ վախենում եմ հաշվեմ, թե օրական քանի ժամ եմ աշխատում
էն որ թողեք ես իմ դարդով սատկեմ Բարեկա՜մ
Էն, որ կարծես ճակատիդ գրված լինի, որ դատապարտված ես ամբողջ կյանքում ունենալու իրար տանել չկարողացող, իրար ուտող մտերիմ ընկերներ, որոնցից ամեն մեկը քեզ միշտ մեղադրելու է, իբր, մյուսին անարդարացիորեն պաշտպանելու կամ իրեն անարդարացիորեն չպաշտպանելու համար: Էն, որ անձերը միշտ փոխվում են, իսկ երևույթը մնում է:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն որ չպատճառաբանված սերն աստվածացվում է, իսկ չպատճառաբանված ատելությունը՝ եսիմ ոնց պախարակվում:
Երկուսն էլ զգացմունքներ են՝ առանց ռացիոնալ պատճառների: Ու հա, մարդկային զգացմունքները բանականությանը քիչ են ենթարկվում: Մարդիկ էլ, ինչքան իրար սիրում են, գոնե մի էդքան էլ իրար ատում են, և դրա համար մեծ պատճառներ պետք չեն:
Վերջին խմբագրող՝ ivy: 24.04.2019, 13:35:
Էն որ մարդ կա ում գրառումները հազվադեպ ես կարդում, նենց մի բան ա գրում, որ աչքերդ լայն բացում ու ասում ես՝ ոտքերդ կարաս չսրբես, Ուլուանա
SWTS
Նիկեա (25.04.2019)
էն որ քիչ էր մնում անջատված-անջատված ինչ երգ ես այս պահին լսում-ի թեմայում երգասանտային ուղարկածս երգը դնեի
boooooooom (25.04.2019), Progart (25.04.2019)
էն որ մի հատ երգ կա, առավոտից ուզում ես լսել, բայց էդ պահին լսածդ երգը կիսատ չթողնելու բզիկ ունես, սպասում ես մինչև էդ երգը վերջանա ու փոխես, երգը վերջանում ա, shuffle-ով ավելի թույն երգ ա միանում ու դու էլի էն ուզածդ երգը չես լսում։ ու սենց արդեն մի քանի ժամ։
Էն որ անորեքսիկության ատիճան վտիտ-անմկան աղջիկը, ֆիթնեսում նստած, շարֆիկ ա գործում շուղերով:
Նենց սյուռ տեսարան էր, մաշկիս տակ ա անցել:
Վերջին խմբագրող՝ ivy: 02.05.2019, 22:58:
Էն որ գուգլ նկարների բաժնում.
- «241543903» փնտրելիս գլուխը սառնարան մտցրած մարդկանց նկարներ կգտնես
- «241543904» փնտրելիս գլուխը ամանորյա նվերների թղթով փաթաթած մարդկանց նկարներ կգտնես
- «thusterbodle» փնտրելիս դեմքն ամբողջությամբ սափրվելու փրփուրով պատած մարդկանց նկարներ կգտնես
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ