Էն, որ Dwayne Johnson-ին ֆիլմերում տարիներով նայում ես ու նոր-նոր ես նկատում, որ սևամորթ ա…
Էն, որ Dwayne Johnson-ին ֆիլմերում տարիներով նայում ես ու նոր-նոր ես նկատում, որ սևամորթ ա…
Էն որ սենց ծանրաբեռնված շաբաթ վերջին մի տարում դեռ չէր եղել, ու էսօր դեռ ուրբաթ էլ չի:
Հոգնած եմ, ուզում եմ փիսիկի պես մի տեղ կուչ գամ, գլուխս շոյեն, ես էլ կիսաքուն մլավեմ՝ քիչ-քիչ անջատվելով:
Էն որ իրիկունվա ժամը տասն ա, ու դեռ չեմ կարողանում ուղեղս անջատեմ, գործիս հետ կապ չունեցող գործով զբաղվեմ։ Էն որ է՞ս ա ակադեմիան![]()
Էն որ ամեն անգամ բույսերս նոր հողի մեջ տեղափոխելիս անհանգստանում եմ, թե արմատները տեղափոխելուց հո չեն վնասվի, ոնց կկպչեն նոր հողին, հո չեն խեղճանա, թոշնեն կամ ընդհանրապես չորանան, վերանան։ Էդ հարցում մարդկանցից շատ չեն տարբերվում։
Էն որ մի տարի կլիներ ակումբ չէի մտել, ու էնքան բան ա անցել գլխովս․․․ երանի ստեղ գրած լինեի, չնայած եթե ժամանակս դրան տրամադրեի հավանաբար էդ ամեն ինչի մի մասը չէր պատահի ու բնականաբար ես ինձնից գոհ չէի լինի։ Իսկ հիմի՝ եմ։
Հ․Գ․![]()
"Non est ad astra mollis e terris via."
Էն, որ իսկական ֆոտո ես վերցնում ձեռքդ ու մեկ էլ ռեֆլեքսից ելնելով բութդ ու ցուցամատդ տանում ես վրեն, որ զում անես…
Էն որ ուսանողների տնայիններն ես ստուգում, մեկ էլ գրավորներից մեկը սկսվում ա մի ամբողջ պարբերություն մուննաթով, թե ինքը նախորդ դասին չի էղել, ու տնայինն անելը դժվար էր, որ սլայդների վրա չկար բացատրությունը, որտև լսարանում բանավոր ա ասվել ու արվել առաջադրանքը։ Էն որ սաղ իմաստն էդ ա, ես թողնում եմ ով ուզում ա գա դասին, ով ուզում ա՝ չգա, բայց չեկողների համար ավելի բարդ ա տնային անելը։ Բայց մարդն ալարում ա նույնիսկ գնա դատաբազայի ինստրուկցիաները կարդա, ու դասախոսն ա մեղավոր դուրս գալիս, որ ինքը հերիք չի դասի չի էկել, մի հատ էլ դժվարացել ա տնայինն անել։ Բա մեր վախտով տե՞նց էր։
Cassiopeia (26.02.2019), Smokie (02.04.2019), Աթեիստ (26.02.2019), Ուլուանա (26.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ