Էն որ երկու օրից Հայաստան ես հետ գալիս, բայց ոչ ճամպրուկներդ են հավաքված, ոչ էլ մտքերդ ու զգացողություններդ:
Էն որ երկու օրից Հայաստան ես հետ գալիս, բայց ոչ ճամպրուկներդ են հավաքված, ոչ էլ մտքերդ ու զգացողություններդ:
boooooooom (16.12.2013), Վոլտերա (30.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.12.2013)
Էն որ բառում, ակումբում կամ ինչ-որ հավաքույթում հնչող երգին զուգահեռ ձենով մեկ երգում ես, մեկ էլ վերջում ջոկում ես, որ սխալ էիր երգում:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 14.12.2013, 17:02:
Smokie (16.12.2013), Vardik! (22.12.2013), Անվերնագիր (14.12.2013), Արամ (14.12.2013), Նաիրուհի (15.12.2013)
Էն որ ուզում ես ակումբի հին թեմաները ակտիվացնել, բայց չի ստացվում:
Փոքրիկ շրջմոլիկ (15.12.2013)
Էն, որ 15-ամյա պատանին համոզում է ծնողներին, որ ինտերնետն ու համակարգիչը իրեն անհրաժեշտ է դասերի համար, բայց մենք հո գիտենք, թե իրա ինչինա պետք …(իհարկե լինում են բացառություններ)
Էն որ հավեսի ես ընկնում, ուզում ես մի բան գրես, մտնում ես ակումբ ու տեսնում ես, որ քո բախտից դաժը հավաքածու մրցույթ կա, ու որ ավարտին մնացել ա ընդամենը 2 օր: Դու էտ երկու օրը ոչ ուտում, ոչ խմում, ոչ քնում, ոչ անգլի միջանկյալի մասնակցում, մենակ գրում ես ,ու վերջացնում ես հավաքագրումից ժամեր առաջ: Հետո, քեզնից գոհ մտնում ես տեսնես ինչ կա, ու պարզվում ա, որ մրցույթը հետաձգվել ա: Օ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ ոչչչչչ
A long time ago, in a galaxy far, far away...
CactuSoul (17.12.2013), Sagittarius (17.12.2013), Smokie (17.12.2013), Ուլուանա (17.12.2013), Վոլտերա (30.12.2013)
Էն որ Секреты успеха Великих էջից օրական 20 հատ ցիտատ շեյր անող ընկերներիդ քիչ ա մնում ջնջես![]()
boooooooom (17.12.2013), Vardik! (22.12.2013), Նարե91 (05.01.2014)

էն որ դու սատանա ես, բայց քեզ բոլորը հրեշտակի տեղ են դրել![]()
էն որ երեկոյան, ատամներդ լվանալուց հետո, խոհանոցով անցնելիս, մի պահ, մի պահ էլ չէ է, կես անկթարթ մտածում ես «սոված եմ», հետո հասկանում ես, որ միակ բանը, որ կարող ես ատամները լվանալուց հետո ուղարկել ստամոքս՝ ջուրն է, սուս-փուս մի բաժակ ջուր ես խմում ու գնում քնելու...

Էն որ մեկի հետ չաթ անելիս հաճախակի ծիծաղող սմայլիկներ ես դնում, իսկ ինքը լուրջ–լուրջ գրում ա՝ ընդամենը մեկ–մեկ քո ծիծաղներին ի պատասխան ժպտիկներ դնելով, որից դու դիսկոմֆորտի մեջ ես ընկնում, որովհետև խոսակցիդ ֆոնի վրա քեզ ցանցառի մեկն ես զգում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (20.12.2013), CactuSoul (21.12.2013), John (21.12.2013), Lílium (21.12.2013), Meme (21.12.2013), Moonwalker (21.12.2013), Smokie (26.12.2013), V!k (21.12.2013), Vardik! (22.12.2013), Արամ (21.12.2013), Արևհատիկ (22.12.2013), Գալաթեա (20.12.2013), Նաիրուհի (21.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.12.2013)
Էն, որ ձյունը էրեկվանից գալիս ա, բայց չկա։
էն, որ բաքսին օրուգիշեր աշխատում ա, բայց ցուրտ ա տանը։
Էն, որ իշխանությունը կա, բայց անտերություն ա։
էն, որ էսքանը գրում ես, ու չգիտես՝ խի, դրան դեպրեսիա՞ ես ասում …
Agni (21.12.2013), boooooooom (22.12.2013), CactuSoul (22.12.2013), Chuk (21.12.2013), E-la Via (21.12.2013), John (21.12.2013), Lílium (21.12.2013), Meme (21.12.2013), Smokie (26.12.2013), Vardik! (22.12.2013), Անվերնագիր (21.12.2013), մարիօ (24.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.12.2013)
Էն որ, բի էմ դաբլյու ես ուզում, բայց հետո հասկանում, որ էնքա՜ն ճանապարհներ ունես անցնելու իրան հասնելու համար
հ.գ՝ հասնելու եմ մեկա քեզ...
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝

Էն որ դու տանը չգիտես ինչու միշտ լուծվող սուրճ ես խմում, կինդ ընդհանրապես սուրճ չի խմում, հետո մի օր ուզում ես սև սուրճ խմես ու պարզում ես, որ ջազվեն «ձեռի տակ» խոհանոցում լինելու փոխարեն հյուրասենյակի պահարանի մեջ ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (21.12.2013), boooooooom (22.12.2013), Moonwalker (21.12.2013), Vardik! (22.12.2013), Աթեիստ (22.12.2013), Նաիրուհի (22.12.2013)

Էն որ լողացնելուց երեխեդ ապահովության համար ձեռքիդ մազերից ամուր բռնում ա, ու առաջին անգամ հասկանում ես, որ ձեռքիդ մազերը Աստված պապին հեչ էլ ձևի համար չի հնարել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (23.12.2013), CactuSoul (23.12.2013), erexa (22.12.2013), John (22.12.2013), Lílium (23.12.2013), Sambitbaba (24.12.2013), Smokie (26.12.2013), Vardik! (23.12.2013), Անվերնագիր (22.12.2013), Արէա (22.12.2013), Գալաթեա (24.12.2013), մարիօ (24.12.2013), Նաիրուհի (22.12.2013), Ուլուանա (22.12.2013)

Էն որ մտնում ես գրես, որ էն որ ակումբում լիքը թեմաներում անկապ գրում ես, նրանից ա, որ գործերդ հելել քեզ ուտում են ու չգիտես որ ծերից բռնես ու իրար խառնված ժամանակ ես սպանում, բայց տեսնում ես, որ վերջին երկու գրառումները էն որ թեմայում գուցե նույն պատճառով էլի քոնն են ու ամաչում ես գրես, որոշում ես չգրես, ու մեկ էլ էն որ որոշելուցդ հետո տեսնում ես, որ սենց կռուտիտախառը արդեն գրել ես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Մի քանի ստանդարտ իրավիճակ՝ գնումների հետ կապված.
1. Էն որ հագուստ կամ կոշիկ պիտի առնես, բոլոր մասերով անցնելուց հետո էդպես էլ ուզածդ չգտնելով՝ ստիպված նույն տեղերով երկրորդ պտույտն ես անում ու զգում ես, որ շատ ապրանքների արդեն ուրիշ աչքով ես նայում. առաջին անգամ նայելիս բանի տեղ չդրածդ ապրանքներն առաջվանից ավելի լավն են երևում աչքիդ, որովհետև երկրորդ պտույտի ժամանակ նշաձողդ ինքնըստինքյան իջած է լինում...
2. Էն որ ժամերով ուզածդ փնտրելուց հետո վերջապես մի բան առել ես (կապ չունի հենց ուզածդ էր, թե դրան քիչ թե շատ մոտ մի բան) ու որոշում ես, որ վերջ, մեկ է, արդեն առել–պրծել ես, էլ կողքերդ չես նայելու, բայց դե ինքդ քեզնից թաքուն էլի մեկումեջ ծիկրակում ես, որ տեսնես՝ հո ավելի լավ բան բաց չե՞ս թողել։
3. Էն որ մի շատ հավես բան ես տեսնում, մի կողմից շատ ես ուզում առնել, մյուս կողմից՝ գիտես, որ չպիտի առնես, ու սկսում ես մեջները քո չափսը փնտրել՝ էն հույսով, որ չի լինի, դու էլ հանգիստ խղճով կթողնես–կգնաս, էն էլ պարզվում է՝ լավ էլ կա։ Բայց դե, մեկ է, չես առնում, ու տենց մանթո–մանթո թողնում–գնում ես...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.12.2013, 10:18:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ