էն որ դրսում ձյունա, բայց տանեցիներից ոչ մեկ չի ուզում դուրս գնալ....
ձնագնդիիի՜![]()
էն որ դրսում ձյունա, բայց տանեցիներից ոչ մեկ չի ուզում դուրս գնալ....
ձնագնդիիի՜![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այբ (12.12.2013)
Էն որ մաման զանգում ա, ասում ես՝ արդեն դուրս եմ եկել, գալիս եմ, ասում ա՝ անպայման դեղին համարներով, անուն-հեռախոս ունեցող տաքսի կնստես, բայց նենց ա ստացվում, որ դու տուն ես գալիս ոչ միայն առանց դեղին համարների, այլև իսկի ոչ էլ տաքսի ծառայության, այլ լրիվ անծանոթ մի մարդու մեքենայով
Հ.Գ.
Իրականում էս սմայլիկն ավելի ա սազում.: Շնորհակալություն վարորդին: Լավ ա, որ նման մարդիկ կան իմ երկրում:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Էն որ ես կզարմանայի, որ Նաիրուհին էս վերևի գրառմանը չշնորհակալեր: Հատկապես դեղին համարների ու անուն-հեռախոսի մասը:
Վերջին խմբագրող՝ Արամ: 12.12.2013, 04:12:
էն որ գիշերվա 4ին շեֆդ զանգում ասումա շուտ կպի սերվերին ։angry
Էն որ մի բան ինտերնետով առնում ես, հետո ժամանակ առ ժամանակ էլի մտնում ապրանքի/ծառայության էջը այն հույսով որ վերջացել է կամ թանկացել, որ քեզ խելացի ու հեռատես մարդ զգաս:
enna (12.12.2013), Jarre (12.12.2013), John (12.12.2013), Peace (12.12.2013), Ամպ (13.12.2013), Անվերնագիր (12.12.2013), Արէա (12.12.2013), Ուլուանա (12.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.12.2013)
էն որ զույգը մի ամիս իրար հետ ապրում են և հետո նոր եկեղեցով պսակվում են:![]()
Meme (12.12.2013)
Էն որ վարկ են վերցնում շքեղ հարսանիք անում, բոլոր հյուրերի ստամոքսը մինչև բուկը լցնում ու հետո ամբողջ կյանքը իրար հետ աշխատում, որ էդ վարկը փակեն:
Էն որ գրառում ես անում, սեղմում ես «Ցույց տալ գրառումը», հետո մի տառ փոխում, էլի՝ «Ցույց տալ գրառումը», կարդում ես, առանց մի բան փոխելու էլի՝ «Ցույց տալ գրառումը»… Տենց մի 20 անգամ նայում ես, տնտղում ես ահագին ժամանակ, քո աչքով, ուրիշների աչքով, վերջը որոշում, որ չէ, պետք չի էդ գրառումն անել ))
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Էն որ սխալ կնոպկա ես սեղմում ու պատահաբար հայտնվում ես Ակումբի բլոգներում ու հայտնաբերում ես, որ նենց մարդիկ են էնտեղ ակտիվորեն բլոգ պահում, որ Ակումբում սկի մի գրառում չունեն...
Բլոգների վիճակը վերջն ի՞նչ ա լինելու:
I may be paranoid but no android!
էն որ դու էլի գիշերը գործ ես անում ու վաղն էլ ես անելուառավոտն էլ՝ գործի
Վոլտերա (30.12.2013)
Էն որ ուղիղ երկու ժամ քննարկման ես, երկու ժամ չես հասկանում, թե դիմացի կողմը ի՞նչ հարցով ա ամեն դեպքում քո մոտ եկել, ի՞նչ ա ուզում քեզնից, մենակ վերջում հասկանում ես, որ իրանց ընկալմամբ դու հիմա հիմնարկի պաշտոնական ներկայացուցիչն ես ու թվով 8 ծրագրի տվել ես քո համաձայնությունը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էն որ կոները, կաղիններն ու նմանատիպ բնական, փայտանման առարկաները փչովի փայլով օծված տեսնելիս մտածում ես` կարո՞ղ է՝ քեզ հետ մի բան էն չի, որ դրանց բնական՝ փայտային տեսքը քեզ համար ամենասիրուն ու ամենահաճելի բաներից է, իսկ տարատեսակ փայլերից ու առհասարակ փայլփլուն բաներից զզվում ես։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.12.2013, 21:11:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն որ չես հասկանում, թե ակումբում ժամը ինչի է մի ժամ առաջ ցույց տալիս:![]()
Էն, որ ահագին ժամանակ ա դաշնամուր չես տեսել ու նվագելուդ ցանկությունն էնքան մեծ ա, որ կարոտդ առնելու համար Youtubeում նայում ես, թե ոնց են նվագում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ