Ներսես_AM (03.06.2015)
էն որ ակնոցս ման եմ գալիս ու չեմ գտնում, ախր ես էստեղ էի դրել՝ բարձի կողքին, ու՞ր կորավ, ո՞վ տարավ, ո՞նց գնաց: էն որ առանց ակնոցս շտապ պետք ա ինձ բայց չկա, քրոջս ասում եմ փնտրի ես սկսում եմ սանրվել: էն որ սանրվում եմ ու ակնոցս մազերիս միջից գտնում![]()
Էն, որ հոգեբիս դասախոսի համար գժվում եմ. նենց մոտիվացիա ա առաջացնում դաս անելու չեք պատկերացնի. ինքը համ անմիջական ա, համ էլ որոշակի սահման ա պահում. կամ չգիտեմ, կարող ա և դա ինձնից ա, որ իրեն դասախոս եմ ընկալում: Ես իրան սիրում եմ, ուզում եմ բոլոր դասախոսներս իր նման լինենՇատ լավն ա
![]()
Էն որ հերիք չի հմայիչ քվարկ կա, դեռ մի բան էլ` իր գործընկերը տարօրինակ քվարկն ա:Մի հատ էլ թոփ քվարկ կա, որ գեղեցիկ քվարկի հետ ա հանդես գալիս...
Էն որ ակումբի ստեղծագործական մրցույթը կարդալս չի գալիս, որովհետև հա հիշում եմ, որ ապուշ քննությունների պատճառով չկարողացա մասնակցել:
Մեկ էլ էն որ երթուղայինում նստած մարդագայլերից ու ղուլերից ես խոսում, ու զգում ես, որ կողքիդ նստած աղջիկը քիչ քիչ հեռու ա քաշվում քեզանից ու վախեցած քեզ նայում:
Alphaone (03.06.2015), Cassiopeia (05.06.2015), Mr. Annoying (03.06.2015), Մուշու (04.06.2015), Նիկեա (04.06.2015), Վոլտերա (04.06.2015)
Էն, որ վարունգ էս ուզում առնես՝ ասում ա էս ջերմոցի վարունգա ա էս էլ հողի վարունգ![]()
The Truth Is Out There
Էն որ ամառն էկավ. ձմեռային կուրտկայով արդեն շոգ ա![]()
Էն, որ էս տան բողոճների ձեռից չեմ կարում դաս անեմԷս ինչ ա կատարվում, սրանք արդեն նաև թռչող են, անցած անգամ էլ կարիճ կար, արագ-արագ վազվզում են, որտեղից ասես դուրս են գալիս
Զզվում եմ սրանցից, թե հոգեբս չստացա իրանք են մեղավոր: Ու վռոդե տունե մաքուր ա, սրանք որտեղից են գալիս սենց բազմատեսակ ու կատարելագործված, ահավոր ա զզվելի ա, էն ժամանակ գոնե արթնացնում էի սպանում էին, հիմա էդ էլ չեմ կարա անեմ, ստիպված ես էմ սատկացնում, զզվում եմ յախք, փրկեցեք ինձ
Առաջ գոնե սև կամ կարիչնիվի լպրծուն բաներ էին, հիմա արդեն թռչում էլ են
Անցած տարի էլ կարիճ կար
Ոչ կարում եմ վեր կացնեմ սատկացնեն, ոչ կարում եմ գոռամ, ոչ մի բան չեմ կարում անեմ, սենց նստած զզվում եմ ու կողերս նայում որ հանկարծ չհայտնվեն: Էն մեկին դուխս հավաքի սատկացրի, զզվելի են
Չեմ կարում դաս անեմ
![]()
Alphaone (05.06.2015), delicate (05.06.2015), Mr. Annoying (05.06.2015)
Էն որ մնում ա ընդամենը մի անգամ էլ քնել, արթնանալ, ու ախպորս պսակում ենք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (06.06.2015), insider (06.06.2015), John (06.06.2015), Մուշու (06.06.2015), Նաիրուհի (07.06.2015)
Էն որ մարդիկ կան, որ մի քանի երկիր են գնացել, ու երբ ինչից խոսում են, էս մարդը անպայման սենց ա սկսում իր միտքը.
«Այ Եվրոպայում մարդիկ սենց են մտածում… Երբ որ ես Եվրոպայում էի սե՜նց-նե՜նց...»:
Ու էն որ դու լսում ես ու հայտնի մուլտն ես հիշում՝ «Պոմնյու կակ սեյչաս, լեչու՜ էտօ յա, լեչու՜»:
Էն որ հենց նոր էս էի կարդում![]()
Mr. Annoying (06.06.2015)
Էն որ ունես չունես երկու քիփ ունես , էդ երկուսից մեկը քո մասին գիտի ամեն ինչ !
Էն որ ինքը հաստատ գրածդ կարդալու ա :
Էն որ Ակումբով մեկ ասում ես որ սիրԸմ ես իրանs
Cassiopeia (06.06.2015), Մուշու (06.06.2015)
Էն որ ակումբի նկատմամբ սառել եմ:Էստեղ իմ էն գիրք չբացած,թաթուլի կլկլոցի տակ ապրած,էգ որսացող ընկերոջից ավելի շատ բան կարամ սովորորեմ:Չնայած չէ,սխալ ասեցի,էդքան էլ շատ բան չեմ սովորել,ուղղակի էդ մարդը ինձ ցույց տվեց,որ իրա ու ակումբցիների մեջ շատ քիչ է տարբերությունը:
Smokie (12.06.2015)
Էն որ համարյա բոլոր տաքսիների վրա մինչև հիմա հետևյալ անիմաստ գրառումը կա՝ «նստելավարձ չկա»:
Ու էն որ չես հասկանում՝ ինչու վերոհիշյալ գրառումը կա, իսկ ներքոհիշյալները չկան.
«գլխահարկ չկա»,
«օդի վարձ չկա»,
«լիֆտի փող չկա»,
«լիցքավորողի փող չկա»,
«ֆոնդի փող չկա»
… և այլ անիմաստ գրառումներ:
Էն որ youtube-ով վիդեո ես նայում ու ուզում ես քոմենթել: Մեկ էլ տեսնում ես քո ուզածը ինչ որ մեկը գրել ա ու ո՞վ ա էդ ինչ որ մեկը՝ ակումբցի: Հետո իրան գրած ինչ որ հակաքոմենթ ես կարդում ու ուզում գրես, մեկ էլ տեսնում ես էլի ինչ որ ակումբցի քո ուզածը գրել ա:Ruby Rue and Rammstein ձեզ լիքը համբերություն:
Հ.Գ. Էն պահը, որ լիքը քոմենթողներ մտածում էին, որ Ruby Rue-ն տղա ա:![]()
Vitam regit fortuna, non sapientia.
boooooooom (09.06.2015), Cassiopeia (09.06.2015), laro (09.06.2015), Rammstein (09.06.2015), Ruby Rue (09.06.2015), մարիօ (09.06.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ