Էն որ ուզում ես որևէ անդամի հաղորդագրություն թողնել, բայց երբ մտնում ես տվյալ անդամի անձնագիրը՝ պարզվում է, որ հաղորդագրություն չես կարող թողնել...
Էն որ ուզում ես որևէ անդամի հաղորդագրություն թողնել, բայց երբ մտնում ես տվյալ անդամի անձնագիրը՝ պարզվում է, որ հաղորդագրություն չես կարող թողնել...
Վերջին խմբագրող՝ Այբ: 29.11.2013, 18:44:
CactuSoul (29.11.2013), enna (29.11.2013), Vardik! (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.11.2013)
Էն որ միշտ մտածել ես, որ «էն որ»-ով պտի նկարագրվեն նենց իրավիճակներ, որոնք պատահում են եթե ոչ բոլորի, ապա գոնե շատ-շատերը հետ, էդ ակնկալիքով մտնում ես էս թեմա ու կարդում գրառումներ, որ ավելի տեղին կլինեին «Մենակ ես ե՞մ, որ» թեմայում:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
էն որ ուզում ես ասես «ախպեր, իմ վրա հույս չդնեք», « խոստացա, բայց հույս չունենաս», «յան տվեք, արա», «կներեք, ես էսօրվանից էլ չկամ էս գործում», «ես ոչինչ պարտավոր ՉԵՄ (ու էդ պահին զարթնում ես, երազ էր)»...
Անվերնագիր (29.11.2013), Արէա (29.11.2013), Նաիրուհի (30.11.2013), Վահե-91 (30.11.2013), Վոլտերա (31.05.2014)
Էն, որ հենց ուզում ես մի բան մենակ անել, օգնողների բանակ է հայտնվում կողքիդ....
Ու չես կարող ասել՝ ինձ օգնություն պետք չի...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
էն որ ամբողջ մի շաբաթ օր պարապ ես, ու չգիտես ինչ անես, որ օրդ լցվի
ջանքերդ էլ ապարդյուն...
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
էն, որ մի տեղ մի բան ես գրում, առնվազն մի քանի հոգի մտածում են, որ իմեննը իրանց վրով ես գրել , բայց դու իրանցից ոչ մեկին էլ "նամիկատ" չես անում, որովհետև ոմանց ըսկի բան չունես ասելու, մյուսներին էլ հաստատ չկա տե՛նց բան ասելու...իսկ ում որ նկատի ես ունեցել, ըսկի խաբար էլ չի, որ մի տեղ իրա մասին մի բան են գրել, ոչ էլ երևի տանձին ա... ուֆ, էէէէ՜
Հ.Գ. Էլ ՊՄ չգրեք, հա՛, ձեր մասին էլ չի...
Էն որ գիշերը մի քանի րոպեով աչքերդ փակում ու սուտ քնած ես ձևանում, որ տնեցիք չխոսեցնեն, ու էդ խաղն ավարտվում է հաջորդ առավոտյան
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (01.12.2013), enna (01.12.2013), John (01.12.2013), Meme (01.12.2013), Smokie (02.12.2013), Vardik! (07.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Նարե91 (05.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (01.12.2013)
Էն, որ գիտակցում ես, որ ունես այն, ինչ ուզում էիր բազում տարիներ, ափսոս որ ոչ լիարժեք կերպով ու այսքան ուշ։ Բայց էլի լավ է։ Այլ ելք չկար։ Կյանքում ամեն ինչ քեզնից կախված չէ։ Ինչ ինձնից կախված էր, ես արել եմ։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, էլի նույն կերպ կվարվեի։
P.S. Չէ, խոսքը զարգացած, ժողովրդավարական երկրում ապրելու մասին չէ։
CactuSoul (01.12.2013), Smokie (02.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.12.2013)
էն որ, սիրում ես, նա էլ քեզ է սիրում, ու գիշերը մինչև հազարը, էկրանների տարբեր կողմերում նստաց զրուցում եք, ու գիտեք, որ երբեք միասին չեք լինի (պատճառներ կան...), ու չգիտես, թե մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, չգիտես՝ ինչպե՞ս վերջ դնես այս ամենին...չէ, գիտես, բայց գրո՛ղը տանի, չե՛ս ուզում, ախր սիրում ես...կարոտը խեղդում է երբ նա չկա...
Էն որ քննիչի մոտ ցուցմունք ես տալիս, մեկ էլ քննիչը թեմայից դուրս մի հատ հարց ա տալիս ու դու էդ պահին ընկնում ես մտածմունքների մեջ. «գրողը տանի, տեսնես ի՞նչ ա ուզում լսած լինի»
Էն, որ քեզ մեղավոր ես զգում մի բանի համար, որի հետ ընդհանրապես կապ չունես և որից շատ հեռու ես: Ու մեղավոր ես զգում հենց հեռու լինելու ու չօգնելու համար...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
CactuSoul (04.12.2013), Smokie (04.12.2013), Vardik! (07.12.2013), Անջրպետ (04.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (03.12.2013)
Էն որ ուզում ես տոնածառ զարդարել, բայց նայում ես օրացույցին ու հասկանում, որ դեռ շատ շուտ է...
էն որ տաքսու վարորդը պապաիդ տարիքինա բայց քեզ դիմումա՝
- քուր ջան
էն որ շփոթվում ես ու տաքսու վարորդին ասում ես.
- իսկ որ ճանապարհով շուտ կհասնենք, - ու ինքը նենցա սկսում վարելը, որ աղոթում ես տուն հասնելու համար....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Էն որ լիքը դաս ունես անելու, բայց անընդհատ փորձում ես պատճառներ գտնել էդ սկսելու պահը մի քիչ էլ հետաձգելու համար ու պատրաստ ես շեղվել ցանկացած սուտի ու անհետաքրքիր բան անելով, մենակ թե էդ «գործին լծվելու» տհաճ պահին չհասնես։ էն որ դա ժամեր ա տևում, ու նույնիսկ գիշերը նորմալ չքնելու, իսկ հաջորդ օրը նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունենալու հեռանկարը չի ստիպում, որ հիմա խելքդ գլուխդ հավաքես ու ժամանակին զբաղվես գործովդ։ Ու էն որ էդ ամենը նրանից, չի, որ դաս անելը տհաճ ա, իրականում շատ էլ հավես ու հետաքրքիր ա, ուղղակի դու ես ծույլիկի մեկը ու տենց էլ չսովորեցիր, որ դժվարը սկսելն ա։
Էն որ մտածում ես՝ «էն որ...»–ի համար մի քիչ երկար ստացվեց, բայց, մեկ ա, չես կրճատելու ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ