Էն որ նայում ես անիմե որը նկարել են 2007 թվականին ու հասկանում ես , որ 2007 թվականը 7 տարի առաջ էր
Էն որ նայում ես անիմե որը նկարել են 2007 թվականին ու հասկանում ես , որ 2007 թվականը 7 տարի առաջ էր
Էն որ տնից դուրս ես գալիս, միջանցքում Passenger ես լսում ու մտածում՝ արյա՜, մոռացա երաժշտությունն անջատել: Ու էն որ ուզում ես հետ գնալ, անջատել, մեկ էլ ջոկում ես՝ հարևանի տնից ա լսվում:
էն որ եթե սառը ձմերուկը կորիզներ չունենար, ես կաղոթեի նրան *-*
Ich hab' keine Lust.
Էն որ մի էշություն են դուս տալիս, չլսելու ես տալիս, բայց անհամբեր սպասում ես փորձի իրագործել, որ քիթը ծռես) ))
Lusina (12.08.2014)
Էն որ ապագա բժիշկ լինելու շնորհիվ կարողանում ես քնել ինչ վրա պատահի և որտեղ ասես
էն որ որոշում ես բողոքելը վերջնականապես անջատես ,էն էլ ավելի շատ բողոքելու պատճառներ են գալիս:
Էն որ մարդիկ կան՝ անընդհատ քայլեր են անում ուրիշներին դուր գալու համար ու իրենց էդ հաջողվում է
էն որ ակումբում առաջվա ակտիվությունը կորել է:
Vardik! (14.08.2014)
Էն որ վեց հոգով քարոզ են կարդում, իսկ դու մտքումդ ասում ես. << Շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ>>...
Էն որ աշխատավայրում առավոտյան մի քանի րոպեանոց հանդիպում են նշանակում, որը դու ուշանալու պատճառով բաց ես թողնում, ու հետո պարզվում ա, որ հանդիպման թեման ուշացումներն էին եղել
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Չդիմացա:
Էն որ կարդում ես. «Ողջունեք վերմիշել մականվամբ վերջին գրանցված անդամին»:
Հ.Գ. Վատ բանով չեմ գրում: Ա՜յ քեզ մականուն:
Վերջին խմբագրող՝ Այբ: 16.08.2014, 13:27:
Էն որ նայում ես նկարներդ ու հասկանում , որ էլ ոչինչ առաջվապես չի լինի
Էն որ գրառում ես անում, ակումբը կորում է, ու չես հասցնում խմբագրել...ակումբը վերադառնում է ու արդեն չես կարող նորից գրառումդ խմբագրել:
Smokie (20.08.2014)
Էն որ գիշերվա միլյոնին ինչ-որ խանութի սիգնալիզացիա ա միանում (գուցե թալանելու փորձ ա), ու արդյունքում սաղ թաղը քնից զարթնում ա:
Էն որ մեզնից ամեն մեկն ա, հիմնական դեպքերում, կարծես թե, իր սեփական բարեկեցությունը, ապահովությունը ու տենց բաները ապահովելուց մոռանում մտածել, որ դրանով գուցե վնասում ա ուրիշի բարեկեցությանը, ապահովությանը, հարմարությանը: Բայց երբ որ սենց ուրիշի նման արարքն ա քեզ ծնգլահան անում, մտքում կամ բարձրաձայն քրֆում ես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էն որ տեսնում ես Ֆորումի անդամների լուսանկարները ու նախանձից տրաքում ես
Էն որ ինտերնետ կապդ էնքան վատ է, որ 3 օր է, ինչ նույն կինոն չես կարողանում մինչև վերջ նայել:
Վերջին խմբագրող՝ Այբ: 26.08.2014, 11:24:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ