էն որ «Իմ վերևի մարդը» թեմայի համար մեկի մասին մի ժամ տրակտատ ես գրում, նույնիսկ word–ի մեջ ես գրում, որ հանկարծ չկորի, գնում, թեման բացում ես, որ տեղադրես, ու տեսնում, որ քո գնացքն արդեն գնացել է։

էն որ «Իմ վերևի մարդը» թեմայի համար մեկի մասին մի ժամ տրակտատ ես գրում, նույնիսկ word–ի մեջ ես գրում, որ հանկարծ չկորի, գնում, թեման բացում ես, որ տեղադրես, ու տեսնում, որ քո գնացքն արդեն գնացել է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.06.2014, 19:31:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (07.06.2014), VisTolog (05.06.2014), Այբ (05.06.2014), Դատարկություն (05.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Վոլտերա (05.06.2014)
Էն որ բոլորը ատում են կեղծիքը, սուտը, խաբեությունը, բայց դա չի խանգարում, որ տեղը եկած ժամանակ և՛ ստեն, և՛ կեղծեն, և՛ խաբեն:

Էն որ պաղպաղակ չես սիրում, տենց չես ուտում, չես ուտում, տարիներ շարունակ, հետո մի անգամ ուտում ես, զգում ես որ սիրում ես, բայց հետո մեկ ա էլի չես ուտում:
Էն որ անցյալ տարի երկու անգամ ես պաղպաղակ կերել, էս տարի առաջին անգամ էսօր, ու զգում ես, որ ինչքան էլ դուրդ եկել ա, հետո կարծելու ես, որ չես սիրում, ու էս տարի էլ չես ուտելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
enna (09.06.2014), melancholia (07.06.2014), Smokie (07.06.2014), Այբ (07.06.2014), Նարե91 (06.06.2014)
Էն որ գրառում ես կարդում, դուրդ գալիս ա։ Շնորհակալության կոճակն ես ուզում սղմել, տեսնում ես մենակ Աթեիստն ա շնորհակալ եղել։ Ու մտածում ես. «հեսա կմտածեն մարդը հավանել ա, ինքն էլ ա հավանում»։ Բայց մեկ ա հավանում եմ։ Հետո ինչ, որ ես ու ինքը իրար նման ենք մտածում ու մեզ նույն բանն ա դուր գալիս![]()
boooooooom (06.06.2014), CactuSoul (06.06.2014), Chuk (06.06.2014), enna (09.06.2014), Freeman (07.06.2014), insider (06.06.2014), Lílium (08.06.2014), melancholia (07.06.2014), Ruby Rue (07.06.2014), Smokie (07.06.2014), Vardik! (06.06.2014), VisTolog (07.06.2014), Այբ (07.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Յոհաննես (06.06.2014), Նաիրուհի (06.06.2014), Նարե91 (06.06.2014), Ռուֆուս (07.06.2014), Վոլտերա (06.06.2014)
Էն, որ քեզ թվում էր, թե սխալ բան էիր արել, բայց պարզվում ա՝ մեջդ նստած սուֆլյորը քեզնից ավելի շատ ա հաց ու պանիր կերել:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 06.06.2014, 22:58:
boooooooom (06.06.2014), CactuSoul (06.06.2014), Cassiopeia (06.06.2014), Chuk (07.06.2014), Vardik! (07.06.2014), Այբ (07.06.2014), Արևհատիկ (06.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Նաիրուհի (06.06.2014), Շինարար (06.06.2014), Վոլտերա (06.06.2014)
Էն որ «բարի» նախանձ ՉԿԱ (կյանքում ինչ-որ մի բանի հասնելու ձգտումը չպետք է շփոթել «բարի» նախանձի հետ): Ու ինչքան ուզում են ասեն, թե «բարի» նախանձ կա, մեկ է՝ չկա: Նախանձը մնում է նախանձ:
Էն,որ իրենց անտրամաբանական համոզմունքը սկսում են անտրամաբանորեն տրամաբանել,
Էն,որ խոսում են մի բանի մասին,ինչի մասին իրականում ոչինչ չգիտեն,
Էն որ,սուտ բարեպաշտություն են անում,
Էն,որ մի քանի դեմք ունեն,
Էն,որ իրենց հոգու նուրբ գիտակների տեղ են դնում,այն ինչ ոտից գլուխ քաոս են քաոս,
Էն,որ պարապությունից անկապ երևակայում,սակայն անունն արեժեքավոր գործ են դնում,
Էն որ կոմպդ ուբոռկա անելիս integral.sex անունով ֆայլ ես հանդիպում, ու մի քանի րոպե երևակայությանդ զոռ ես տալիս, բայց չես կարողանում պատկերացնել, թե ոնց ա հնարավոր սեքսն ինտեգրել: Տենց քոռ ու փոշման քլիք ես անում ֆայլի վրա ու պարզվում ա գրած էր` integral.sexanimakeresov![]()
էն որ spam-ի մեջ ավելի շատ նամակ կա, քան inbox-ի...

Էն որ ֆեյսբուքում շոկոլադի մասին ստատուս ես գրում, ու սիրտդ շոկոլադ ա ուզում: Ու էն որ դրանից ոգևորված գնում ես խանութ, 70 կրոնի (5000 դրամ) քաղցրեղեն առնում, բերում տուն: Առաջին պաղպաղակի կեսին չհասած սիրտդ սկսում ա խառնել ու էն որ կատաղած ասում ես՝ ես ո՞ր օրվա քաղցրակերն եմ: Տանտիրոջս ջանը սաղ, սաղ իրան մնաց:
Cassiopeia (07.06.2014), Freeman (08.06.2014), Lílium (08.06.2014), Smokie (09.06.2014), մարիօ (07.06.2014)
Էն, որ գնում ես Գյումրի, սկսում ես Երևան գալ ուզել, գնում ես Երևան՝ Գյումրին ես կարոտում: Կողմնորոշվի՛ մի հատ այ աղջի:![]()
i wanted to destroy something beautiful
Էն որ ուզում ես Անկապում գրառում անել...գրառումով զինված գնում ես Անկապ, ու տեսնում ես, որ վերջի գրառումը քոնն է, ու չես անում:
Էն որ ուզում ես կիսվես, ասես որ վատ ես կամ նման մի բան, ասում ես, դիմացինդ մակսիմում ասի "Հա ես էլ", "Ահա, իսկ ես․․․"
Ich hab' keine Lust.
Վոլտերա (08.06.2014)
Էն որ զորացրումդ 2 օրով ուշացնելու բոթը լսելուց հետո առավոտից դեպրեսված նստած ես, մեկ էլ ծառայությանդ վերջին տուլիկի հետ ԳըՌը (քաղաքացիական) շորերդ գալիս են, դու էլ հագնում ես ու թիթիզ աղջնակի պես հայելու դիմաց պտտվում, զմայլվում:Չնայած նրան, որ շալվարդ իսպանական ավանակի սկզբունքով ա աշխատում:
Էս էլ վարունգով նկարած սելֆի.
••Սեղմել՝ ցույց տալու համար
boooooooom (08.06.2014), CactuSoul (09.06.2014), Cassiopeia (09.06.2014), insider (08.06.2014), Smokie (09.06.2014), Աբելյան (09.06.2014), Արէա (08.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Ռուֆուս (08.06.2014), Վոլտերա (08.06.2014)
Էն, որ իմանում ես, որ հերիք չի Ռեդիթի հեղինակն ու տերը հայ ա, այլ նաև շատ կայֆ տիպ ա: Լավ բացահայտում էր:![]()
i wanted to destroy something beautiful
Nihil (08.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ