Էն, որ էսօր Արազի ծնունդն է, բայց բոլորն ինձ են շնորհավորում![]()
Էն, որ էսօր Արազի ծնունդն է, բայց բոլորն ինձ են շնորհավորում![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Էն որ Ուլուանային ուզում ես վարկանիշ տալ, համակարգը չի թողնում, հետո փորձում ես գոնե նամակ ուղարկել, էն էլ փոստը լիքն էՈւլու՜
![]()
I may be paranoid but no android!
Էն որ ներկա դրությամբ մի քանի հարյուր հոգանոց գնդում երկրորդ, իսկ հրետանում' միակ ավագ սերժանտն եu:
Ասա' ինչ էլ գլուխ գովալու բան ես ճարել:![]()
Էն որ ուսանողին մի թղթի համար ամբողջ երեք ժամ կարան քարշ տան՝ էսինչը տեղում չի. «կես ժամից կգաս», էնինչը կոֆե ա խմում՝ «զբաղված ենք, հետո կգաս», մյուսի բարեկամն ա մոտը՝ «աղջիկ ջան չես տեսնո՞ւմ, մոտս մարդ կա, դրսում սպասի», մտնում ես բացակա լրացնելու՝ «Դու նստի, քո թեման պատմի» ու սկսում են կոմպոտներից խոսելը, եթե 10 րոպեից կարճ խոսեցիր՝ «լավ չէիր սովորել»... Բայց երբ հերթը հասնում ա իրենց դասախոսություններին, պիտի պարտաճանաչ ետ 70 րոպեն հետաքրքրությամբ դասախոսի դեմքին նայես, թե չէ կվիրավորվեն՝ «Տարրական հարգանք չկա դասախոսի հանդեպ
»:
Հարգանքը պիտի մի քիչ էլ փոխադարձ լինի էլի.
Alphaone (11.03.2014), boooooooom (11.03.2014), CactuSoul (11.03.2014), E-la Via (27.03.2014), Nihil (11.03.2014), Rammstein (11.03.2014), Ruby Rue (11.03.2014), Skeptic (15.03.2014), Smokie (11.03.2014), V!k (12.03.2014), Աթեիստ (12.03.2014), Այբ (21.03.2014), Նաիրուհի (12.03.2014), Նարե91 (11.03.2014)
Էն որ քունդ ահավոր տանում ա, բայց հավես չկա քնելու![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
էն, որ ախպերը ձեռը մեքենայից դուրս գցած գոռում ա քրոջ վրա.
- ախչի, հելի սիկ*իր էղի տուն, թե չէ կիշշնեմ ոտերդ կջարդեմ:
պապաս կասեր՝ հո՜ւ... ձեր ստեղծողի կաթն ու մակարդը ...
էն որ ֆբ-ում քո համար ֆռֆռում ես,մեկ էլ մի հատ մեկնաբանություն ես կարդում,մտնում ես էդ մարդու էջ,տեսնում ես դեմքը շատ ծանոթ է,հետո հիշում ես,որ էս նկարը ակումբում ես տեսել,հետո հասկանում ես,որ էս ակումբցի է,հետո մտնում ես ընկերների մեջ ու ակումբցիներին գտնում ես![]()
Էն որ տեսնում ես որոշ աղջիկների, որ սպորտային հագուստով էնպես են շպարված ու զուգված-զարդարաված, որ զարմանում ես...ախր էդպես շպարվում են միայն երեկոյան զգեստներ հագնելիս ու երկույթների մասնակցելիս...![]()
Էն որ վաղուց բացված «Ակումբային հավաքածու» երաժշտական folder-ում էլ ես արդեն որոշ ակումբցիների անվամբ folder-ներով դասակարգեում որոշ երաժիշտների՝ կախված երաժիշտների շատությունից ու որակից, բայց է՜ն ակումբցիներին ովքեր «Ա.Հ.» folder-ից առաջ կային «Հավաքածու»-ում մտադիր չես տեղափոխել, լավն ա իրենց տեղը:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էն որ Սմոքը ԿԳԲ-ից շատ ինֆորմացիա կարա տա ակումբցիների մասին։
Էն որ ֆեյսբուքում Բեքեթը Վան Գոգի նկար ա շեյրում![]()
Էն որ սոված նստած գործ ես անում, հանկարծ հարևանդ զանգում է, թե՝ Լիլ, դու մակարո՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ գրեչկա։ Ու էն, որ զարմացած ասում ես՝ երկուսն էլ, բայց ինչի՞, ձեն չի հանում, մեկ էլ տասը րոպեից մի մեծ ափսեով գրեչկա, մակարոն ու ահավոր համով մառոլով, լիմոնով սալաթ է բերում![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
էն, որ ես դեբիլ եմ. մի օր 9,8 եմ ստանում քննականը, հաջորդ օրը չեմ ստանում մի հատ նենց առարկա, որ մի քիչ ինձ նեղություն տայի նստեի պարապեի (մի երկու ժամ), 7ից բարձր կստանայի կստանայի: Ես չեմ կարում քննություն տալուց հետո հաջորդ օրվա համար պարապեմ: Ու նեեենց վատ ա որ գիտես եթե չպարապես կկտրվես ու "թքած ունես": Բարեբախտաբար էս մենակ լինում ա էն ժամանակ, երբ երկու օր իրար հետևից քննության եմ, ամեն անգամ չի սենց: Գիտեմ որ սխալ եմ ու անում եմ էն ինչ ուզում եմ էդ պահին, հարցը մենակ սրան չի վերաբերում, էս իմ մոտ ավելի գլոբալ խնդիր ա. Գիտեմ որ արածիս համար փոշմանելու եմ, զգում եմ որ սխալ եմ բայց "իմ էշն եմ քշում": Ինչի...
Էն, որ շուրջբոլորը եղանակի կտրուկ անկումից, հյուսիսային շրջանների կարկուտից, սպասվելիք ցրտահարությունից են խոսում, իսկ դու գլուխդ թեքում ու պատուհանից այն կողմ անձրևի տակ վարդագույն լողազգեստով պարողի ես տեսնում : Լրիվ..
Վերջին խմբագրող՝ E-la Via: 27.03.2014, 21:17:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Էն որ ակումբ ես մտնում,տեսնում ես 43 չկարդացված գրառում կա,ուրախանում ես,կարծում ես,որ նոր ու հետաքրքիր թեմաներ կան,5 րոպե հետո դուռը խփում են,բացում ես ու հիասթափությանն ես տեսնում ու ինքը հաղորդում է,որ էդ 43-ից 36-ը Կոնչիտա Արամ հակամարտությունն է![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ