Էն, որ 15 տարի անց Ամանորը նորից դիրքերում եմ դիմավորելու, բայց այս անգամ ուրիշ սրտով ․․․
Էն, որ 15 տարի անց Ամանորը նորից դիրքերում եմ դիմավորելու, բայց այս անգամ ուրիշ սրտով ․․․
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
boooooooom (11.12.2020), Cassiopeia (11.12.2020), Sambitbaba (12.12.2020), Sky (11.12.2020), Աթեիստ (11.12.2020), Գաղթական (11.12.2020), Շինարար (11.12.2020), Ուլուանա (11.12.2020)
Էն որ հայի հետքը հեռվից հեռու քեֆ ա քաշում ))
Էս Cosy&Trendy-ն հայտնի բելգիական բրենդ ա:
Խանութում մի ամբողջ կոլեկցիա հանդիպեց՝ ընդհանուր «Արարատ» անվան տակ:
Վրայի նախշերն ու ոտիկներն էլ՝ լեռնատիպ.
Էս էլ ամբողջ կոլեկցիան:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (12.12.2020)
Էն, որ ծանոթներիդ միջից նենց ֆանտաստիկ ինտուիցիայով, անալատիկ ուղեղով, սուտը ճշտից տարբերել կարողացող մարդիկ են դավադրության տեսությունների հավատում (ասենք, որ կորոնայի վակցինը մահացու է լինելու), որ ակամայից մտածում ես, կարո՞ղ է մի բան գիտեն։
Varzor (16.12.2020)
Էն որ Օզուս ազգանունով նոր բժշկուհին սկսում է տխուր դեմքով պատմել, թե ոմանք իր ֆրանսիական ծագում ունեցող ազգանունը ճիշտ չեն կարողանում արտասանել:
Բլին..
Հլը ով ում եկել ինչ ա պատմում, էլի..
Մեկ ասի ասեմ «վելքամ թու դը քլաբ», մեկ էլ՝ տո լավ հա, թող մտածի, թե դա իր միակ ու գլխավոր դժբախտությունն ա..
Հ.Գ. Սրանից մի քանի տարի առաջ ինչ-որ թեմայում հանդիպածս հետաքրքիր տոնածառների նկարներով էի կիսվում:
Հիմա ման եկա, չգտա:
Քանի ստեղ եմ՝ էս էլ ձեռի հետ էստեղ գցեմ.
Հիվանդանոցի մանկական բաժնում
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
boooooooom (19.12.2020), Cassiopeia (17.12.2020), ivy (17.12.2020), Sambitbaba (19.12.2020), Varzor (18.12.2020), Աթեիստ (17.12.2020), Արէա (17.12.2020), Նաիրուհի (20.12.2020), Ուլուանա (19.12.2020)
Էն, որ վերջին «էն որ»-ներս բոլորը ֆեյսբուքային են ստացվում:
Եվս երկու ֆեյսբուքային «էն որ»...
Էն, որ հանկարծ նկատում ես, որ էսինչ մարդը ֆբ-ում վաղուց աչքովդ չի ընկել, մտածում ես` տեսնես` ինչի՞ չի երևում, ու՞ր ա կորել, սկսում ես նույնիսկ անհանգստանալ` մի բան եղած չլինի էդ մարդուն, մեկ էլ հանկարծ հիշում ես, որ նրան snooze էիր արել` կարծես ռեժիմով` օրական տասնյակ լալահառաչ, հիստերիկ կամ ագրեսիվ, նեգատիվ գրառումների հեղեղ անելու համար, ու հանգիստ շունչ ես քաշում:
Էն, որ snooze արածդ մարդիկ մեկ էլ իրար հետևից դուրս են գալիս 30-օրյա snooze-ից, ու հասկանում ես, որ նրանցից շատերի snooze-ը անհապաղ թարմացնել է պետք...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (19.12.2020), Freeman (19.12.2020), Sambitbaba (19.12.2020), Աթեիստ (19.12.2020), մարդ եղած վախտ (20.12.2020), Նաիրուհի (20.12.2020)
Էն որ արձակուրդից հետո առաջին օրը գալիս ես օֆիս, ու բացի անվտանգության աշխատողներից, ուրիշ մարդ չկա, ամբողջ թիմն արձակուդի է, բայց մինչև հեռանալը սեղանիդ վրա լիքը բացիկներ են թողել։ Ձեռագիր
Էն ո՜նց եմ ուրախանում ձեռագիր նամակներից, ոնց որ շնչավոր լինեն
Cassiopeia (28.12.2020), Freeman (28.12.2020), John (02.01.2021), Sambitbaba (12.01.2021), _Հրաչ_ (28.12.2020), Հայկօ (28.12.2020), Նաիրուհի (03.01.2021), Ուլուանա (28.12.2020)
Էն որ մեզանից 10 անգամ ավելի հզոր թշնամին վզներիս դեմ տված աքցանն օրեցօր ավելի ա սեղմում, բայց մենք էլի ուշքի չգալով մենակ իրար միս ենք ուտում:
Մարդիկ եքա ինստիտուտներ են աշխատացնում՝ մեզ ավելի խորն ուսումնասիրելու ու, ըստ այդմ, ավելի հեշտ պառակտելով ցրիվ տալու համար:
Բա մե՞նք ինչով ենք զբաղված:
Օրինակ էդ բազմահազար ֆեյքեր բուծողներից հեչ մեկի մտքով անցել ա՞, որ հանուն մեր ազգային շահի հիմա ամենապատեհ պահն ա թշնամու շարքերում խուճապ տարածելու:
թե.
«ալիևն ուզում ա հայերի դեմ ճամփեքը բացի: իսկ էդ հայ կամիկաձեները որ լցվան ազերփայչան՝ օրը մի տեղ մի բան կտրաքացնեն..»
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (12.01.2021), Sambitbaba (12.01.2021), Sky (12.01.2021), StrangeLittleGirl (12.01.2021)
Էն որ մեկը լիներ՝ Մհեր Գրիգորյանին խաբար աներ հարց բարձրացնել, թե ի՞նչ արժեք ունի ալիևի խոսքը, երբ ասում ա՝ Հայաստանը կարող է օգտվել ՌԴ-ի հետ կապող էս երկաթգծից:
Օրինակ ազերփայչանը կարո՞ղ է պարտավորություն ստանձնել, թե ՀՀ-ից դուրս եկած ու ՌԴ հասած բեռերի հաշվեկշիռների տարբերությունների դեպքում կփոխհատուցի դրանք:
+ Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ կլինի էդ փոխհատուցման գարանտը լինել
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Sambitbaba (14.01.2021), Varzor (14.01.2021)
Էն որ մարդիկ են լինում, որոնց հետ լավ չի, բայց առանց իրենց անտանելի է։
Ու թե էդպիսի մարդիկ կան կյանքումդ, ուրեմն կրակի մեջ ես։
Իսկ թե ինքդ ես էդ մարդկանցից, ուրեմն դարդուցավ ես։
Sambitbaba (14.01.2021), Նաիրուհի (14.01.2021), Ուլուանա (14.01.2021)
Էն, որ եթե տվյալ մարդու հետ լավ չի, իսկ առանց իրեն` անտանելի, ուրեմն տոքսիկ հարաբերություն ա, ու ինչքան շուտ ազատվես էդ անառողջ կախվածությունից, էնքան լավ: Իհարկե, ամեն ինչ բարդանում ա, երբ խոսքը հարազատի մասին ա կամ, առավել ևս, ինքդ քո: Բայց դե ինքդ քեզ էլ հո կարող ես փոխել, կամ գոնե փորձել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (14.01.2021), Sambitbaba (14.01.2021), Նաիրուհի (19.01.2021)
Էն որ կնոջս հորեղբոր աղջիկը վախտին Միսս Բրյուսել էր դարձել ու մոդայի աշխարհ մտել:
Հետո տեղափոխվել էր Փարիզ, նոր մասնագիտություն ստացել ու կինոաշխարհ սկսել մուտք գործել:
Բայց հիմա գլխավոր նպատակներից ա Հայաստան տեղափոխվելը ու, ռազվեդկի համար, մի ամսով փորձնական գնացել էր ապրելու (Հայաստանից դուրս ա ծնվել ու երբևէ էնտեղ չի ապրել):
Շատ հետաքրքիր տպավորություններով էր կիսվում, բայց ամենաուժեղը՝ տիպիկ հայկական.
«հըլը սրա հագուկապն ու քսվածքը.. ձև չկա սա Փարիզում եղած լինի»..
Հ.Գ. Փարիզում շատ համեստ հագնվելն ու համարյա առանց շպարն ա մոդա, ինչը, ըստ հայերի, բացառվում ա Փարիզում հնարավոր լինի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
John (23.01.2021), Sambitbaba (15.03.2021), Sky (23.01.2021), Varzor (29.01.2021)
Էն որ նորից արդիական.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Sambitbaba (15.03.2021), Varzor (02.03.2021)
Էն որ մյունխենաբնակ միընկերոջծանոթի մասին արդեն էնքան ես գրել Ակումբի տարբեր թեմաներում, որ եթե բոլոր գրառումներն իրար գլխի հավաքեիր, մի առանձին թեմա կստացվեր։
Ու էն որ հազիվ ես քեզ զսպում, որ նոր գրառում չանես։
...բայց կարծես թե սա էլ հենց էդ նոր գրառումն էր։
Cassiopeia (15.03.2021), Sambitbaba (15.03.2021), Աթեիստ (15.03.2021), Նաիրուհի (16.03.2021)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ