էն որ անվերջանալի թվացող դեպրասիաներ են մեկումեջ այցելում, ու դառնում էս լռիվ ուրիշ մարդ
էն որ անվերջանալի թվացող դեպրասիաներ են մեկումեջ այցելում, ու դառնում էս լռիվ ուրիշ մարդ
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Էն որ մտածում ես՝ 9.999-րդ գրառումդ առանձնահատուկ դարձնես, թե 10.000-ը, բայց դե երևի ոչ էլ կհիշես, երբ հերթը գա:
Կամ թե էդ ինչով պիտի առանձնահատուկ դարձնեիր, թեկուզ ու հիշեիր:
Էն որ վիրահատությունը հարթ անցնում ա, մի օրից դուրս են գրում, հետո մի շաբաթ վազվազում ես. անաշխատունակության թերթիկ, էպիկըիզ ու եսիմինչ տանել-բերել, նրա համար, որ վաստակես հետվիրահատական 10 օր հանգիստդ (օրից 7-8ը վազվզելու վրա են գնում)
Էն որ էս գրառումը կարդում ես ու ինքնաբերաբար հայացքդ փնտրում ա սեփական գրառումներիդ քանակը, ու պարզվում ա` երեկ 12000-րդ գրառումդ ես արել, չես էլ նկատել :
Վերջին խմբագրող՝ ivy: 04.12.2019, 23:02:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
էն որ երկրորդ օրն ա՝ գալիս եմ գործի ու առաջին արածս բանը Ակումբ մտնելն ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
boooooooom (05.12.2019), CactuSoul (05.12.2019), Cassiopeia (05.12.2019), ivy (05.12.2019), StrangeLittleGirl (05.12.2019), Varzor (05.12.2019), Աթեիստ (05.12.2019), Բարեկամ (05.12.2019), Հայկօ (06.12.2019), Յոհաննես (05.12.2019), Նաիրուհի (05.12.2019), Տրիբուն (05.12.2019)
Էն որ ձեռքերիդ բիլազուկներ,
մի քանի եղունգներիդ մանիկյուռանման երևույթ,
մորուքիդ բռոշկա,
կողքիդ էլ՝ գլխիդ թագի մոտերքում բանծիկ հարմարացնել փորձող թիթիզ դուստր:
Պապայի աչքը մի կես ժամով կպել էր կոչվում ա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էն որ թեմա ես բացում ու մեծ պատասխանատվություն ես զգում թեմայի համար,էնքան մեծ որ սաղ գրառումներին պատասխանում ես էլի,չարիքա էս պատասխանատվությունը,պետքա հախից գալ։
Ոշմ,ինչ ուզում եք գրեք,էլ չեմ պատասխանի
Էն որ բացիկ ես ստանում ու տեսնում, որ մարդը փորձել ա անվանդ կրճատ՝ Սիմե տարբերակի փոխարեն, ամբողջական անունդ մտաբերել ու գրել. Կարմիր Սիմե, ինչի չէ՞ որ, հնչողությամբ Հռիփսիմեին լավ էլ նման ա
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էն որ երկու տարբեր մարդկանց համար նախատեսված ռեցեպտներով մտնում ես դեղատուն ու մի տոպրակ դեղ վերցնում, որից հետո դեղատան աշխատողը տարակուսած նայում է ռեցեպտների վրայի արական անուններին ու սովորական «առողջություն» մաղթանքի փոխարեն ասում.
— Կարևորը՝ ոչ մեկը Ձեզ համար չէր:
CactuSoul (16.12.2019), Cassiopeia (18.12.2019), impression (16.12.2019), John (16.12.2019), Sambitbaba (16.12.2019), Varzor (16.12.2019), Լեո (17.12.2019), Նաիրուհի (16.12.2019), Նիկեա (29.12.2019), Տրիբուն (16.12.2019)
Էն որ ԱԺ մակարդակով հանդիպում էր պետք, որ Աթեիստն ու Լիոնը գոնե ս հարթակում իրար հետ հանգիստ շփվեն
boooooooom (27.12.2019), Varzor (27.12.2019)
Էն որ էսօրվա Գերմանիայից մի քանի նկարներ, որտեղ նույն տեսարանում միանգամից տարվա մի քանի եղանակ ա զետեղված:
ՈՒ էն որ էսօր «վերջապես» իրական ուրվական-վարորդի հանդիպեցի՝ ում մասին էդքան խոսում են, ու մահից պըրծա:
Բայց դրա մասին մի ուրիշ անգամ ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էն որ դեռ Նոր Տարիա տներում, բայց դու արդեն աշխատանքի ես
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Varzor (04.01.2020)
Էն որ կլիենտը մի շաբաթ ա սպասում ա, որ դու իր հարցերին պատասխանես։ Էն որ հարցեին պատասխանելու համար պիտի կոդեր գրես, ստուգես, որ աշխատում է, փաթեթ սարքես ու դոկումենտավորես։ Էն որ էդ սաղ արած ա ու մնում ա փաթեթն ուղարկելն ու հարցերին պատասխանելը, որտեղ մտածելու ոչ մի բան չկա։ Էն որ էնքան ձանձրալի ա արդեն դառել, որ մտնում ես Ակումբ, ու նայում ես վերջին գրառումը՝
Ու՝ տեսնես ո՞վ ա էդ Դոդեկաէդրոնը, ման ես գալիս պարզվում ա տասերկուսանիստն ա, ու չգիտես խի, էդ մեկը հայերեն չեն թարգմանել, ասենք ութանիստ, կամ տասանիստ գտա, տասերկուսանիստ՝ չէ։ Ու գնա՜ց․․․ պարզվում ա Սալվադոր Դալին իր «Վերջին ընթրիքը» կտավում սեղանակիցներին պատկերել է ապակե, ոնց է՞ր... հա, դոդեկաէդրոնի մեջ, որի համաչափության կենտրոնը համընկնում է Քրիստոսի դիրքի հետ, յաաաա...378. Դոդեկաէդրոնը հաջողվեց ցույց տալ, և դա հեշտ բան չէ: Նշենք կրակի և հոգեկան էներգիայի բոլոր նշանները: Դրանով հաստատենք այդ երկու բարձրագույն հասկացությունների նմանության ըմբռնումը: Ասես թե...
Էն որ հետո մի հատ էլ էս կարդում Դալիի կենսագրությունը, էն որ իբր իր կիսացնդած պառավը ինչ-որ անկապ դեղ ա լցրել խեղճի կոկտեյլի մեջ, ու իբր դրանից Դալիի մոտ պարկինսոնի սինդրոմներ են սկսվել... Հետո ման ես գալիս նկարներ... Ինչ լավն են Դալին ու իր ռուս կինը, շատ շատ շատ պուպուշն են...
Այ դդում, նամակիդ պատասխանիր, շատ էլ ճապոնացիք քաղաքավարությունից ելնելով շատ հիսթերիա չեն սարքում, ոնց որ որոշ իտալացիներ, կամ հնդիկներ:
Էն որ ամեն դեպքում, չես ալարում ու էս սաղ անիմաստ անկապությունը շարադրում ես էստեղ, որ պարապ, կամ քո պես պրոկրաստինացվող մարդիկ կարդան
Si vis pacem, para bellum
Էն որ գնում ես Կոպենհագենում «Նռան գույնը» նայելու ու նախաբանը լսելուց, մեկ էլ տեղում մի քանի հոգու հետ շփվելուց հետո իմանում ես, որ Սովետի ժամանակ հայերին չէին թողնում հայերեն սովորել, դրա համար Սովետից արտագաղթածները հայերեն չգիտեն ու որ Ուկրաինան Կովկասում ա։ Դե էլ չասեմ, որ նենց վստահ պնդում էին, որ Մինաս Ավետիսյանին սպանել են, Փարաջանովն էլ իրա արվեստով Սովետի դեմ խոսալու հոդվածով ա նստել։ Էրնեկ իրանց ինքնավստահությանը։
Էն, որ Ֆեյսբուքի լրահոսում աչքովդ ընկնում ա «Գրետելն ու Հենզելը» նոր նկարահանված ֆիլմի գովազդ, զգում ես, որ վերնագիրը մի տեսակ ա հնչում ականջիդ, ու հասկանում ես, որ քո մանկության տարիների հեքիաթի վերնագիրը «Հենզելն ու Գրետելն» էր, ոչ թե «Գրետելն ու Հենզելը». ոնց որ թե ֆեմինիստական բարեփոխման ա ենթարկվել վերնագիրը :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ