Էն, որ «էն, որ»-ը բոլորն առանց ստորակետի են գրում՝ հաշվի չառնելով, որ դա «Այն, որ»-ն ա: Ու էն, որ ես միշտ էլ ստորակետ եմ դնելու մինչև վերջ:
Էն, որ «էն, որ»-ը բոլորն առանց ստորակետի են գրում՝ հաշվի չառնելով, որ դա «Այն, որ»-ն ա: Ու էն, որ ես միշտ էլ ստորակետ եմ դնելու մինչև վերջ:
Էն որ վարոյին կարոտել էի Ես իրա ցավը տանեմ, էկավ հիշացնի, թե ինչից ենք պրծել: Նիկո՚լ, Նիկո՚լ, Նիկո՚լ ....
Էն, որ բրազիլական կառնավալի թեման հայկական մշակույթնա լինում )))
#ՄուրադՓարսադանիչ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էն որ էսօրվա ընթրիքս մի շիշ նարնջի հյութ էր ու էն որ զզվում եմ երեքշաբթի օրերից։ Ե՞րբ ա էս սեմեստերը վերջանալու։
Էն, որ մայիսի վերջին պիտի գնամ Մալազիա, բայց վախում եմ դրանց նզովված ավիաուղիներից: Արդե՛ն տեղս չեմ գտնում: Պրիտոմ՝ հլը հերիք չի պիտի գնամ, մի հատ էլ պիտի հետ գամ: Յոլկի պալկի…
Էն որ դարձել եմ ակումբի ինտիմ կյանքի մեկնաբանը
Էն, որ մերօրյա Ակումբում, ջերմ կրծքերի մեջ խորասուզվելու համար, ուռոդ պիտի ըլլաս..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
էն որ տեսնում ես @Progart-ը ինտիմ ֆանտազիաների թեմայում գրառմանդ շնորհակալություն ա դրել, ու մտքովդ անցնում ա, որ էս ա դասական ուղղագրությամբ «իմ վերևի մարդու մասին» ինտիմ ֆանտազիա ա գրելու, ու սառը քրտինք ա վրեդ տալիս․․․ լավ իմաստով, էլի
Հ․Գ․
«Դաս իսթ ֆանտասթիշ» վիճակներ
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 12.03.2019, 18:26:
Progart (12.03.2019)
Էն, որ մանկությանդ բյուրեղյա կերպարներից մեկը` բոլոր առումներով մի շատ օրինակելի աղջնակ, ակնթարթորեն գահավիժում է իր պատվանդանից, երբ պեղելով նրան հուշերիդ խորխորատներից` մտնում ես նրա ֆեյսբուքյան էջը...
Լրիվ ուրիշ մարդու էի սպասում տեսնել, բայց նկարները նայելուց հետո էնպիսի շոկի մեջ էի, որ էդ գիշեր նույնիսկ երազումս տեսա, ու քանի օր է` մտքիցս չի գնում (երազս չէ, Ֆեյսբուքում տեսածս)...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն, որ ուզում են իրավական, հարուստ ու հզոր երկիր ունենալ, բայց դրա մեջ ներդրում չունենալ՝ ուրիշների հաշվին կերած խորովածն ավելի համով ա։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
CactuSoul (15.03.2019), Sambitbaba (27.03.2019), Աթեիստ (14.03.2019), Տրիբուն (14.03.2019)
Էն որ ինտիմ ֆանտազիաներում մի ժամից ավել տեքստ եմ հավաքում, տեղադրելու ժամանակ դուրս ա գցում ֆորումից, ու տեքստը նախօրօք չէի պահել։
Էն որ մի քանի օր շարունակ խելառ կատվիդ տուն բերած «խաղալիքներն» ես փորձում «հավաքել»:
Երեկ «մկան վիլլա» կոչվող սարքը ձեռք բերեցի, ու էսօր վերջապես ստացվեց պուճախներում թաքնված խաղալիքը գտնել: Գործի գնալու ճանապարհին բաց թողեցի. լավ վախեցած էր խեղճը:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էն որ 250 էջ ա մնացել, որ գիրքը վերջացնես, ու մտածում ես՝ վերջապես, քիչ ա մնացել։
Էն որ արդեն վարժվել/հաշտվել էիր էն մտքի հետ, որ գրառումներդ, թեմաներդ կամ ստատուսներդ ուշադրության արժանի չեն ու չէիր խորանում դրա մեջ, ուղղակի գրում էիր, երբ գրելիք էր լինում: Ու հիմա շաաատ անսովոր ու տարօրինակ ա թվում, երբ տեսնում ես որ վերջին բացածդ թեման համեմատաբար ակտիվ ա: Էն որ լավ ա, բայց «կարծես էստեղ մի բան սխալ ա»:
Էն որ դեռ էն նորեկ վախտերի նման ես, երբ ամեն մի արձագանքից երկինք էիր թռնում: Ուղղակի չարձագանքին սկսել ես թեթև նայել: Մանավանդ, որ ըստ մեծամասնության՝ քննարկելու բան չի լկա գրածիդ մեջ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Adam (01.04.2019)
Էն, որ Սմոքի պես անարատ ու մաքուր էակ էս աշխարհը երևի թե չի ծնել:
Վերջին խմբագրող՝ Adam: 01.04.2019, 17:42:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ