enna (22.07.2023), Freeman (22.07.2023), Բարեկամ (22.07.2023), մարդ եղած վախտ (22.07.2023), Ուլուանա (22.07.2023)
Էն, որ Ակումբում հենց միայն նոր գրառումները կարդալն արդեն սկսել ա ահագին ժամանակ տանել: Վերջին տարիների համար բավական անսովոր իրավիճակ: )))
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (08.08.2023)
էն որ նապի հոր֊ը rabbit hole֊ի ավելի լավ թարգմանություն ա, իսկ քձիփը գրվում ա քցիբ :shrug
էն որ երկու կարևոր էլ-նամակի ես սպասում, որ ահռելի ազդեցություն են ունենալու մոտակա առնվազն մի կես տարվա-մի տարվա համար, ու դրանից ուշադրությունդ ցրված ա գործի նկատմամբ, ասում ես մտնեմ ակումբ՝ գրեմ-մրեմ, էն էլ թեմայից թեմա ցատկոտելով հասկանում ես, որ ասելու բան էլ չունես․․․
Էն, որ ակումբով հետաքրքրված են միմիայն 40-ին մոտ մարդիկ, ու որ մեզնից հետո էս հարթակն իր ջարդված պատուհաններով ու սվսվացող քամով հազիվ թե ինչ-որ մեկին պետք գա:
Աթեիստ (08.08.2023)
Էն, որ մամայիս հետ քայլելուց կամ վոյաժի վախտ ինչ-որ տեղ երկուսով զբոսնելուց արդեն երբ ուզեմ կարամ ասեմ՝
«էս ինչ սիրուն ծիտ տղա էր, տեսա՞ր, կամ wowww ծտոտ էր, հլը նայի»: Կամ տղու նկար ցույց տամ ասեմ՝ սիրուն ա՞, ի՞նչ ես կարծում:
Ու ինքը just rolls with it ՝ համաձայնվելով (կամ սրտանց կամ էլ դերասանություն անելով), կամ էլ քոմենթ անելով (ներքուստ երևի գիտենալով, որ խայտառակ դեբոշ կսարքեմ, եթե ինձ արգելեց իր մոտ խոսալ «նման թեմաներով»):
Փաստորեն՝ տարիների դեբոշներն ու շանտաժները մի օր իրանց պտուղները տալիս են՝ կապ չունի voluntary ա դա, թե forced. Ինձ իմ ազատությունն ա կարևոր, թեկուզ դա լինի illusory.
ivy (08.08.2023)
Էն, որ գրառում ես անում, բայց էնքան ա երկարում, որ արդեն հարց ա առաջանում` հրապարակել, թե չէ: Ընդ որում` արդեն երկրորդ էդպիսի գրառումն ա, որ օրերով քիչ-քիչ գրել եմ, բայց հիմա մտածում եմ` գուցե չարժե Ակումբում տեղադրել. ո՞վ ա էդքան զահլա անելու կարդա, առանց էդ էլ վերջերս գրառումները շատ են:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (09.08.2023)
էն որ ամեն անգամ բեյքըն սարքելուց մտքովս անցնում ա, որ Վիշապը դաբռոն կտար․․․ վայթե Վիշապը ակումբում սննդական psyop էր ա անում, մենք էլ բեխաբար, տո՛![]()
Freeman (16.08.2023), One_Way_Ticket (16.08.2023), StrangeLittleGirl (16.08.2023), Բարեկամ (17.08.2023), մարդ եղած վախտ (16.08.2023)
Էն որ արևածագն ավելի սիրուն է, բայց դու մայրամուտն ես սիրում:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էն, որ հայ ազգը ընդամենը մի դերասան ա ունեցել, որի խաղի կալիբրը կարելի ա համեմատել Բրանդոյի, Դե Նիրոյի, Սմակտունովսկու, Պաչինոյի, կամ էլ Լոուրենս Օլիվիեյի հետ:
Դա էս մարդն ա: Ու մենակ էս տեսարանով ինքը դա ապացուցում ա:
https://youtu.be/nwoe30EWZBU
Sambitbaba (15.11.2023), Բարեկամ (20.08.2023), Յոհաննես (21.08.2023)
Էն որ ես էլ եմ ահագին մտածել մեր դերասանների մասին, ասենք եթե Մհեր Մկրտչյանը ամերիկացի լիներ հիմա սաղ աշխարհը իրան կիմանար։ Էն Մեռած Պոետների եթե նայել եք, ասենք ջոգեք ինչ տիպի կխզարեր։ Եսիմ ախպեր, սենց որ նայում եմ մենակ Դենիել դեյ-Լյուիսից են հետ մնում մեր դերասանները։
Էն որ ամեն անգամ Վիեննայում լինելիս մտածում ես, որ կապրեիր էստեղ. սիրելի քաղաք է դարձել: Համարյա էնքան, ինչքան Մյունխենը: Ու որ Բրյուսելում էլ կապրեիր (վերջն է Բրյուսելը), բայց լեզուն խնդիր կլիներ, իսկ Վիեննայում քո «տան լեզուն» է՝ մենակ ուրիշ առոգանությամբ:
Ու էն որ Վիեննայից հետո Բրատիսլավա ես գնում (մոտ են իրար՝ մոտ 80 կմ հեռավորության վրա), թվում է՝ լրիվ ուրիշ աշխարհ ես ընկել:
Հավես է երկարացրած շաբաթավարտները եվրոպական տարբեր քաղաքներում անցկացնել ու ճամփեքին գիշերել հյուրանոցներում. ազատության ու արկածների սիրուն խառնուրդ է:
Վերջին խմբագրող՝ ivy: 06.11.2023, 00:32:
boooooooom (16.11.2023), CactuSoul (11.11.2023), enna (06.11.2023), Freeman (06.11.2023), Sambitbaba (15.11.2023), Varzor (06.11.2023), Աթեիստ (07.11.2023), մարդ եղած վախտ (05.11.2023), Նաիրուհի (08.11.2023), Ուլուանա (05.11.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ