Չամիչ-ի խոսքերից
Տեղյակ եմ, որ Հայաստանում կա մի հոգեթերապեվտ ով զբաղվում է նարեկաբուժությամբ, նա հաճախակի ելույթ է ունենում տարբեր հաղորդումների ժամանակ: Խոսքը Արմեն Ներսիսյանի մասին է: Նման ոչ ստանդարտ մոտեցումը արդեն իսկ ողջունելի է, քանի որ, որպես կանոն, մեր հանճարեղ կրթական համակարգը ուսանողներին, ապագա մասնագետներին զրկում է մտածելու ընդունակությունից, բուհը ավարտելով շատերը հանդիսանում են պարզապես շարժական գրապահարան:
Հոգեբանների կարծրացած, կաղապարային մոտեցումները երբեմն պարզապես հուսահատեցնում է, մարդուն տեղադրում են իրենց կարդացած մի քանի գրքերից ստացած գիտելիքների կաղապարի մեջ ու սկսում են մարդու հոգեկան աշխարհը հարմարեցնել այդ գրքերից ստացած ինֆորմացիային: Սկսում են մարդու պրոբլեմները դիտարկել Ֆրեյդի կամ Յունգի տեսության տեսանկյունից ու դրանից էն կողմ ամեն ինչ մերժում են, սա կարծում եմ, մեղմ ասած, անընդունելի է: Հոգեբանությունը այն եզակի ոլորտներից է, որտեղ կարծրատիպերը, կաղապարները, ԴՈԳՄԱՆԵՐԸ պարզապես պետք է տեղ չունենան:
Արմեն Ներսիսյանին մի քանի անգամ լսել եմ, ըստ իս նրա խոսքը այնքան էլ տպավորիչ չի, հոգեբանի համար շատ կարեւոր է խոսքին վարպետորեն տիրապետելը: Բայց այն ինչ նա ձեռնարկել է ավելի քան ողջունելի է, եթե հոգեբանությունն ու կրոնը իրար ձեռք ձեռքի բռնած շարժվեն առաջ, կարծում եմ, հոգեկան առողջության ոլորտում հրաշքներ տեղի կունենան:
Իմ խորին համոզմամ այն հոգեբանը ով հեռու է կրոնից, էզոտերիկայից երբեք չի կարող մարդուն իսկապես օգտակար լինել: Այն հոգեւորականը որը հեռու է հոգեբանությունից, նույնպես, երբեք չի կարող մարդկանց օգտակար լինել: Կրոնը իր մեջ ներառումը չափազանց խորը հոգեբանություն, որը ցավոք սրտի մեր հոգեւոր այրերը չեն կարողանում ճիշտ կերպով մատուցել, նրանց խոսքը հագեցած է դոգմաներով, հոգեւորականները չեն տիրապետում կենդանի խոսքին, այդ պատճառով, հիմնականում նրանք նույնպես ոչ մի իրական օգնություն չեն կարող տրամադրել մարդուն: Ինչպես հոգեբանության այպես էլ կրոնական ոլորտը բավական տխուր վիճակում է:
Էջանիշներ