User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Կրոնական մտորումներ

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրոնական մտորումներ

    Այս թեմայում կարող ենք գրել մեր մտորումները կրոնի, աթեիզմի և կրոնի հետ կապված ցանկացած հարցի մասին։ Մտորումներ, որոնք նման են օրագրային գրառումների։
    Հաճախ պատահում է, որ մենք ցանկանում ենք գրել կրոնի հետ առնչվող որևէ միտք, խոհ, օրագրային գրառում, բայց դրա համար չկա համապատասխան թեմա։ «Անկապ օրագիրը» կամ ««Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ» թեման ունեն այլ ուղղվածություն։

    Բարի՛ գալուստ թեմա և հաճելի գրառումներ

    ՄՈԴԵՐԱՏՈՐԱԿԱՆ.
    Թեմայի կանոնները.
    1 Այս թեման նախատեսված է կրոնական խոհերը, մտոորումները, օրագրային մտքերը գրելու համար։
    2 Թեմայում արգելվում են մեկնաբանությունները՝ ցանկացած տեսքով: Թեմաներում կարող են տեղ գտնել միայն խոհեր, մտորումներ, օրագրային գրառումներ։
    2.1 Բաժնի մոդերատորները ջնջելու և տուգանելու են նման թեմաներում այլոց կողմից կատարված բոլոր մյուս գրառումները
    3 Արգելվում են վիրավորական, ծաղրական և ատելություն, թշնամություն հրահրող գրառումները

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (15.11.2013), Moonwalker (15.11.2013), Sambitbaba (17.11.2013), VisTolog (15.11.2013), Այբ (15.11.2013), Արէա (15.11.2013), Դատարկություն (15.11.2013), Ուլուանա (15.11.2013), Վոլտերա (24.01.2014)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք բոլորս էլ ինչ որ չափով հավատացյալ ենք և ինչ որ չափով աթեիստ։

    Օրինակ քրիստոնյան աթեիստ է Զևսի, Ալլահի, Անահիտի և այլ աստվածների և աստվածուհիների հանդեպ։
    Իսկ աթեիստը հավատացյալ է բնության օրենքների և գիտական տեսությունների հանդեպ։

  4. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ Զևսի անունը կարդալուց կամ լսելուց մի բան մեջս շարժվում ա...ես քո խոնարհ ծառան եմ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (18.01.2015)

  6. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ վերցրած մի կրոն, այդ կրոնին չպատկանող հավատացյալների և աթեիստների համար, ընդամենը տրամբանական եզրակացությունների հավաքածո է, որը վերցված է այնպիսի աքսիոմաներից, որոնք չեն համընկնում իրականության հետ։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.11.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ անվերապահորեն կասեի, որ Աստված կա, չնայած հիմա էլ չեմ ժխտում Աստծո գոյությունը, ուղղակի էն ժամանակ խորը չէի մտածում, ինքս ինձ համար չէի վերլուծում ու չէի ուզում մտքիս թելը այնպես տանել, որ կասկած ծնվեր մեջս, թե Աստված չկա: Երեխա էի էդ ժամանակ: Բայց հիմա արդեն մտածում եմ, որ Աստծուն, կամ առհասարակ ինչ-որ բանի հավատում ենք, որովհետև դրա կարիքը ունենք: Չենք կարող ապրել առանց հավատի: Հավատը պետք է, որ քեզ մենակ չզգաս, ու երբ թվում է, թե մենակ ես, բայց հավատալով, որ կա Աստված, որը քեզ հետ է, ու քեզ համար դեռ մի նոր դուռ է բացելու, ուզում ես ապրել:
    Հավատքը պետք է ու կարևոր չէ, թե ինչին ես հավատում: Ինչ-որ մի բանին հավատալը, առաջին հերթին հավատն է ինքդ քո հանդեպ, որ քեզ մոտ ամեն ինչ ստացվելու է...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.11.2013), VisTolog (16.11.2013), Վոլտերա (24.01.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես կրոնի մասին շատ չեմ մտորում, երևի աթեիստ չեմ, դրանից ա

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (15.11.2013), Sambitbaba (17.11.2013), VisTolog (15.11.2013), Վոլտերա (24.01.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ չեմ մտորում, ավելի կարևոր բաներ կան…

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.11.2013), Sambitbaba (17.11.2013), Շինարար (16.11.2013)

  14. #8
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես մեկ-մեկ մտորում եմ կրոնի մասին, մարշուտկի մեջ, կանգնած ժամանակ: Ասում եմ, ինչի՞ են գրեթե բոլոր կրոնները ստիպում սիրել(երկրպագել, գուրգուրել․․․) Աստծուն: Ինչո՞ւ, մի՞թե Աստված ձեր սիրո կարիքը ունի: Ի՞նչին է պետք նրան ձեր սերը: Միակ էակը, որ ձեր սիրո կարիքը ունի՝․․․․ Սաշիկն է:
    Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 16.11.2013, 22:34:
    A long time ago, in a galaxy far, far away...

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.11.2013), Quyr Qery (05.11.2017), Sambitbaba (17.11.2013), Արէա (17.11.2013), մարիօ (10.08.2014), Ռուֆուս (16.11.2013), Վոլտերա (24.01.2014), Տրիբուն (16.11.2013)

  16. #9
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչքան ժամանակ ա' կրոնական տվայտանքների մեջ եմ: Խոսքն անձնական աշխարհայացքիս մասին չի, քանի որ 18-19 տարեկանից մինչև հիմա ինձ դասում եմ թեիստական հավանականության դոքինզյան սանդղակի 6-րդ կետին (դե ֆակտո աթեիստ - "Ես հաստատ չգիտեմ, սակայն կարծում եմ, որ Աստծո գոյությունը խիստ անհավանական է, ու իմ կյանքն ապրում եմ այն ենթադրությամբ, որ նա չկա"): Բայց կրոնի նկատմամբ վերաբերմունքս պարբերաբար փոխվում ա, ծայրահեղ բացասականից մինչև անկեղծ համակրանք, ու ինձ թվում ա, որ մոտակա ժամանակներս դժվար էլ հստականա: Շատ չփիլիսոփայելու համար առօրյայիցս օրինակ բերեմ. շատերը տեղյակ են, որ բանակում կրոնը փաստացի պարտադրված ա, ու լիքը ոչ հավատացյալ զինվորներ, էդ թվում' ձեր խոնարհ ծառան, աղանդավորի հերետիկոսյան պիտակից խուսափելու համար ստիպված են ավելորդ կապիկություն անել:
    Բայց երբ հայտվում ա ոմն կիսագրագետ выскочка-սպա, ով իրան թույլ ա տալիս շատ կոպիտ վարմունքով ստորացնել համարյա աննկատ ձևով թելով խաչ գցած խելոք ու պարզասիրտ ծառայակցիդ, քո վերաբերմունքն էլ ա փոխվում: Ու եղբորս նվիրած խաչը, որը միշտ պահում էի գրպանումս, հիմա կախած ա վզիցս: Հենց էդպես:

  17. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.11.2017), CactuSoul (18.11.2013), Cassiopeia (18.11.2013), enna (10.08.2014), GriFFin (10.08.2014), Jarre (18.11.2013), Rammstein (24.01.2014), Rhayader (24.01.2014), Ruby Rue (18.11.2013), Sagittarius (18.11.2013), Sambitbaba (19.11.2013), Աթեիստ (18.11.2013), Անվերնագիր (18.11.2013), Արամ (17.11.2013), Արէա (17.11.2013), Նաիրուհի (17.11.2013), Ներսես_AM (18.11.2013), Շինարար (17.11.2013), Ուլուանա (18.11.2013), Ռուֆուս (18.11.2013), Վահե-91 (18.11.2013), Վոլտերա (24.01.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արյա դե զզվցրին էլի: Ակումբում որ կողմ նայում ես, կրոն ա: Ֆեյսբուքի պատս կրոնական ստատուսներով ա ողողված, իսկ եթե իգնոր ես անում, սկսում են պրիվատով կրոնից խոսել: Էդ էլ հերիք չի, բարի մոտ նստած հարբած ջահելն ինձ մոտենում ու սկսում ա Հիսուս Քրիստոսից խոսել: Կլնի՞ ինձ հանգիստ թողնեք: Ես ոչ մեկի հետ չեմ ուզում կրոնական թեմաներով խորանալ, ոչ աթեիստի, ոչ քրիստոնյայի, ոչ էլ ֆլան-ֆստանի հետ:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.11.2013), Mephistopheles (18.11.2013), Մինա (24.01.2014), Շինարար (18.11.2013), Ուլուանա (18.11.2013), Վոլտերա (24.01.2014)

  20. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց գցում-բռնում եմ, պիտի համաձայնվեմ Շինի հետ, - կրոնից ամենաշատն աթեիստներն են խոսում: Մտորում են, թե ոչ, չգիտեմ, բայց հաստատ, շատ են խոսում: Հետաքրքիր է, ի՞նչ են փնտրում…

    Ու ոնց գցում-բռնում եմ, կրոնից ամենաշատը հատացյալներն են լռում: Հետաքրքիր է, ի՞նչ են կորցրել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (24.01.2014)

  22. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    2 օր առաջ ՖԲ-ում ծրագրավորողների խմբում (չգիտեմ ոնց եմ դրա մեջ հայտնվել) մեկի սիստեման վնասվել էր, հարցնում էր, ոնց կարելի ա վերականգնել։

    Մի քանի հոգի խորհուրդ տվեցին ֆորմատ անել։ Ես էլ առաջարկեցի ԱՆՎՃԱՐ անալիզ անել dump ֆայլն ու ասել, թե ինչից ա պրոբլեմը։

    Մեջբերեմ նրա պատասխանը՝ (ներողություն տրանսլիտի համար)

    Jes kasei merci qez ognutjan aracharki hamar bajc tesnelov qo anun@ "ateist" u qo ejin najelov - cavok jete nujnisk du es ashxarum verchin mnacac admin@ kam developer@ lines - qez jes chem dimi
    Ռուսները մի լավ հապավում են հորինել՝ ПГМ (православие головного мозга), սենց դեպքի համար ա։
    Վախենում եմ պատկերանցել, թե այսպես «մտածողներն» ինչ թիվ են կազմում։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 24.01.2014, 11:34:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.11.2017), GriFFin (10.08.2014), ivy (24.01.2014), Jarre (24.01.2014), Mephistopheles (02.02.2014), Progart (14.08.2017), Quyr Qery (05.11.2017), Rhayader (24.01.2014), Sambitbaba (24.01.2014), VisTolog (18.01.2015), Արամ (02.02.2014), Հայկօ (24.01.2014), մարիօ (10.08.2014), Մինա (24.01.2014), Վահե-91 (25.01.2014), Տրիբուն (24.01.2014)

  24. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրոնը մասին շատ չմտածելու մասին լավ անեկդոտ կա: Մի դինջ մարդ պատմում է՝ փողոցով քայլում եմ, մեկ էլ հետևիցս ճպճպոց եմ լսում, ոնց որ ինչ-որ մեկին դոմփեն: Շուռ եմ գալիս՝ տեսնեմ ինձ են դոմփում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.01.2014), Վոլտերա (24.01.2014)

  26. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ֆեսյում Անդրեի մոտ տեսա, խնդրում էր օգնել, մի 8 ամսեկան երեխայի վիրահատության համար գումար հավաքել։
    Մտա վիդեոն նայելու, վիդեո տակի մեկնաբանությունը՝

    Erexajin tareq ekexeci_Erebuni masivum, Urartu xanuti etevamasum ,hin kinoji shenqum chsmarit kendani ekexeci e gtnvum,Surb Hogov aragnordvox , vortex Astvats hrashqnera gortsum .Mi exeq ANMIT ANHAVATNER ,tareq erexajin Astso Tun, miajn Astvats karox e prkel erexaji kjanqy. ASTSO HAMAR ANHNARIN EV ANKARELI BAN GOJUTYUN CHUNI.
    Բա ո՞նց էս «մարդուն» չմաղթես, որ իրա հարազատը նույն օրն ընկնի, ինքն էլ վիրահատությունից հրաժարվի, որ համ հարազատին կորցնի, համ տանեն, մինչև կյանքի վերջը բերդում փտի։

    Հա, ես չաՐ եմ։ Համենայն դեպս դրանց հանդեպ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.02.2014, 04:29:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  27. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.11.2017), Jarre (03.06.2014), Nihil (02.02.2014), Vaio (02.02.2014), VisTolog (18.01.2015), Արամ (02.02.2014), Վահե-91 (02.02.2014)

  28. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաշտելու աստիճան սիրում եմ աշխարքիս բոլոր կրոներն, իսկ ինչպես չսիրեմ դրանց եթե դրանք բոլորն էլ ցույց են տալիս մարդու թաղծոտ իրականությունը ` ով է մարդն, ինչու է անընդհատ փորում Երկիրը և որն է տիեզերքի առաքելության մեջ նրա դերը...
    Աստված... Աստված չէ, նա չկար իսկզբանե, կայի ես...
    Աստված չկար չէ, դրան սերտեց, կերտեց ու ինձ նվիրեց մարդու ` Սուտը մեծագույն... դա Տեր Կսկիծին է անդավաճան, նա է ամենամարդասեր Աստվածն աշխարքիս, նա որն իր մարդասիրությունն արտահայտում է չլքելու հատկությամբ:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  2. Պոեզիա. Մտորումներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 219
    Վերջինը: 20.08.2015, 13:31
  3. Ձեր կրոնական հայացքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրոն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.11.2013, 14:52
  4. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18
  5. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •