Skeptic-ի խոսքերից
Էս ինչքան ժամանակ ա' կրոնական տվայտանքների մեջ եմ: Խոսքն անձնական աշխարհայացքիս մասին չի, քանի որ 18-19 տարեկանից մինչև հիմա ինձ դասում եմ թեիստական հավանականության դոքինզյան սանդղակի 6-րդ կետին (դե ֆակտո աթեիստ - "Ես հաստատ չգիտեմ, սակայն կարծում եմ, որ Աստծո գոյությունը խիստ անհավանական է, ու իմ կյանքն ապրում եմ այն ենթադրությամբ, որ նա չկա"): Բայց կրոնի նկատմամբ վերաբերմունքս պարբերաբար փոխվում ա, ծայրահեղ բացասականից մինչև անկեղծ համակրանք, ու ինձ թվում ա, որ մոտակա ժամանակներս դժվար էլ հստականա: Շատ չփիլիսոփայելու համար առօրյայիցս օրինակ բերեմ. շատերը տեղյակ են, որ բանակում կրոնը փաստացի պարտադրված ա, ու լիքը ոչ հավատացյալ զինվորներ, էդ թվում' ձեր խոնարհ ծառան, աղանդավորի հերետիկոսյան պիտակից խուսափելու համար ստիպված են ավելորդ կապիկություն անել:
Բայց երբ հայտվում ա ոմն կիսագրագետ выскочка-սպա, ով իրան թույլ ա տալիս շատ կոպիտ վարմունքով ստորացնել համարյա աննկատ ձևով թելով խաչ գցած խելոք ու պարզասիրտ ծառայակցիդ, քո վերաբերմունքն էլ ա փոխվում: Ու եղբորս նվիրած խաչը, որը միշտ պահում էի գրպանումս, հիմա կախած ա վզիցս: Հենց էդպես:
Էջանիշներ