Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Եթե դժվար չի,կոնկրետացեք մի քիչ:Ինչի՞ հիման վրա եք ենթադրում որ այսօրվա գիտնականները չունեն աշխարահայաց,որը Ձեր մեկնամանմամբ բարոյականություն է:Ինչ ի նկատի ունեք բարոյական սկզբունքներ ասելով և նորից ինչու եք համոզված որ գիտնականները դրանցից զուրկ են։Քանի՞ գիտնականի հետ եք ծանոթ,եթե ոչ անձամբ այլ իրանց աշխատանքների միջոցով։Ու խավարի ճիրանները ասելով ի՞նչ եք հասկանում։
Աթեիստ (28.04.2016)
Էն, որ ասում է, թե կպատասխանի, հավատում եմ հարյուր տոկոսով ու սեփական կաշվիս վրա էլ զգացել եմ: Բայց որ մեզ ստեղծել ու նստել-սպասում է, որ մենք իրեն երկրպագենք, դրան չեմ հավատում, կներես: Ուզում ես երկրպագիր, ուզում ես` ոչ, դա արդեն ոչ թե Աստծո խնդիրն է, այլ իմ կամ քո... Ամենակատարյալ սերը` անաչառ սերն է, առանց ինչ-որ պահանջի, առանց սպասումների. դու սիրում ես ու երջանիկ ես քո սիրով, ու վերջ: Որևէ այլ դեպքում սերը առուծախ է դառնում, բիզնես: Իսկ որևէ բնագավառում (նույնիսկ սիրո) որևէ մեկը կարո՞ղ է արդյոք Աստծոց ավելի կատարյալ ինչ-որ բան անել: Կրկնում եմ. Աստված սիրում է ամենակատարյալ սիրով, և ոչ փոխհատուցում է պահանջում, ոչ էլ սպասումներ ունի:
Երբ դու խոսում ես իմ` հորս հիշելու կամ նրա կարիքն ունենալում մասին, դու խոսում ես իմ մասին, այլ ոչ թե իմ հոր մասին, Սամվել ջան:Որպեսզի ավելի հասկանալի լինի ասածս, փորձեմ մատչելի օրինակով բացատրել. Դու ունես հայր՝ ով քեզ շատ է սիրում և միշտ քո թիկունքին կանգնած է՝ քո ամեն մի դժվարության պահին. Բայց ինչ ես կարծում, նա իրեն ինչպես կզգա, եթե դու իրեն հիշես միայն այն ժամանակ, երբ դժվարության մեջ լինես. Ավելի կոնկրետ՝ դու հիշես իրեն, երբ իր կարիքը ունես՝ երբ ինքը քեզ պետք է… Իսկ ու՞ր մնաց նրա հետ զրուցելը, շփվելը, ժամանակ անցկացնելը, իր խոսքին հնազանդվելը, ասելը՝ թե սիրում ես իրեն՝ թե՛ խոսքերով և թե՛ գործերով… Իհարկե, ինչպես Աստված, այնպես էլ քո հայրը՝ իր արածների դիմաց քեզնից ոչինչ չի պահանջում, բայց ակնկալում է…
Իմ հոր կատարայալ սերը իմ հիշելուց կամ չհիշելուց ոչ կավելանա, ոչ էլ կպակասի (հիշիր անառակ որդու վերադարձը, կամ երբ հովիվը իննսուն ինը ոչխարին թողնում և գնում է մեկին, մոլորվածին փնտրելու), և իմ` իր խոսքին չհնազանդվելու համար էլ ոչ կպատժի ինձ, ոչ էլ կտապակի գեհենի կրակի վրա: Դու էլ քո զավակի հետ այդպես դաժանորեն չես վարվի, ես էլ իմ զավակի հետ: Գիտե՞ս ինչու: Որովհետև առաջին հերթին հենց Աստված է, որ իր զավակների հետ այդպես վարվել չի կարող: Իսկ մենք ստեղծված ենք Նրա կերպ և նմանությամբ...
Սամվել ջան, Աստված ներկայանում է քեզ այնպես, ինչպես դու պատկերացնում ես նրան, այլ տարբերտակ չկա: Աթեիստը պատկերացնում է իրեն, որ Աստված չկա, դե, Աստված էլ ներկայանում է նրան որպես Գոյություն Չունեցող Աստված:Գիտես Սամ, միգուցե դու պետք է Աստծուն ճանաչես ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում ես, այլ այնպես, ինչպես Նա ներկայանում է… Ի վերջո, կրոնը՝ որը քեզ համար այդքան անընդունելի է, միգուցե հենց նրանից է առաջանում, որ մարդիկ պատկերացնում են Աստծուն այնպես, ինչպես հուշում են իրենց պատկերացումները…
Կամքի ազատություն: Դա Աստծո ամենամեծ նվերն է մարդուն, և մեկ անգամ տալով, Աստված այլևս անկարող է այն դրժել:
Դու սա լրջորե՞ն ես գրել...Իսկ այդ պատմությունը… Դու իրո՞ք կարծում ես, որ Աստծո մոտ կան կախարդական խոսքեր, կախարդական տեղեր…
Եթե լրջորեն, ապա վերադարձիր և նորից ուշադիր կարդա այդ պատմությունը:
Եթե շարունակես համարել, որ հարցդ` լուրջ է, - ուրեմն վերընթերցիր այդ պատմությունն այնքան, մինչև կսկսեց ծիծաղել լուրջ տված հարցիդ վրա:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ինձ ինչ որ մեկը կբացատրի, ինչի՞ ա առաքելական եկեղեցու հետևորդը ուզում Հռոմի Պապից օրհնություն ստանալ: Ցանկալի ա մատչելի ու առանց աստծուն գովելու:
Շնորհակալություն
Cassiopeia (24.06.2016), Աթեիստ (24.06.2016), Այբ (24.06.2016), Տրիբուն (24.06.2016)
Մուշու (24.06.2016)
Երևի... որովհետև... մարդ ուղեղով հասկանում է, որ քրիստոնեությունը կարող է մասնատվել հազար ու մի իրար, կարելի է ասել, թշնամի տարբերակների, իսկ սրտով` ոչ:
Իսկ եթե կյանքումդ առաջնորդվում ես սրտով, ուրեմն ոչ միայն Հռոմի պապից կարող ես օրհնություն ստանալ, այլ նույնիսկ Դալայ-Լամայից էլ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (25.06.2016)
Քսանհինգ տարեկանում հասկացա, որ Աստծո մասին ամեն ինչ գիտեմ:
Քառասունհինգ տարեկանում հասկացա, որ ամենը, ինչ գիտեմ, Աստծո մասին չէ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վիշապ (17.04.2017)
".. հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար:"
Ով որ հոգ է անում "վաղվա" մասին, զուր էներգետիկ վատնումներ է ունենում որը բերում է մարմինի ու հոգու անվերականգնվելի քայքայմանը :
"Վաղվա օր":
Կան մարդիկ, ովքեր դա դիտարկում են ուղղակի որպես օրացույցային վաղվա օր, իսկ կան մարդիկ, ովքեր հասկանում են "վաղվա օր" որպես /էսօրվա լեզվով ասած/ ապագայի դեռ չսկսված, չհաշվարկված պրոյեկտ:
Այդպիսի պրոեկտի կլասիկ օրինակ է - "գնացի մարդի ունեցա որդի անունը Կիկոս գդակը պոպոզ..." և այլն:
Մարդու չհիմնավորված, ոչ ռեալության վրա հիմնված վախերի մեծագույն մասի սկիզբը փայլուն նկարագրված է "Կիկոսի մահ"-ում, սակայն ոչ մի "վաղվա օրվա" մասին մտածող չի հասկանում, որ հենց "Կիկոսի մահի" գործուն հերոսներից մեկն է ինքը:
Progart (16.04.2017)
Էս մոտեցումը շատ նման ա նման, որ ինչու են եվրոպաներում շատ կանայք առանց որևէ պարտադրանքի հիջաբ կրում. շատ դեպքերում, որովհետև հասարակական պարտադրանքը դրա դեմ ա, մարդը ուզում ա ընդդիմանա, վերահաստատի իր ինքնությունը և ի ցույց դնի՝ իր շրջապատին: Հա, ես մոսուլման եմ, հա ես հիջաբ եմ կրում, ու ի՞նչ: Ընդհանրապես ամեն ավոլրդ ճնշում հակազդեցություն ա ծնում, էն աստիճան, որ ասենք քեզ պես աթեիստը կարող սկսի խաչ կրել: Մի խոսքով, բարդ թեմա ա:
Մոդերատորական. «ինչո՞ւ ջնջվեցին վերջին գրառումները» հարցի պատասախանը թաքնված է թեմայի առաջին գրառմանը կցված մոդերատորականում:
Բանաստեղծական. ի պատասխան վերևի մոդերատորականին.
- Ու՞ր գնացին գրառումները:
- Սու՜ս, գրած է մոդերատորականի տակ,
Կայուն ջնջված էդ անտերը
Զվարճանք էր մի դատարկ:
Երբ որ մոդերը գնա հետ
Իր հանգիստը վայելի,
Գրառումը զվարճալի
Այս թեմայում կծլի:
«Ելե՛ք,- կասի,- չաղ չաղ տրոլներ»,
Ու հենց նրանք կիմանան
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Moonwalker (14.08.2017), Progart (14.08.2017)
- Ինչու՞ էր Հիսուս քայլում ջրի վրայով:
- Որովհետև լողալ չգիտեր:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (03.11.2017)
Վերջերս մի տեսակ ավելի խորը գիտակցեցի ու տեսա, որ Հայաստանում խաչի ու ընդհանրապես, քրիստոնեության հետ առնչվող բաներ լուրջ պաշտամունքի տեղ ունեն: Ու դրանք թերուս կամ անգիտակից մարդիկ չեն կարծես: Ու մի տեսակ ինքս իմ մեջ ամաչում եմ ինչ-որ մեկին այդ առումով հակադիր բան ասել: Մի տեսակ հարգանք է ներշնչում այդ մարդկանց հավատը:
Բայց ես մեկ այլ բանի շուրջ մտածեցի՝ որտեղից է գալիս մեր հավատի այդ հիմքը, պլատֆորմը: Մի կողմից ինձ թվում է, որ նախկին հայկական բազմաստվածությունը ինչ-որ ապակողմնորոշող բաներ պիտի ունենար: Բայց յուրաքանչյուր աստված երևի թե ուներ հզոր նախադրյալներ՝ հետևորդներին կենտրոնաձիգ ուժով պահելու: Համաձայն եմ, հարմար է շատ երբ երիտասարդը հարկ եղած դեպքում իր աղոթքն էր հղում սիրո աստծուն, իսկ ասենք, նրա ծնողները՝ պտղաբերության աստծուն: Կոռուպցիայի աստված չկար, երևի կարիքն էլ չկար: Տրամաբանական է:
Բայց գոնե ինձ համար անտրամաբանական է, թե ընդամենը 2000 տարում, ԵՐԿՈՒ! հազար տարում ինչպես է մուտացիայի ենթարկվել քրիստոնեություն կոչվածը: Ես որպես մի անգրագետ պնդաճակատ, հակված եմ համարելու, որ դա հռոմեական ծրագիր էր, նախագիծ....կամ ինչպես են մոդայիկ ձևով ասում: Գլոբալիզացիայի: Այդ նույն կենտրոնաձիգ ուժը ստեղծելու համար: ու ծրագիրը մշակողները հիմար մարդիկ չէին: Փոքրիշատե գիտակից մեկը կարող է համարել, որ ինչ-որ անհավասարակշիռ, ամբիցիոզ, ապօրինածին մի երիտասարդ հրեա կարող է այդքան հեռահար պլաններ մշակել??
Մեր հավատը: Այսօրվա հավատը: Խաչի ու այլ արտիբուտների: Չէ, չեմ կարծում, որ դա քրիստոնեությունն է բերել: Մենք ավելի լուրջ բաներ ունենք մեր գենետիկայի մեջ: Ես ինձ վիրավորված եմ զգում, երբ դա կապում են քրիստոնեության հետ: Այդ հրեա տղայի հետ: Մենք հավատավոր ենք, ու դա մեր մեջից է: Դրսի ազդեցություններից չէ: Ամեն! )
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 12.11.2017, 01:06:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ