Sambitbaba-ի խոսքերից
Վերջերս եկել եմ եզրակացության, որ հարցերն, ինչպես. "Հավատում եմ Աստծոն, թե՞ չէ", կամ "Կա Աստված, թե՞ չէ", - ուղղակի ծուղակներ են, որ Աստված սարքել է մարդու գլխին այն բանից հետո, երբ մարդ չգիտես ինչու վերցրեց-որոշեց, որ ինքը` մենակ է:
Բայց մտածում եմ, արդյո՞ք իրականում ես մենակ եմ: Սուրյեկտիվորեն համոզված եմ, որ ոչ: Բայց օբյեկրտիվորեն ուզում եմ հարցնել յուրաքանչյուր սուբյեկտի. Մարդ, ձեռքդ դիր սրտիդ ու ասա ինձ. դու մենա՞կ ես: Դու ունես ծնողներ, դու ունես զավակներ, քույրեր-եղբայրներ, ընկերներ-հարևաններ, բարեկամներ-թշնամիներ, ծանոթներ և օտարներ, - և այդ բոլորի մեջ դու մենա՞կ ես... Դու մենա՞կ ես, մարդ, համոզվա՞ծ ես դրանում: Այսինքն այս թվարկածս բոլորը, որ քո կյանքն երն կազմում, քեզ համար այնքան նշանակություն չունեն, որ դու` մենա՞կ ես... Իսկ կարո՞ղ ես գոնե մտածել այն մասին, որ այդ թվարկածս ցուցակի անձիք, տո հենց թեկուզ ամենասկզբից, վերանում են քո կյանքից. այսօր առաջինը, վաղը երկրորդը, հետո երրորդը, և այդպես մինչև վերջ... Սկսած ծնողներիցդ ու վերջացրած զավակներովդ... որպեսզի դու հասկանաս, թե ինչ ասել է` լինել մենակ: Հետո նոր եկ, ու կխոսենք մենակությունից, լա՞վ...
Իսկ առայժմ, եթե կարող ես, Աստծոն հորինելու այլ պատճառներ գտիր...
Սա` երբ մտորում եմ սուբյեկտիվ միայնության մասին:
Իսկ երբ մտորում եմ օբյեկտիվ միայնության մասին... Տիպա. մարդկությունը միայնակ է ամբողջ Տիեզերքում...
...Ճշմարիտն ասած, վաղուց է, որ արդեն չեմ էլ մտորում օբյեկտիվ միայնության մասին: Մի տեսակ չի մտորվում այլևս, ինչ է...
Եթե սուբյեկտիվորեն նայեմ հարցին, օբյեկտիվ միայնությունը վաղուց արդեն հերքել եմ իմ համար: Եթե այսօր արդեն գիտականորեն ապացուցված է, որ մեր գալակտիկայում` Ծիր Կաթինում, երկու հարյուր միլիոն արև կա իր մոլորակներով ու լուսիններով հանդերձ, և որ (մեր) Տիեզերքում`երկու հարյուր միլիոն` Ծիր Կաթինի պես այլ գալակտիկաներ էլ կան, իրենց երկու հարյուր միլիոն արևներով ու մոլորակներով ու լուսիններով հանդերձ, - իսկ այն "մեր" բառը փակագծերի մեջ գրեցի, որովհետև "ոչ" գիտականորեն էլ ասում են, Մեր Տիեզերքը` մոտակա յոթ Տիեզերքների թվին է պատկանում և այլն...
Կարելի է (կարելի՞ է) ասել, որ "համարյա" գիտականորեն ապացուցված է արդեն, որ մենք առաջին քաղաքակրթությունը չեն այս մոլորակի վրա, որ մեզանից առաջ էլ եղել են ոմանք...
"Ոչ" գիտականորեն ասում են, որ մեզ հետ միասին էլ այսօր, այս մոլորակի վրա ապրում են նաև այլ քաղաքակրթություններ (մարդիկ), բայց այլ տարածքներում... Ինչպես նաև բազում այլ մտածող էություններ (ոչ մարդիկ)...
Իմ սուբյեկտիվ իրականության մեջ ես հենց այդպիսին եմ համարում իմ օբյեկտիվ իրականությունը, և սա նշանակում է, որ ցանկության դեպքում էլ ես չեմ կարող լինել մենակ: Եվ ստացվում է, որ այստեղ էլ` լրիվ անիմաստ է հորինել ինչ-որ Աստծո` մենակ չլինելու համար:
Հա, մոռանում էի արդեն օբյեկտիվորեն էլ նայել օբյեկտիվ միայնության հարցին...
Ամբողջ մարդկության պատմության ընթացքում (գիտականորեն ապացուցված), լայնանում է մարդու գիտակցությունը, ինչին անխուսափելիորեն հաջորդում է նաև տեսադաշտի (կամ աշխարհայացքի) լայնացումը: Դրա վառ ապացույցն է ամեն հաջորդ սերունդ, որն անշուշտ ավելի գիտակից է նախորդից և ավելի շատ ինֆորմացիա ունի: Սա է էվոլյուցիան, բարե-շրջումը: Այսինքն, գնալով ավելի ու ավելի են մեծանում մեր ճանաչելի աշխարհի սահմանները: Այսինքն, այն, ինչ ես չգիտեի երեկ, այսօր արդեն գիտեմ, իսկ ինչ այսօր չգիտեմ, կիմանամ վաղը: Դրանում համոզված լինել ինձ օգնում է մարդկության օբյեկտիվ կենսափորձը, որն իր ամբողջ զարգացման ընթացքում ավելի շատ վերելք է ապրում, քան անկում: Ուղղակի պետք է հասկանալ, որ անկումներն էլ են անհրաժեշտ մարդուն, և առանց անկումերի անհնար են նաև վերելքները: Եթե ծառի տերևները չթոշնեն ու թափվեն, ծառն ինչպե՞ս կծաղկի...
Հա, այսօր մենք անհամեմատ ավելի շատ գիտենք, քան գիտեինք երկու հազար տարի առաջ, բայց եթե նայես ապագայի հաշվարկով, ավելի շատ բան գիտե՞ս, թե՞ չգիտես...
Եթե հիսուն տարի առաջ համարեինք, որ ամեն ինչ գիտենք հեռուստացույցների մասին, այսօր գունավոր հեռուստացույց կունենայի՞նք (բայց ախր ի՞նչ պետք է հասկանաս այս ասածիցս, ասենք, Նիկեան... Արդյո՞ք նա գիտի, որ եղել են ոչ-գունավոր հեռուստացույցներ էլ...): Եթե երեսուն տարի առաջ համարեինք, որ ամեն ինչ գիտենք հեռախոսների մասին... Բայց սա արդեն թող փորձի մի քանի տարի հետո բացատրել, ասենք, Չուկը` Ավետիսին...
Եվ ուրեմն, եթե դու, մարդ, այսօր չես հասկանում, որ դու մասնիկն ես Աստծո, ինչու՞ ես հերքում, որ կհասկանաս վաղը... Չէ՞ որ նա, որ հնարեց գունավոր հեռուստացույցը, երբեք չէր հնարի այն, եթե այն հերքեր...
Հա, մի եզրակացության էլ եմ եկել վերջերս: Որ անիմաստ հարցերն, ինչպես. "Հավատում եմ Աստծոն, թե՞ չէ", կամ "Կա Աստված, թե՞ չէ", - հետևանքն են այն թյուրիմացության, որ մարդ իրեն համարում է... պատահականություն:
Եվ այս եզրակացությունից հետո վերանում են թե սուբյեկտիվը և թե օբյեկտիվը և մի հարց է մնոպւմ միայն. Մարդ, պատահականությու՞ն ես Դու արդյոք...
Էջանիշներ