Հարգելի ակումբցիներ,
Հաջորդ գրական մրցույթը չի կրի ժանրային և թեմատիկ սահմանափակում: Այս մրցույթին, հեղինակները հայտնի կլինեն և նույնպես կմասնակցեն քննարկումներին:
Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 15 000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով:
Հեղինակներին կտրամադրվի 30 օր` հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին: Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության` Դեկտեմբերի 13, 23:59, Երևանյան ժամանակով:
Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվեն լավագույն 10-ը, որոնք կդրվեն Ակումբում՝ քվեարկության ու քննարկման: ՈՒղարկված 20 և ավել տարբերակների դեպքում, կընտրվի լավագույն 15-ը:
Ավելացնեմ նաև, որ պատմվածքները պետք է լինեն նոր` չհրապարակված որևէ կայքում կամ բլոգում: Եթե հայտնաբերվեց, որ նյութը նախկինում է գրված և հրապարակված, ապա տվյալ հեղինակի(ների) պատմվածքը կհեռացվի մրցույթից:
Առաջին տեղ-$150.00
Երկրորդ տեղ-$100.00
Երրորդ տեղ-$50.00
[email protected]
Էջանիշներ